Արսենալի տրասնֆերային նորությունները` Մորգան Շնայդերլինի 15 մլն եվրոյով գործարքը կայացած է

Արսենալի տրասնֆերային նորությունները` Մորգան Շնայդերլինի 15 մլն եվրոյով գործարքը կայացած է

Հոդվածի առանցքում

  • Արսենալը համաձայնեցրել է Սաութհեմպթոնի կիսապաշտպան Մորգան Շնեյդերլինի հետ ամառը կայանալիք իր տեղափոխության պայմանները: Ֆրանսիական L’Equipe տեղեկացնում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը լքելու է սուրբ Մարիի կազմը մրցաշրջանի ավարտին և Արսենալ տեղափոխվելու համար մերժելու է Տոնտենհեմի և Մանչեսթեր Յունայթեդի առաջարկները:
  • Վինսթոն Ռեյդը հնարավոր է, որ այս ամռանը ազատ գործակալի կարգավիճակով լքի Վեսթ Հեմը, և կարծես թե վերջինս ցանկանում է տեղափոխվել Լոնդոնի Տոտենհեմ: Արսենալը նույնպես ցանկանում էր իր կազմում տեսնել Ռեյդին, սակայն Գաբրիել Պաուլիստայի ձեռքբերումը ուժեղացրեց զինագործների պաշտպանական գիծը, և Ռեյդը այլևս չի հանդիսանում նրանց տրասնֆերային նպատակը:
  • 26-ամյա ֆուտբոլիստին կառաջարկեն շաբաթական 60.000 եվրո աշխատավարձ Տոտենհեմի հետ պայմանագիր կնքելու դեպքում, սակայն քիչ հավանական է, որ ֆուտբոլիստը կլքի իր ներկայիս ակումբը տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը:

Ուշադրությանն արժանի

Վինսթոն Ռեյդը կտեղափոխվի Տոտենհեմ, Յուվենթուսը կփորձի ձեռք բերել

Արսենալը համաձայնեցրել է Սաութհեմպթոնի կիսապաշտպան Մորգան Շնեյդերլինի հետ ամառը կայանալիք իր տեղափոխության պայմանները: Ֆրանսիական L’Equipe տեղեկացնում  է,  որ 25-ամյա ֆուտբոլիստը լքելու է սուրբ Մարիի կազմը մրցաշրջանի ավարտին և Արսենալ տեղափոխվելու համար մերժելու է Տոնտենհեմի և Մանչեսթեր Յունայթեդի առաջարկները:

Զինագործները Ֆրանսիայի ազգային հավաքականի խաղացողի համար, ով հարավային ափի թիմի նոր հայտնագործությունը դարձավ թիմի առաջատարներ Լյուկ Շոուի, Րիկի Լամբերտի, Ադամ Լալանայի և Դեյան Լովրենի հեռանալուց հետո,  կվճարեն 15 միլիոն եվրո:

Վերջին օրվա դրաման.

Արսենալի մարզից Արսեն Վենգերը այս ամսվա ընթացքում արդեն իսկ իրականացրել է 2 ձեռքբերում  և տրասֆերային պատուհանի վերջին օրվա ընթացքում չէր պատրաստվում նոր լրացումներ կատարել իր թիմի կազմում: Աստոն Վիլայի նկատմամբ տարած տպավորիչ 5-0 հաղթանակից հետո, Վենգերը նշեց, որ քիչ հավանական է, որ նոր ձեռքբերում կատարվի, սակայն լավ առաջարկի պարագայում նա կարող է ձեռք բերել ևս մեկ խաղացողի:

«Չեմ կարծում, թե ես կզբաղվեմ դրանով: Մենք արել ենք այն, ինչ ցանկանում էինք, սակայն եթե ես անակնկալ առաջարկություն ստանամ, ապա ինչու ոչ: Այնուամենայնիվ, այս պահին ոչինչ չկա: Դա հստակ է»,- նշել է Վենգերը:

Վինսթոն Ռեյդը հնարավոր է, որ այս ամռանը ազատ գործակալի կարգավիճակով լքի Վեսթ Հեմը, և կարծես թե վերջինս ցանկանում է տեղափոխվել Լոնդոնի Տոտենհեմ: Արսենալը նույնպես ցանկանում էր իր կազմում տեսնել Ռեյդին, սակայն Գաբրիել Պաուլիստայի ձեռքբերումը ուժեղացրեց զինագործների պաշտպանական գիծը, և Ռեյդը այլևս չի հանդիսանում նրանց տրասնֆերային նպատակը:

The Mirror-ի տեղեկություններով, 26-ամյա ֆուտբոլիստին կառաջարկեն շաբաթական 60.000 եվրո աշխատավարձ Տոտենհեմի հետ պայմանագիր կնքելու դեպքում, սակայն քիչ հավանական է, որ ֆուտբոլիստը կլքի իր ներկայիս ակումբը տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը, քանի որ Վեսթ Հեմը չի պատրաստվում բաց թողնել իր ֆուտբոլիստին 7 միլիոն եվրոյից պակաս գումարով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment