ՄԱԳԱՏԷ-ն ավարտել է Հայկական ատոմակայանի անվտանգ շահագործման երկարատև ուսումնասիրությունը

ՄԱԳԱՏԷ-ն ավարտել է Հայկական ատոմակայանի անվտանգ շահագործման երկարատև ուսումնասիրությունը

Հոդվածի առանցքում

  • Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետներն ավարտել են Հայաստանի ատոմակայանի անվտանգ շահագործման երկարատև ուսումնասիրությունը: 12-հոգանոց խումբը, որի ստուգումները սկսվել են նոյեմբերի 26-ին և ավարտվել դեկտեմբերի 6-ին, կենտրոնացել է ատոմակայանի 2-րդ բլոկի երկարատև շահագործման անվտանգության հարցերի վրա, որը գործարկվել է 1980թ-ին: Առաջին բլոկի շահագործումը դադարեցվել է 1989թ-ին:

Ուշադրությանն արժանի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետներն ավարտել են Հայաստանի ատոմակայանի անվտանգ շահագործման երկարատև ուսումնասիրությունը: ՍԱԼՏՕ (Երկարատև շահագործման անվտանգության ասպեկտներ) ուսումնասիրության առաքելությունը հրավիրվել է ՀԱԷԿ-ի կողմից, որը գտնվում է Մեծամոր քաղաքում՝ մայրաքաղաք Երևանից 36 կմ դեպի արևմուտք: 12-հոգանոց խումբը, որի ստուգումները սկսվել են նոյեմբերի 26-ին և ավարտվել դեկտեմբերի 6-ին, կենտրոնացել է ատոմակայանի 2-րդ բլոկի երկարատև շահագործման անվտանգության հարցերի վրա, որը գործարկվել է 1980թ-ին: Առաջին բլոկի շահագործումը դադարեցվել է 1989թ-ին:

2011-ին Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն երկարացրեց ատոմակայանի շահագործման արտոնագիրը մինչև 2021թ-ը։ 2016թ-ից իրականացվում են անվտանգության տարեկան միջոցառումներ: ՀԱԷԿ-ը պատրաստվում է երկրորդ անգամ դիմել՝ շահագործման արտոնագրի ժամկետը մինչև 2026 թ-ը երկարացնելու համար:

Ուսումնասիրող խումբը ներառում է փորձագետներ Բելգիայից, Բուլղարիայից, Կանադայից, Չինաստանից, Չեխիայից, Ֆինլանդիայից, Իրանից, Իսպանիայից, Շվեդիայից և Ուկրաինայից, ինչպես նաև երկու էքսպերտ ՄԱԳԱՏէ-ից: Նրանց արձանագրած լավ պրակտիկան և միջոցառումները կներկայացվեն միջուկային գլոբալ ինդուստրիայում, որոնք ներառում են.

  1. Ամենշաբաթյա թրեյնինգ կայանի մենեջերների համար
  2. Համապարփակ քիմիական մոնիտորինգ
  3. Ճաքերի հայտնաբերման մոնիտորինգի ծրագիր

Խումբը նաև տալիս է մի քանի հանձնարարականներ՝ երկար շահագործման անվտանգության տեսանկյունից, որոնք են.

  1. Երկար շահագործման ամբողջ ընթացքում կայանը պետք է թարմացնի անվտանգության մասին վերլուծական զեկույցը
  2. Կայանը պետք է ապահովի երկար շահագործումն ապահովող մեթոդոլոգիան ներառող բոլոր անհրաժեշտ համակարգերը, կառույցներն ու բաղադրիչները:
  3. Կայանը պետք է ապահովի համարժեք միջավայր էլեկտրական, գործիքային և վերահսկող սարքավորումների պահպանման համար:

Ատոմակայանի ղեկավարությունն ասել է, որ պարտավորվում է հանձնարարականներ կատարել, որոնք ՄԱԳԱՏԷ-ն էր առաջարկել 2020-ի համար:

«ՍԱԼՏՕ առաքելության արդյունքները կարևոր է մեզ համար, որ վստահ լինենք՝ ճիշտ ուղղությամբ են շարժվում: Մենք կարիք կունենանք վերլուծել այն, ինչ գտել է թիմը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու երկար շահագործման անվտանգությունը»,- ասել է ՀԱԷԿ գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment