Փաշինյանը չի մոնոպոլիզացնի հայկական հեղափոխությունը

Փաշինյանը չի մոնոպոլիզացնի հայկական հեղափոխությունը

Հոդվածի առանցքում

  • Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունները երաշխավորում են, որ Փաշինյանը կունենա ընդդիմախոսներ։ Նույնիսկ քվեների մեծ մասը ստանալու դեպքում՝ ընդդիմությանը պետք է լրացուցիչ մանդատներ տրվեն, որպեսզի այն կազմի պատգամավորների 1/3-ը։ Ամենամեծ հիասթափութունը Հանրապետական կուսակցությունն էր, որը 1999-ից դոմինանտ քաղաքական ուժն էր և չհավաքեց 5 տոկոս անցողիկ ձայներ՝ կորցնելով նախորդ ընտրությանը ստացած 58 մանդատները։ Դիտորդները մտահոգություն հայտնեցին «ատելության խոսքի» վերաբերյալ, որը նախընտրական շրջանում Փաշինյանը հնչեցրել էր ՀՀԿ-ի հասցեին։

Ուշադրությանն արժանի

Հայաստանյան ընդդիմադիր լիդերն ապահովագրեց վարչապետի իր պաշտոնը, բայց նաև սեփական ջանքերի շնորհիվ նա դեռ շատ ընդդիմադիրների կբախվի:

Մասիս, Հայաստան. «Ո՞ւմ օգտին քվեարկել: Իհարկե, Նիկոլ Փաշինյանի»,- ասում են Կարեն Կարապետյանը և Աղավնի Թովմասյանը: Նրանց թեկնածուն ջախջախիչ հաղթանակ տարավ։  «Իմ քայլը» դաշինքը 70.5 տոկոս ձայն հավաքեց: «Հզոր, հզոր, հզոր ժողովուրդ,- ընտրության հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը գրեց Ֆեյսբուքի իր էջում,- Սիրում եմ ձեզ, հպարտ եմ ձեզնով, խոնարհվում եմ ձեր առաջ»։

Փաշինյանն իշխանության հասավ՝ պայքարելով կոռուպցիայի, լայնատարած աղքատության և գործազրկության դեմ։ Բոլոր այս խնդիրներն ակնհայտ են Արարատ լեռան ստվերում գտնվող 18 հազար բնակչությամբ այս քաղաքում։ Մասիսում մարդիկ կա՛մ զբաղվում են գյուղատնտեսությամբ, կա՛մ աշխատում են ծխախոտի երկու մեծ գործարաններում։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո քաղաքի արդյունաբերական ծեռնարկությունների մեծ մասը փակվեց։

Ստեղծված փակուղու և ճնշման տակ Սարգսյանը հրաժարական տվեց, և Փաշինյանը մայիսին դարձավ վարչապետ։ Նախկին ռեժիմի խաղաղ հեռացումը հայտնի է որպես հայկական թավշյա հեղափոխություն։ Տրամադրությունը Երևանում շարունակում է բարձր մնալ՝ լի ապագայի հանդեպ հույսով։ Բայց հեղափոխությունից ամիսներ անց Փաշինյանը ստիպված էր հաշվի նստել խորհրդարանական մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի հետ, որը ղեկավարում է Սերժ Սարգսյանը։ Դեկտեմբերի 9-ի քվեարկությունը փոխեց այս ամենը՝ վավերացնելով իշխանության փոփոխությունը և ուժեղ մանդատ տալով Փաշինյանին։

Սակայն Փաշինյանն ապրիլ-մայիսի ամիսների ցույցերի միակ դեմքը չէր։ Շատ ձախականներ, սոցիալ դեմոկրատներ և ազգայնականներ էին փողոցներ փակում։ «Այս ընտրությունն ընդդիմության մասին էր,- նկատել է Երևանի կովկասյան ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը։- Ակնհայտ էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կհավաքի ձայների մեծ մասը և մեծամասնություն կկազմի»։

Մասիսում Կարապետյաններն ասում են, որ քվեարկելով Նիկոլի օգտին՝ հույս ունեն, որ այլ կուսակցություններ ևս կմտնեն խորհրդարան, որպեսզի «նա ավելի լավ աշխատի։ Կարևոր է, որ նա ընդդիմախոսներ ունենա»։

Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունները երաշխավորում են, որ նա կունենա։ Նույնիսկ քվեների մեծ մասը ստանալու դեպքում՝ ընդդիմությանը պետք է լրացուցիչ մանդատներ տրվեն, որպեսզի այն կազմի պատգամավորների 1/3-ը։ «Իմ քայլը» դաշինքից բացի, քվեաթերթիկում եղած քաղաքական ուժերից միայն երկուսը հաղթահարեցին 5 տոկոսի շեմը՝ «Լուսավոր Հայաստան» եվրոպամետ լիբերալ կուսակցությունը, որը Փաշինյանի կուսակցության նախկին կոալիցիոն գործընկերն էր և այս անգամ 6 տոկոս ձայն հավաքեց, և «Բարգավաճ Հայաստանը», որը ղեկավարում է Հայաստանի ամենաազդեցիկ գործարար Գագիկ Ծառուկյանը, և այս ընտրությանը 8 տոկոս քվե ստացավ։ Ամենամեծ հիասթափութունը Հանրապետական կուսակցությունն էր, որը 1999-ից դոմինանտ քաղաքական ուժն էր և չհավաքեց 5 տոկոս անցողիկ ձայներ՝ կորցնելով նախորդ ընտրությանը ստացած 58 մանդատները։ Դիտորդները մտահոգություն հայտնեցին «ատելության խոսքի» վերաբերյալ, որը նախընտրական շրջանում Փաշինյանը հնչեցրել էր ՀՀԿ-ի հասցեին։

Մինչ դիտորդները ընտրություններն անվանեցին ազատ և արդար, մասնակցության անսպասելի ցածր ցուցանիշ գրանցվեց՝ 49 տոկոս։ «Ցածր մասնակցությունը կարող է բացատրվել այն հանգամանքով, որ մարդկանց ավտոբուսներով չտարան ընտրատեղամասեր։ Ստիպողական ոչինչ չկար, մարդկանց նաև այլևս չեն վճարում քվեարկելու համար,- ասաց Իսկանդարյանը,- Ես նաև կասկածում եմ, որ անցած տարվա համեմատ հիմա յուրաքանչյուրը հստակ պատկերացնում է, թե ով կհաղթի։ Ընտրողները կարող էին մտածել՝ եթե չկա պայքար, ի՞նչ իմաստ ունի քվեարկելը»։

ՀՀԿ-ի բացակայությամբ ԱԺ-ում հիմա չկա քաղաքական ուժ, որն արմատապես դեմ է եղել Սարգսյանի վարչակազմի մայիսյան հրաժարականին։ «Քաղաքական կուսակցությունը, որն, ըստ էության, 20 տարի կառավարել է երկիրը, չկարողացավ 5 տոկոս ձայն հավաքել։ Մենք բոլորս գիտենք, որ նախորդ ընտրություններն անցել են խախտումներով, բայց մենք չենք խոսում 20-30 տոկոսի մասին, մենք խոսում ենք 5 տոկոսի մասին մի կուսակցության համար, որը խորհրդարանական մեծամասնություն է ունեցել։ Շատ մարդիկ մինչև հիմա չեն հասկանում, թե ինչպես է դա հնարավոր»,- ասել է Փաշինյանի ավագ խորհրդական Արսեն Գասպարյանը՝ խոսելով ՀՀԿ-ի ձախողման մասին։

Մինչդեռ Անահիտ Շիրինյանը՝ Չեթըմ հաուս ակադեմիայի անդամ, որը մասնագիտանում է հայկական քաղաքականության մեջ, առեղծվածային ոչինչ չի տեսնում Հանրապետականին խորհրդարանական քաղաքականությունից վտարելու մեջ։ «Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը մերժեց ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլև նրա կուսակցությունը և համակարգը,- բացատրել է նա,- Հանրապետական կուսակցությունն ասոցացվում է միահեծան իշխանության հետ և սոցիալ-տնտեսական խնդիրների, որոնց հետ այսօր գործ ունեն հայաստանցիները»։

Նախընտրական հարթակում ՀՀԿ-ն ընդունեց, որ Սարգսյանի օրոք եղել են սխալներ։ «Քաղաքականության մեջ սխալի գինն իշխանության կորուստն է, և մենք վճարել ենք այդ գինը,- այսպես էր սկսվում նրանց հայտարարությունը,- Մենք գիտենք և ընդունել ենք մեր սխալները, բայց մեր գործողություններն անարդարացիորեն սևացրել են»։

Երբ հարցրին, թե որոնք են եղել այդ սխալները, ՀՀԿ ցուցակի առաջատար Վիգեն Սարգսյանը բացատրեց, որ «դա յուրաքանչյուր կուսակցության խնդիրն է, որը երկար է կառավարում։ Դա չափազանց շատ բյուրոկրատիան է, և դու կորցնում ես կապը մարդկանց հետ։ Նրանք ավելի շուտ արձագանք են դառնում, քան ձայն»։ Նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարսգայնն ավելացրեց, որ «սխալների ամբողջ ցուցակը» կուսակցության հայտարարության մեջ է։

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment