Գյուլենականության աշխարհագրությունը Թուրքիայում

Գյուլենականության աշխարհագրությունը Թուրքիայում

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայում ավարտվում են հարյուրավոր զինվորականների և քաղաքացիականների դատավարությունները, ովքեր մեղադրվում են նախագահ Էրդողանի դեմ 2016թ-ի հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ : Թուրքական կառավարությունը գրեթե չտուժեց հեղաշրջման փորձից, այն կազմակերպելու համար մեղադրեցին հոգևոր առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին: Թուրքիայի ղեկավարությունը խոստացել է արմատախիլ անել լայնորեն տարածված կրոնական շարժումը, որը հայտնի է Հիզմեթ (ծառայություն) անունով: Արդյունքում Անկարայի որոշմամբ փակվել է շուրջ 800 ընկերություն, 1100 դպրոց, 1400  այլ քաղաքացիական ասոցիացիա: Բանտարկվել է ավելի քան 38,000 մարդ, ոստիկանության, դատական, կրթության և առողջապահության համակարգերի 100,000 քաղծառայողներ ազատվել են աշխատանքից: Ձերբակալվել են նաև բիզնեսի, ֆինանսական և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ:

Ուշադրությանն արժանի

 

Թուրքիայում ավարտվում են հարյուրավոր զինվորականների և քաղաքացիականների դատավարությունները, ովքեր մեղադրվում են նախագահ Էրդողանի դեմ 2016թ-ի հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ : Թուրքական կառավարությունը գրեթե չտուժեց հեղաշրջման փորձից, այն կազմակերպելու համար մեղադրեցին հոգևոր առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին: Թուրքիայի ղեկավարությունը խոստացել է արմատախիլ անել լայնորեն տարածված կրոնական շարժումը, որը հայտնի է Հիզմեթ (ծառայություն) անունով: Արդյունքում Անկարայի որոշմամբ փակվել է շուրջ 800 ընկերություն, 1100 դպրոց, 1400  այլ քաղաքացիական ասոցիացիա: Բանտարկվել է ավելի քան 38,000 մարդ, ոստիկանության, դատական, կրթության և առողջապահության համակարգերի 100,000 քաղծառայողներ ազատվել են աշխատանքից: Ձերբակալվել են նաև բիզնեսի, ֆինանսական և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ:

Ինչպես շատ իսլամական շարժումներ, գյուլենականները մարդկանց աջակցությունը ստացել են նրանց ծառայություններ տրամադրելով: Փաստորեն, 2016-ի հեղաշրջման փորձի արդյունքում կառավարությունը բացահայտեց, որ հատկապես սոցիալական ծառայությունների նկատմամբ նրանց վերահսկողությունը զգալի էր, չնայած այդ վերահսկողությունը տարբեր կերպ է դրսևորվում երկրի առանձին շրջաններում:

Տեսնելու համար, թե որքան խորն է Գյուլենի շարժման ազդեցությունը, մենք ուսումնասիրել ենք հրապարակայնորեն մատչելի տվյալներ Էրդողանի կառավարության կողմից, քարտեզագրել ենք Թուրքիայի ավելի քան 900 շրջաններում Հիզմեթի գործունեության աստիճանը: Մենք նաև օգտագործել ենք նախարարությունների պաշտոնական կայքէջերից ստացված տվյալները՝ կրթության, առողջապահության և կրոնական ենթակառուցվածքներում տեղական հասարակական ներդրումների մասին, ինչպես նաև տվյալներ ոչ-գյուլենական գործարար միությունների և կրոնական նվիրատվությունների մասին, ինչպես նաև մարդահամարի և ընտրությունների տվյալները:

Հետազոտության ընթացքում պարզվեց, որ քաղաքացիական ծառայության տարբեր հատվածներում գյուլենականների ներկայությունը 1,5 տոկոսից մինչև 11,3 տոկոս է: Գուլենականների ներկայությունը կրթության ոլորտում հատկապես զգալի է՝ վերահսկում են մասնավոր դպրոցների 11 տոկոսը:

Շարժման հետ կապեր ունեցող կրթական հաստատությունները ժամանակի ընթացքում տպավորիչ զարգացում են ունեցել և ձեռք բերել բարձր վարկանիշ ունեցող ուսանողների կրթելու համբավ: Շարժումը հիմնականում ընդգծել է կրոնական և գիտական դասերի համադրությունը և հայտնի է, որ ուսումնական հաստատություններն օգտագործում էր որպես բազմաթիվ երիտասարդների հետ աշխատելու, գյուլենական գաղափարների տարածման հարթակ:

Բարձրաստիճան բյուրոկրատների թվում գյուլենականների 30 տոկոս են դատական համակարգում, 50 տոկոս՝ ոստիկանությունում: Սրանք կառավարման այն երկու օղակներն են, որոնք հիմանկանում ընկալվում էին որպես գյուլեանականների ցանցի մաս: Տարածաշրջանային փոփոխություններով պայմանավորված շարժումն առավել ակտիվ է  Արևելյան Անատոլիայում և Էգեյան շրջանում: Սա զարմանալի էր. այս ուսումնասիրությունից առաջ համոզմունք կար, որ պահպանողական շրջաններում ավելի դրական են տրամադրված իսլամիստների առաջարկած ծառայությունների հարցում:

Այնտեղ, որտեղ թույլ են գործում պետական կառավարման օղակները, գյուլենականներն ակտիվ են, կապեր ունեն գործարար էլիտայի հետ, իսկ գործարարներն ամուր կապերով են կապված շարժմանը: Սա որոշակի իմաստ ունի: 2016-ի հուլիսի հեղաշրջման փորձի նախաշեմին արված մի քանի հետազոտություններ ցույց էին տալիս, որ շարժման վաղ տարիներից Ֆեթուլլահ Գյուլենն աջակցել է ազատ շուկայական տնտեսությանը որպես հարստություն կուտակելու ճանապարհ, որն էլ հետագայում օգտագործվելու էր շարժման ազդեցությունն ընդլայնելու ուղղությամբ:

Այդպիսով, գյուլենական շարժումը կապիտալիզմի համար պայմաններ էր ստեղծում՝  կրոնական բարեկեցությանը զուգահեռ: Գործարարները կարող էին հետևել շարժմանը և օգուտ քաղել 1980-ականներին Թուրքիայի տնտեսության ազատականացումից, որն ուղղված էր գործարարության զարգացմանը: Գիտնականները, ինչպես օրինակ, հետազոտող Գաբրիել Փիրիկին, հասել են այնքան հեռու, որ համեմատել է գործարար աշխարհի մոբիլիզացիայի հարցում գյուլենական շարժման դերը համեմատել են քրիստոնյաների շրջանում բողոքականության դերի հետ:

Հենց սկզբից գյուլենական շարժումը օգտագործեց նախապես գոյություն ունեցող կրոնական զրույցների շրջանակները, որոնք հայտնի էին sohbet անունով՝ միավորելու գործարար մտածելակերպ ունեցող հավատացյալներին: Փոխարենն ակնկալում էին, որ նրանք գումար նվիրաբերեն շարժմանը՝ դրա ստեղծած ցանցից օգտվելու համար: Բիզնես ասոցիացիաները, միաժամանակ, ապահովեցին ինստիտուցիոնալացված միջավայր՝ հանդիպումների այդ ձևաչափը պահպանելու և պոտենցիալ նոր անդամներ միավորելու համար: Որքան ավելի այս ասոցիացիաները պաշտոնական դարձան, այնքան շարժման ղեկավարների համար ավելի հեշտ էր միջոցներ հավաքելը:

Ցանկացած կառավարություն մտահոգվելու պատճառ ունի, եթե ոչ դեմոկրատական մոտիվացիա ունեցող մի խումբ, ինչպիսին է գյուլենական շարժումը, հսկայական ազդեցության է հասել պաշտոնական շրջանակներում և սոցիալական ծառայությունների ոլորտում: Սակայն գյոլենական շարժումն օրինակ է, որ քաղաքացիական հասարակության համար ազատության ապահովումը,  բիզնեսում խտրականությունը նվազեցնելն ու հանրային զբաղվածությունը շատ կարևոր են լավ կառավարման համար և վստահ լինելու համար, որ նման շարժումը վերահսկողություն չի ստանում այդ ոլորտներում: Թուրքիայում սա պետք է միշտ հիշեն, քանի որ դրա պատճառով կարող են առաջանալ ճգնաժամեր և ֆինանսական լարվածություն, լիրայի արժեզրկում և անվտանգության մարտահրավերներ Սիրիայում և Իրաքում շարունակվող հակամարտությունների ֆոնին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment