Արթուր Ռանսոմի մոռացված ոգեշնչումը

Արթուր Ռանսոմի մոռացված ոգեշնչումը

Հոդվածի առանցքում

  • Ալթունյան զավակները `Թագուին, Սյուզանան, Մավիսը (հայտնի որպես Թիթի), Ռոջերը և Բրիգիտը, ապրում են Սիրիայի Հալեպ քաղաքում: Նրանց հայրը, կիսով չափ իռլանդացի, կիսով չափ հայ Էռնեստ Ալթունյանն է, ով ճանաչում էր Ռանսոմին մանուկ տարիքից: Ալթունյանը ամուսնացել է Քոլինգվուդի հետ, ում ժամանակին անհաջող առաջարկություն էր արել Ռանսոմը, 1915 թ.-ին, իսկ Ռանսոմի հետ նրանց բարեկամությունը վերականգնվեց, երբ 1928թ-ին Ալթունյանների ընտանիքը ամառային ճամփորդություն կատարեց դեպի Դիստրիքտ լճի շրջակայք:

Ուշադրությանն արժանի

 

Նոր արվեստի մի նախագիծ ուսումնասիրում է, թե ինչպես է Անգլիայի մանկական դասական գրականությունը մոդելավորվել Հալեպի ընտանիքում։

Արթուր Ռանսոմի Walker- ի գեղարվեստական կերպարի երեխաները` Ջոնը, Սյուզանը, Թիթին և Ռոջերը, վայելելում էին ամառը Դիսթրիկտ լճի շրջակայքում, ըմբոշխնելով հաց և մարմելադ թեյի հետ և զվարճալի խոսակցություններ վարելով: Սակայն անգլո-հայկական ընտանիքը, որը ոգեշնչել է Walkers- ին, արժանի է ավելի լայն ճանաչման: Այս մասին ասում է նկարիչ Կարեն Բաբայանը, ով հույս ունի վերականգնել կապը Անգլիայի արվեստի խորհրդի կողմից ֆինանսավորվող պատմվածքների, պարերի, թատրոնի և արվեստի ստեղծագործությունների միջոցով:

Ալթունյան զավակները `Թագուին, Սյուզանան, Մավիսը (հայտնի որպես Թիթի), Ռոջերը և Բրիգիտը, ապրում են Սիրիայի Հալեպ քաղաքում: Նրանց հայրը, կիսով չափ իռլանդացի, կիսով չափ հայ Էռնեստ Ալթունյանն է, ով ճանաչում էր Ռանսոմին մանուկ տարիքից: Ալթունյանը ամուսնացել է Քոլինգվուդի հետ, ում ժամանակին անհաջող առաջարկություն էր արել Ռանսոմը, 1915 թ.-ին, իսկ Ռանսոմի հետ նրանց բարեկամությունը վերականգնվեց, երբ 1928թ-ին Ալթունյանների ընտանիքը ամառային ճամփորդություն կատարեց դեպի Դիստրիքտ լճի շրջակայք: Էրնեստը և Ռանսոմը գնեցին երկու նավակներ, որոնք կոչվում էին Swallow և Mavis, և երեխաների հետ ամիսներ անցկացրեցին ձկնորսության և միասին զբոսնելու մեջ:

Ռենսոմը երկու տարի անց հարպարևակեց Swallows և Amazons-ը, նախապես ներառելով վեպում. «Այն նվիրված է այն վեցին, որի համար գրված է այս գործը մի զույգ հողաթափերի դիմաց»: Դա  կապված էր թուրքական հողաթափերի հետ, որոնք Ալթունյանները նվիրել էին նրան հեռանալուց: Էռնեստը գրեց նրան. «Ես հատկապես զարմանում եմ ձեր երեխաների արտասովոր ճշգրիտ բնութագրման վրա»:

Սակայն Ռանսոմը գրառումը հանեց ավելի ուշ հրատարակություններից: Նրա ինքնակենսագրականը նկարագրում էր Էրնեստին որպես «Ռոբին Քոլինգվուի ռեգբիի ընկեր», որի «երեխաները իրենց բնույթով (անկախ սեռից) նման էին իմ կերպարների»:

Այժմ Բաբայանը, որը Կամբրիայում գտնվող անգլո-հայկական հեղինակ է ու արվեստագետ, ցանկանում է, որ «Ալթունյանների ընտանիքի ներդրումը ավելի լայն ճանաչվի և նշվի` բերելով լճի շրջանի տարբեր մշակույթների դրական իմացություն »:

«Իմանալով երեխաների ինքնության և էթնիկության մասին` ես կարծում եմ, որ բոլոր մշակութային ծագում ունեցող երիտասարդ բրիտանացի ընթերցողները կզգան և ավելի կապված կլինեն Արթուր Ռանսոմի ստեղծագործությունների հետ», – ասաց նա:

Ուրբաթ օրը հրատարակվում է Բաբայանի կարճ պատմվածքների՝ «Ծիծեռնարկները և հայեր» ժողովածուն: Այն հիմնվում է Լիդսի համալսարանի գրադարանում առկա  հատուկ հավաքածուների, նամակագրության և օրագրերի վրա, որոնք ուսումնասիրում են Ալթունյանների կյանքը Կոնիստոնում և Հալեպում:

Դեռևս պարզ չէ, թե ինչու են սառել Էրնեստի և Ռանսոմի հարաբերությունները: Սակայն Լիդսի համալսարանի գրադարանի արխիվում պահպանվել է Բաբայանի նամակը, որ գրել է Ռանսոմին, երբ վերջինս վերադարձել է Մեծ Բրիտանիա 1932 թ.-ին Հալեպում երեք ամիս անցկացնելուց հետո: Իր ինքնակենսագրականի մեջ Ռանսոմը նշում է իր ընտանիքի առողջական խնդիրների մասին: Բայց Էրնեստի նամակում գրված է. «Ես կխնդրեի միայն հավատալ, որ Դորան և ես համակարծիք ենք, և ես ամենևին նրան չեմ կառավարում… Ինչու այդքան տարվա բարեկամությունից հետո դուք հանկարծ որոշեցիք, որ ես այդքան ահավոր ու վատ մարդ եմ, չեմ կարող հասկանալ»:

Բաբայանը մեկնաբանեց. «Արդյոք դա Հալեպում եղած անհամաձայնույուններն էին, թե Ռենսոմի անհամաձայնությունն էր Էրնեստի հետ, որը վայելում և հպարտանում էր իրենց ընտանիքի կապով գրքում, երբեք չենք իմանա »:

Գերեյնտ Լյուիսը Արթուր Ռանսոմի հիմնադրամից ասում է, որ «Swallows» և «Amazons» – ը, «անկասկած, ծնվել են Ռանսոմի սիրո մեջ դեպի Քոնիստոն», բայց «Ալթունյանների երեխաները կենսական դեր են խաղացել` հայտնվելով ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին »:

«Նա, իհարկե, Ալթունյանների կարևորությունը ճանաչեց այդ ժամանակ», – ասում է Լյուիսը՝ պնդելով, որ Ռանսոմի և Էրնեստի միջև տեղի ունեցած հարաբերությունների վատացումը կարող է կապված լինել Ռանսոմի զգացմունքների հետ դեպի Էրնեստի կին Դորան:

«Թերևս բնական է նայել միայն երեխաներին և զարմանալ, թե ինչ կարող էր պատահել, երբ նա մերժեց Ռամսոնին», – ասաց Լյուիսը: «Հավանաբար, նա ժամանակի ընթացքում ավելի ու ավելի պաշտպանված է դառնում իր գեղարվեստական կերպարներից: Ես կասկածում եմ, որ սա որևէ բանաստեղծի համար բնական է: Ալթունյանները հստակ ոգեշնչում էին նրան իր Swallows- ի հարցում, որտեղ կերպարները ստեղծման պահից կերտվել են իրական երեխաներից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment