Հայ հերոսը նյույորքյան մրցասպարեզում
Հոդվածի առանցքում
- Madison Square Garden-ում դեկտեմբեր կեսերին անցկացվող ըմբշամարտի մրցաշարում, Հայաստանի՝ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը և Օլիմպիականի հույսեր ներշնչող Նյու Յորքցի Քայլ Դեյքը գրեթե փակուղի էին մտել, հաշիվը 2-0 էր հօգուտ Դեյքի:
- Մեկ այլ հանդիսատես, նկատի ունենալով Ջուլֆալակյանին, ասաց, թե այս տղան կարծես Դերեկ Ջեթերն ու Բեյբ Ռութը լինի նույն անձնավորության մեջ: Նա Հայաստանի հերոս էր այն պահից, երբ Լոնդոնում 2012 թվականի ամառային Օլիմպիադայում նվաճեց արծաթե մեդալը: Ինչպես երևում է, հայերը հաջողության են հասնում այն մրցաձևերում, որտեղ սարքավորումների ամբողջ համալիրն իրենից ներկայացնում է միայն մարմինը (ըմբշամարտ) կամ ուղեղը (շախմատ):
- Դեյքի նկատմամբ գերիշխող դիրք գրավելով՝ Ջուլֆալակյանը բարձր գոռաց այն պահին, երբ հաջող կերպով շրջվեց և հարձակվեց հակառակորդի վրա՝ նրան իր տակը դնելով: Դա երկրորդ անգամ անելը նրան 6 միավոր բերեց, մինչդեռ Դեյքը 3 միավոր ուներ:
Ուշադրությանն արժանի
Սիրելի Օրագիր,
Madison Square Garden-ում դեկտեմբեր կեսերին անցկացվող ըմբշամարտի մրցաշարում, Հայաստանի՝ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը և Օլիմպիականի հույսեր ներշնչող Նյու Յորքցի Քայլ Դեյքը գրեթե փակուղի էին մտել, հաշիվը 2-0 էր հօգուտ Դեյքի:
Հանդիսատեսից շատերն երիտասարդ ըմբշամարտիկներ էին, և այդ քաղաքակիրթ մարդկանց խումբը օրվա մրցամարտերի ծրագիրը հիմնականում լուռ էր դիտում: Իմ և ընկերներիս հայերեն և անգլերեն բացականչությունները առանձնանում էին ընդհանուր ամբոխի մեջ: «Արսեն, առա՛ջ», «Արսեն, առա՛ջ», -գոռում էր Սերգեյը՝ փեսայիս զարմիկը, ով այցելել էր Հյուսիսային Կովկասից:
«Ուժասպառ, ների, ների, ների», «Նա ուժասպառ է եղել, առա՛ջ գնա, առա՛ջ»,- գոռաց փեսաս, բնիկ հայաստանցին, ում անունը նույնպես Արսեն էր: «Արսեն, գնա առա՛ջ», – անգլերեն գոռացի ես՝ ամերիկահայս: Իմ առջև նստած տղամարդը շրջվեց ասելու, թե սա պետք է որ հայկական սեկցիան լինի: «Ինչի՞ց իմացաք»,- հարցրի ես: Սերգեյի ու իմ ծնկներին փռված էր հայոց եռագույնը:
Մեկ այլ հանդիսատես, նկատի ունենալով Ջուլֆալակյանին, ասաց, թե այս տղան կարծես Դերեկ Ջեթերն ու Բեյբ Ռութը լինի նույն անձնավորության մեջ: Նա Հայաստանի հերոս էր այն պահից, երբ Լոնդոնում 2012 թվականի ամառային Օլիմպիադայում նվաճեց արծաթե մեդալը:
Ինչպես երևում է, հայերը հաջողության են հասնում այն մրցաձևերում, որտեղ սարքավորումների ամբողջ համալիրն իրենից ներկայացնում է միայն մարմինը (ըմբշամարտ) կամ ուղեղը (շախմատ):
Դուք ևս կարող եք հոգով ուրախանալ:
Վերջին մրցափուլում հանդիսատեսը տեսավ, թե ինչպես Ջուլֆալակյանը հարթեց իր հաղթական ուղին: Դեյքի նկատմամբ գերիշխող դիրք գրավելով՝ Ջուլֆալակյանը բարձր գոռաց այն պահին, երբ հաջող կերպով շրջվեց և հարձակվեց հակառակորդի վրա՝ նրան իր տակը դնելով: Դա երկրորդ անգամ անելը նրան 6 միավոր բերեց, մինչդեռ Դեյքը 3 միավոր ուներ:
Մարտից հետո Ջուլֆալակյանը սեղմեց մարդկանց ձեռքերը, ընդունեց շնորհավորանքներն ու կանգնեց լուսանկարվելու ընկերներիս, մի քանի հանդիսատեսի և ինձ հետ: Դա «Հայկական սեկցիայի» համար հիասքանչ օր էր:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ