«Թավշյա հեղափոխությունը» Հայաստանի ներդրումն է Արևելյան գործընկերության ծրագրում

«Թավշյա հեղափոխությունը» Հայաստանի ներդրումն է Արևելյան գործընկերության ծրագրում

Հոդվածի առանցքում

  • Արևելյան գործընկերության համար երկրորդ կարևոր նվաճումը Եվրոպայի և Հայաստանի միջև ընդհանուր արժեքների արժեվորումն էր՝ հիմնված ընդհանուր քաղաքակրթական ժառանգության, ժողովրդավարության, ազատության, երկխոսության վրա: Երրորդ պատճառը հայաստանյան ներդրումն է Արևելյան գործընկերության հաջողության մեջ՝ առավել հեռանկարային վերջին զարգացումներով:  Խոսքն անցած տարի Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» մասին է, որը, որպես խաղաղ փոփոխության կարևոր հաղթանակ, առանձնանում է որպես եվրոպական արժեքների և իդեալների հաստատում:

Ուշադրությանն արժանի

 

ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակը հնարավորություն է տալիս գնահատել ինչպես արդեն գրանցված հաջողությունները,  այնպես էլ Եվրոպայում ավելի մեծ երկկողմ և բազմակողմ համագործակցության համար առաջիկա հեռանկարները:

Որպես արևելյան հարևանների հետ հարաբերությունների հավակնոտ ջանք՝ Եվրամիության Արևելյան գործընկերության առաջին տասնամյակի մասին գործընկերների և Եվրամիության անդամ երկրների ընկալումները տարբեր են:

Այնուամենայնիվ, Արևելյան գործընկերությունը նաև նշանավորվեց զգալի առաջընթացով` ԵՄ և Արևելյան գործընկեր վեց երկրների միջև հարաբերությունների զարգացման և խորացման միջոցով:

Արևելյան գործընկերությունը նաև զարգանում է որպես արդյունավետ բազմակողմանի հարթակ՝ խթանելու գործընկեր երկրների միջև տարածաշրջանային համագործակցության առավելությունները: Տարբեր ուղիներով և ԵՄ-ում ներգրավվածության տարբեր մակարդակներով:

Հայաստանը Արևելյան գործընկերության ծրագրի համար առանձնահատուկ հաջողություն է համարվում` երեք պատճառներով:

Նախ` ԵՄ-ի «տարբերակման» քաղաքականության հիման վրա ճանաչվեց Հայաստանի առանձնահատուկ դիրքորոշումը, որպես երկիր, որը ձգտում էր ավելի ճկուն և բազմազան համագործակցության: Դա ակնհայտ դարձավ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագրով (CEPA):

2018-ի նոյեմբերին ստորագրված և Հայաստանի խորհրդարանի կողմից 2018-ի ապրիլին վավերացված համաձայնագիրը ներկայացնում է Հայաստան-ԵՄ ամուր և ռազմավարական գործընկերության հասնելու այլընտրանքային ուղի` ասոցացման համաձայնագրի ձևաչափից դուրս:

Ավելին, CEPA-ն առաջարկում է հեռանկարային հիմք հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար, Հայաստանի քաղաքական և տնտեսական բարեփոխումներին եվրոպական աջակցություն և ավելացնում է Հայաստանի դերը տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման գործում:

Արևելյան գործընկերության համար երկրորդ կարևոր նվաճումը Եվրոպայի և Հայաստանի միջև ընդհանուր արժեքների արժեվորումն էր՝ հիմնված ընդհանուր քաղաքակրթական ժառանգության, ժողովրդավարության, ազատության, երկխոսության վրա:

Երրորդ պատճառը հայաստանյան ներդրումն է Արևելյան գործընկերության հաջողության մեջ՝ առավել հեռանկարային վերջին զարգացումներով:

Խոսքն անցած տարի Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» մասին է, որը, որպես խաղաղ փոփոխության կարևոր հաղթանակ, առանձնանում է որպես եվրոպական արժեքների և իդեալների հաստատում:

Մեր տեսանկյունից, Հայաստանում քաղաքական փոփոխության ոչ բռնի մոտեցումը միակ ճանապարհն էր, որը կապահովեր իրական ժողովրդավարության, հաշվետվողականության և լավ կառավարման անցնելը:

Հայաստանը ձգտում է ամրապնդել փոխհարաբերությունները Եվրոպայի հետ` հիմնված փոխադարձ հարգանքի և շահերի ճանաչման, անվտանգության խնդիրների վրա:

 

Հայաստանը նաև ակնկալում է եվրոպական օժանդակությունը բարեփոխումների և կայուն զարգացման ուղղությամբ՝ խթանելով մարդկանց շփումները, ներառյալ առանց վիզայի ճանապարհորդելու հնարավորությունը, մշակութային, կրթական և գիտական փոխանակությունները, որոնք ուղղված են երիտասարդությանը փոփոխությունների դեսպան դարձնելուն:

Արևելյան գործընկերության առջև եղած ավելի մեծ մարտահրավեր է այն, որ իր ներուժը և կարողությունները խթանեն տարածաշրջանային համախմբմանը, համագործակցությանը և կայունության ընդլայնման հարթակ ստեղծեն` աշխարհաքաղաքական մրցակցությանը դիմակայելու համար:

Երկխոսությունը և համագործակցությունը շարունակում են մնալ շարժիչը և միակ ճանապարհը հակամարտությունների խաղաղ կարգավորման համար, Եվրոպայում խաղաղության և կայունության համար:

Հետևաբար, վերադառնալով Արևելյան գործընկերության տասնամյակին, ակնհայտ է, որ սա դեռ աճող, զարգացող ծրագիր է:

Եվ քանի որ Հայաստանը շարունակում է ավելի խորը ժողովրդավարության, արդար տնտեսական զարգացման և հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ ճանապարհը, Երևանը կարևորում է շարունակական եվրոպական աջակցությունը և համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ համատեղ ջանքերը:

Զարգացումը և ժողովրդավարությանը հետագայում ինստիտուցիոնալացնելու համար Հայաստանը պետք է ԵՄ-ի հետ աշխատի Արևելյան գործընկերության կարողությունների ընդլայնման, ժողովրդավարական ինստիտուտների կայունության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության և կայուն զարգացման համար:

Արժեքավորելով մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարության և օրենքի գերակայության խթանումը Արեւելյան գործընկերության տարածքում՝ կկանխարգելենք դրա կոնցեպտին և մեր արժեքներին անդառնալի վնաս հասցնելուց:

ԵՄ-ն կարող է առանցքային դեր խաղալ տարածաշրջանաում գործընկերների հետ ավելի ընդգրկուն տրանսպորտային և էներգետիկ նախագծերի ստեղծման գործում:

Հայաստանն ավելին է ակնկալում է ԵՄ-ից և Արևելյան գործընկերությունից անվտանգության ոլորտում համապարփակ մոտեցման առումով, ներառյալ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունությանն աջակցելու մասով:

Օրինակ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելուն աջակցություն: Սա թեսթ է՝ փորձելու մեր գործընկերների հետևողականությունը մեր տարածաշրջանում իսկական խաղաղության հաստատման և զգայուն մոտեցումը մեր ժողովրդի գոյատևման, անվտանգության խնդիրների հարցում:

Այս սկզբունքներն ու դիրքորոշումները վերահաստատված են Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագրում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment