Ինչպես փոխել ղեկավարի ձեր ոճը և այն համապատասխանեցնել ճիշտ հանգամանքներին

Ինչպես փոխել ղեկավարի ձեր ոճը և այն համապատասխանեցնել ճիշտ հանգամանքներին

Հոդվածի առանցքում

  • Ամեն ինչում բարելավումը ժամանակ է պահանջում: Սկսնակից ավելի լավ կամ ամենալավ վիճակին անցնելու համար պետք լավ հասկանալ հիմնադրույթները, որոնք սահմանում են ձեր աշխատանքի պահանջները, ինչպես նաև երբ և ինչպես փոխել ընթացքը նպատակին հասնելու և առաջ շարժվելու համար:
  • Որպես նոր աշխատակից, Մեթը (մտացածին կերպար) առաջխաղացում է ունեցել շնորհիվ իր ունակությունների, որոնք ցուցադրել է կազմակերպություն մուտք գործելու պահից: Առաջխաղացման այդ չափանիշը տևում է մոտավորապես մինչև տնօրենի կամ փոխտնօրենի մակարդակին հասնելը: C-Suite մակարդակին հասնելով, Մեթի ներկայացնելու և իրագործելու ունակությունը դառնում է ոչ թե հաջողության, այլ սպասելիքների չափանիշ:
  • Հայտնաբերել: Ցանկացած փոփոխություն կատարելու առաջին քայլը փոփոխություն կատարելու անհրաժեշտության ընդունումն է: Բանակում նախքան մեր հաջորդ առաքելությունը պլանավորելը, մենք առաջին հերթին պետք է հասկանայինք շրջակա միջավայրը, որտեղ գործում էինք:
  • Հարմարվել. Պատճառը հայտնաբերելը կարևոր է, քանի որ այն խուսանավելու հնարավորություն է տալիս, ոչ թե ֆիզիկապես, օրինակ`խուսափել հանդիպումից, այլ մտավոր: Սա թույլ է տալիս ընթացքում հարմարվել հիմնվելով նոր տեղեկությունների կամ հեռանկարների վրա:

Ուշադրությանն արժանի

Ամեն ինչում բարելավումը ժամանակ է պահանջում: Սկսնակից ավելի լավ կամ ամենալավ վիճակին անցնելու համար պետք լավ հասկանալ հիմնադրույթները, որոնք սահմանում են ձեր աշխատանքի պահանջները, ինչպես նաև երբ և ինչպես փոխել ընթացքը նպատակին հասնելու և առաջ շարժվելու համար:

Ավելի հաճախ վերջինը ստացվում է հետահայաց ուսուցման շնորհիվ: Եկեք ազնիվ լինենք, ոչ մեկը իրականում չի սովորում իր հաջողություններից: Այսպիսով, ինչ է տեղի ունենում. խնդիրներն առաջանում են աշխատելու ընթացքում, որը նրան հաջողություն չի ապահովում, քանի որ չկա ակտիվ, նախաձեռնող հաջորդական պլանավորում:

Ահա թե ինչ ի նկատի ունեմ.

Որպես նոր աշխատակից, Մեթը (մտացածին կերպար) առաջխաղացում է ունեցել շնորհիվ իր ունակությունների, որոնք ցուցադրել է կազմակերպություն մուտք գործելու պահից: Առաջխաղացման այդ չափանիշը տևում է մոտավորապես մինչև տնօրենի կամ փոխտնօրենի մակարդակին հասնելը: C-Suite մակարդակին հասնելով, Մեթի ներկայացնելու և իրագործելու ունակությունը դառնում է ոչ թե հաջողության, այլ սպասելիքների չափանիշ:

Փոխարենը, Մեթին այժմ գնահատում են իր բնավորության համար, թե որքան լավ է նա ղեկավարում հարաբերությունները համատեղ աշխատանքում արդյունքի հասնելու համար: Մեթի հաջողությունը այժմ ավելի շատ կախված է նրա ընդհանուր գիտելիքներից և ոչ թե գործնական փորձից: Սակայն, նա երբեք չի ստացել  որևէ «ցուցում» ինչպես ղեկավարել, ինչպես տարբերվել որպես ղեկավար:

Մեթը պետք է ծանոթ լինի ոչ միայն իր աշխատանքային գործառույթի շոշափելի հմտություններին,  այլև սովորի անըմբռնելին, ինչպիսին են կեցվածքը, հաղորդակցությունը և առաջնորդությունը, որոնց հետ  կապված է նրա առաջխաղացումը:

Վերը նշված սցենարով հաջողության բանալին այն է հասկանալ, որ գոյություն ունեն տարբեր առաջնորդություններ ու տարբեր ոճեր: Ահա այն չորս քայլերը, որոնք  կօգնեն փոխել  ղեկավարելու ձեր ոճը և  համապատասխանեցնել հանգամանքներին:

Հայտնաբերել: Ցանկացած փոփոխություն կատարելու առաջին քայլը փոփոխություն կատարելու անհրաժեշտության ընդունումն է: Բանակում նախքան մեր հաջորդ առաքելությունը պլանավորելը, մենք առաջին հերթին պետք է հասկանայինք շրջակա միջավայրը, որտեղ գործում էինք:

Մենք պետք է տարբերենք երկու տեսակի անհայտները: Առաջինը հայտնի անհայտներն են, ինչպիսիք են մեր հնարավորությունները, թշնամու ապրելակերպը և հավանական կամ անհավանական պատասխանները: Երկրորդ տեսակը անհայտ անհայտներն է, դա եղանակն է, տեղանքը և կրկին թշնամու վարքագիծը: Թշնամուց սպասվող պատասխանի աստիճանն էլ թելադրում է մեր մոտեցումը, ինչպես նաև օգնում  հասկանալ հարաբերությունների դինամիկան, հանդիպման կողմերի շահերն ու եսասիրական մղումները:

Նոր իրավիճակում հայտնվելով երբեք մի ձևացրեք, որ ամեն ինչ գիտեք, հակառակ դեպքում հետդարձի ճանապարհ չկա: Առաջին տպավորությունները երկարատև են լինում: Սակայն պետք է որոշեք արդյունքների հասնելու ամենաարդյունավետ միջոցը: Ժամանակ գտեք, որպեսզի հասկանաք իրադրությունը:

Հարմարվել. Պատճառը հայտնաբերելը կարևոր է, քանի որ այն խուսանավելու հնարավորություն է տալիս, ոչ թե ֆիզիկապես, օրինակ`խուսափել հանդիպումից, այլ մտավոր: Սա թույլ է տալիս ընթացքում հարմարվել հիմնվելով նոր տեղեկությունների կամ հեռանկարների վրա:

Դրա համար պետք է ունենալ ճկուն մտածելակերպ, մի կողմ դնել գործառույթային փորձն ու փոխարենը հանպատրաստից հորինել, ելնելով իրավիճակից և որը պետք է համապատասխանի նպատակին: Իհարկե, ճկուն մտածողությունն ավելի հեշտ է արտահայտել քան իրագործել: Մենք բոլորս գիտենք մարդկանց, որոնք ճկուն են իրենց հարաբերություններում:

Ընտրել. ճիշտ ղեկավարման ոճ ընտրելը կախված է մի շարք գործոններից: Ահա մի քանի հարցեր, որոնք պետք է քննարկել, նախքան ղեկավարելու լավագույն աշխատաոճն ընտրելը:

Ի՟նչ է նշանակում «ճիշտ»ը: Արդյո՟ք հաղթելու իմ սահմանումը նույնն է, ինչ բոլորինը:

  • Ինչ նպատակի եմ փորձում է հասնել: Ինչ նպատակ ենք մենք հետապնդում: Ինչու կա անհամապատասխանություն (եթե կիրառելի է)
  • Ով և ինչը կարող է առավել ազդել: Արդյոք այդ ազդեցությունը համապատասխանում է մեր մտադրությանը:

Ընդունել. Երբ դուք պարզել եք ղեկավարման ճիշտ ոճը, հարմարեցրել եք ձեր մտածելակերպն ու վարքագիծը և որոշել եք այն իրականացնել գործնականում, ժամանակն է դա անել: Ղեկավարման նոր ոճն ընդունելով, դուք ընդունում եք դրա հետ կապված հմտությունները ցանկացած ժամանակ և ցանկացած իրավիճակում:

Այս չորս մոտեցումը կարող է օգնել ձեզ դանդաղեցնել ձեր մտքերի ընթացքը և կարգավորել իրավիճակը մինչև գործերի մեջ խորանալը: Ժամանակ վատնեք հասկանալու համար իրադրությունը, ապա կիրառեք ղեկավարման ճիշտ ոճը, ճիշտ իրավիճակում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment