Հայաստանի «սուպեր նախարարը» ձերբակալվել է յուրացման համար

Հայաստանի «սուպեր նախարարը» ձերբակալվել է յուրացման համար

Հոդվածի առանցքում

  • Գագիկ Խաչատրյանի եղբորորդին նույնպես կալանավորվել է: Օգոստոսի 27-ին ձերբակալվել է երևանցի գործարար, որը ժամանակին եղել է ազդեցիկ պետական պաշտոնյա և հայտնի էր որպես Հայաստանի «սուպեր նախարար»: Ֆինանսների նախկին նախարար և Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կասկածում են խոշոր չափերի հափշտակության և լիազորությունների չարաշահման համար:

Ուշադրությանն արժանի

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին նույնպես կալանավորվել է:

Օգոստոսի 27-ին ձերբակալվել է երևանցի գործարար, որը ժամանակին եղել է ազդեցիկ պետական պաշտոնյա և հայտնի էր որպես Հայաստանի «սուպեր նախարար»:

Ֆինանսների նախկին նախարար և Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կասկածում են խոշոր չափերի հափշտակության և լիազորությունների չարաշահման համար:

«Խուզարկություններ են իրականացվում Խաչատրյանի բնակարանում, առանձնատանը և այլ օբյեկտներում, ինչպես նաև նրա հետ կապված մարդկանց սեփականություններում», – լրագրողներին ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը: Ձերբակալվել է նաև Խաչատրյանի եղբորորդին` Կարեն Խաչատրյանը, որը նախկինում ղեկավարում էր Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության բաժինը:

Հատուկ քննչական ծառայությունը, որը կառավարության հսկողության տակ գտնվող հաշվետու գերատեսչություն է, արդեն վերականգնել է «նախկին նախարարի պետությանը պատճառած վնասը», 1,7 միլիոն դոլարը, – ասաց խոսնակը:

Ենթադրում են, որ նախկին նախարարը ղեկավարում է բիզնեսի հսկայական կայսրություն՝ ունեցվածքից մինչև հեռահաղորդակցություն, չնայած նա հերքում է, որ Հայաստանում կամ արտերկրում ունի բիզնես կամ շքեղ անշարժ գույք:

Խաչատրյանի գործարքները կրկնակի ստուգման ենթարկվեցին այն բանից հետո, երբ այս տարվա սկզբին նա հայտնվեց «Հետաքննող լրագրողներ» միջազգային կոնսորցիումի զեկույցում և «Հետք» հայկական հետաքննող կայքում: «Հետքը» պարզել էր, որ Սեյշելյան կղզիների կառավարությունը 2015-ին Խաչատրյանի մյուս եղբորորդուն պատկանող Bradwell Investment Corp ընկերությանը մեղադրել է փողերի լվացման համար:

64-ամյա Խաչատրյանը հարկային ծառայության պետ է նշանակվել 2008-ին, իսկ 2014-ին հեռացել է այդ պաշտոնից ֆինանսների նախարար դառնալու համար: Նա հրաժարական է տվել 2016 թվականին: Կոռուպցիոն և այլ մեղադրանքները ստվերել են նրա կառավարման տարիների մեծ մասը:

Անցյալ տարվա սկզբին, «Թավշյա հեղափոխությունից» հետո, երբ տապալվեց  երկարաժամկետ առաջնորդ Սերժ Սարգսյանի իշխանությունը, Խաչատրյանի ձերբակալումը ժամանակի հարց  դարձավ: 2018-ի հուլիսին տեղացի գործարար Մեխակ Գաբրիելյանը հայտարարեց, որ Խաչատրյանը հարկային կոմիտեի ղեկավարի պաշտոնն օգտագործելով հափշտակել է 64 միլիոն դոլար: Դատախազները հիմք չգտան այդ բողոքով մեղադրանք առաջադրելու համար: Բայց դրանից հետո, 2019-ի հունիսին, ՀՔԾ-ն սկսեց հետաքննել նրա, որպես ֆինանսների նախարարի գործարքները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment