Ղազախստանում նախագահական ընտրությունների ավարտով սկսվում է իսկական աշխատանքը

Ղազախստանում նախագահական ընտրությունների ավարտով սկսվում է իսկական աշխատանքը

Հոդվածի առանցքում

  • Ղազախստանի նախագահական ընտրություններում, ինչպես և սպասվում էր, Քասիմ Ժոմարտ Տոկաևը հավաքեց ամենաշատ ձայները: Հունիսի 10-ին հրապարակված նախնական արդյունքներով, նա ստացել էր ձայների 70,8 տոկոսը: Նրա մրցակիցը՝ ընդդիմադիր թեկնածու Ամիրջան Կոսանովը, զարմանալիորեն ստացել էր 16 տոկոսը:

Ուշադրությանն արժանի

 

Շարունակվող բողոքի ակցիաները ցույց են տալիս, որ Ղազախստանի քաղաքական դաշտն այնքան էլ կանախատեսելի չէ, ինչքան ռեժիմն էր ներկայացնում:

Ղազախստանի նախագահական ընտրություններում, ինչպես և սպասվում էր, Քասիմ Ժոմարտ Տոկաևը հավաքեց ամենաշատ ձայները: Հունիսի 10-ին հրապարակված նախնական արդյունքներով, նա ստացել էր ձայների 70,8 տոկոսը: Նրա մրցակիցը՝ ընդդիմադիր թեկնածու Ամիրջան Կոսանովը, զարմանալիորեն ստացել էր 16 տոկոսը:

Նորսուլթան Նազարբաևը, որը մարտի սկզբին հրաժարական տվեց, հրապարակայնորեն երաշխավորեց, որ Տոկաևը կլինի իր իրավահաջորդը:

«Ես քվեարկել եմ Տոկաևի օգտին: Երբեք չգիտես, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե իշխանության գա ընդդիմադիր քաղաքական գործիչը», – Eurasianet-ին ասել է ալմաթցի ընտրող Այդին Բեքբաևը: «Հեղափոխություններ, ջարդեր, անհանգստություն: Ինչի՞ համար են դրանք պետք: Ես ուզում եմ խաղաղություն ու կայունություն»:

Թեև Տոկաևը վստահ հաղթանակ տարավ, նրա ցուցանիշը, սակայն, ցածր էր 98 տոկոսից, որը Նազարբաևը ստացավ 2015 թվականին: Քվեարկությանն ընտրողների մասնակցության նվազումը նույնպես հուսադրող չէր: Սա քաղաքական ճե՞ղք է, թե ծրագիր: Այն օգնում է վերադառնալ 2017 թվականի հունվարի 25-ը, երբ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ նախագահ Նազարբաևը հեռուստատեսությամբ չծրագրված ուղերձ է հղելու ժողովրդին: Նախագահը հայտարարեց, որ սահմանադրության մի շարք բարեփոխումներով մի քանի իրավասություն կփոխանցվի խորհրդարանին: Նա ասաց, որ դրա արդյունքում նախագահական իշխանությունը կթուլանա:

Հետադարձ հայացք գցելով, տեսնում ես, որ ապագա նախագահականի թուլացումը ոչ միայն ընդունելի է, այլև՝ ցանկալի և թեթևակի աշխուժացած խորհրդարանն այս բաղադրատոմսի հաջորդ բաղադրիչն է: Հարց է առաջանում, թե ե՞րբ:

«Այս տարի խորհրդարանական ընտրություններ հազիվ թե լինեն: Դա անիմաստ է: Եթե ընտրությունները պետք է անցկացվեն ընտրական այս համակարգի շրջանակում, նույն խմբերը կհայտնվեն խորհրդարանում », – ասել է քաղաքագետ Թալգաթ Իսմագամբետովը Eurasianet- ին: «Տոկաևը կենտրոնանալու է գործադիր իշխանության վրա` մարզերում և խոշոր քաղաքներում: Եթե գործադիրը խթանվի, ապա խորհրդարանն էլ կաշխուժանա»:

Անկախ դիտորդները նկատել են, որ այս պահի դրությամբ Ղազախստանի խորհրդարանը քնած ու թույլ քաղաքական գոտի է: Խորհրդարանի ստորին պալատում՝ Մեջլիսում, ներկայում կա երեք քաղաքական խումբ: Իշխող «Նուր Օթան» կուսակցությունն ունի 84 տեղ: Մյուսները պսևդո-ընդդիմադիր կառույցներն են, «Աք Ժոլ» բիզնես կուսակցությունն ու Ղազախստանի Կոմունիստական Ժողովրդական կուսակցությունը: Եվս ինը պատգամավոր նշանակված է Ղազախստանի ժողովուրդների ասամբլեա կոչվող ազգայի կոալիցիայից:

Այս շրջանից դուրս գտնվողներից շատերին սպասվում է կարչատև ու անհարգալից հեռացում: Նազարբաևի իշխանության ժամանակ կառավարությունն ընդունում էր երկու ուղղությամբ հարձակում իրական ընդդիմության դեմ, որը ընդգրկում էր կոշտ գծի արտաքսված կողմնակիցներից մինչև իշխող վերնախավի վետերան քննադատներին: Չեզոքացման մի ռազմավարությունը նշանակում էր քննադատների քայքայում՝ բաժանիր ու իշխիր սկզբունքով:  Ավելի անհնազանդ տարրերի համար կիրառվում էին ձերբակալություններ, արգելքներ, հետապնդումներ:

Ընտրություններում Կոսանովի անսպասելի հաղթանակը ցույց է տալիս, որ Նուր-Սուլթանի վարչակարգը պատրաստ է այն իրողությանը, որ մեկ այլ կուսակցություն մտնի խորհրդարանական պայքարի մեջ: Հավանաբար եկել է չհամագործակցող կառուցողական ընդդիմության ժամանակը:

Սակայն իրադրությունը փոխվել է և այն, ինչ պատրաստում է կառավարությունը, կարող է չբավարարել քաղաքականացված ու անհանգիստ հասարակությանը: Նուր-Սուլթանում և Ալմաթիում տեղի ունեցած բողոքի ցույցերը, ընտրություններից առաջ, ընթացքում և դրանից հետո, վկայում են այդ մասին:

Եթե կառավարության ամենամոլի քննադատները երբևէ սիրահարված էին Կոսանովին, ինչը խիստ վիճելի է, սիրո այդ ջրհորը լրիվ չորացել է: Տպավորությունն այն է, որ նա շատ է հեռացել  իր չափավորության գծից:

«Եթե Կոսանովը իսկական ընդդիմադիր գործիչ լիներ, անպայման իրեն կողմ քվեարկածներին կոչ կաներ բողոքարկել ընտրության արդյունքը: Խաղաղ ցույցում անօրինականություն ու ծայրահեղություն չկա», – Facebook- ի իր էջում գրել է իրավապաշտպան Սերգեյ Դուվանովը: Սակայն Կոսանովն այդ ճանապարհը չընտրեց և համաձայնվեց ընդունել պարտությունը: Դրանով նա դավաճանեց իրեն ձայն տվողներին»:

Դաշտը զրկելով չափավոր ընդդիմադիր ձայներից, իշխանությունները տեղ ստեղծեցին կոշտ քննադատությանը և փողոցային քաղաքականությանը:

Մուխտար Աբլյազովը՝ արտաքսված նախկին բանկիրը, որը ներկա էլիտայի դաժան թշնամին է, չարտոնված բողոքի ցույցերի կոչեր է արել: Ալմաթիի վերջին հանրահավաքի ժամանակ, հունիսի 10-ին, ընտրություններից մեկ օր անց ոստիկանությունը ձերբակալել է մոտ 100 քաղաքացու, հաղորդում է EurasiaNet.org-ը:

Թեև ամբոխի վերահսկման հարցում ոստիկանության կիրառած մեթոդները և փոքր խաղաղ հավաքների մերժումը խիստ քննադատվեց, այնուամենայնիվ, իրավապահները չդիմեցին ծանր գործիքների՝ ջրաշիթերի, արցունքաբեր գազի և ռետինե փամփուշտների, որոնք սովորաբար օգտագործվում են զարգացած ժողովրդավարություններում:

«Բողոքի աճող տրամադրությունը և քաղաքական իրավիճակի նկատմամբ հսկողությունը կորցնելու իշխանությունների վախը կարող են ոստիկանությանը դրդել ավելի կոշտ միջոցների, իսկ դա էլ կարող է հանգեցնել վնասների, նույնիսկ մահացու հետևանքների: Լարվածության նման սցենարները հայտնի են հետխորհրդային տարածքում », – ասել է Մարատը Eurasianet- ին:

Ներկայիս քաղաքական սեզոնը տարբերվում է նաև նրանով, որ այն բացել է հակակառավարական ակտիվության նոր ճակատ, որը ղեկավարում է քաղաքային երիտասարդների խումբը և որը մինչև հիմա ոչ քաղաքական էր:

Երբ Տոկաևը վերջնական զբաղեցնի իր պաշտոնը, նրա առաջնային խնդիրը պետք է լինի գիտակցել, որ իրադրությունն այքան կանխատեսելի չէ, ինչքան կարծում էր ռեժիմը:

«Լավագույնը, որ Տոկաևը կարող է անել լարվածությունը թուլացնելու համար, պետք է երիտասարդներին և լայն հասարակությանը քաղաքական հավաքներին մասնակցելու ավելի մեծ հնարավորություն տրամադրի», – ասաց Մարատը: «Իշխանությանը քննադատողներին հնարավորություն տա ձևավորել մրցակից կուսակցություններ և պետական ապարատի ու հանրության միջև ստեղծի ուժեղ երկխոսություն»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment