Հայաստանում հանքարդյունաբերության պատմական տեսլականը

Հայաստանում հանքարդյունաբերության պատմական տեսլականը

Հոդվածի առանցքում

  • Բնական ռեսուրսներով, մասնավորապես պղնձի, մոլիբդենի, ոսկու և քարերի հանքերով հարուստ Հայաստանում 27 մետաղական հանք կա: Այդ հանքերում գյուղական բնակավայրերից աշխատում է 9000 մարդ, իսկ մետաղները և ադամանդը կազմում են ընդհանուր արտահանման 60%-ը: Իրոք, միայն պղինձ հանքանյութը արտահանման մեկ երրորդ մասն է: Թեև Հայաստանը ունի ոլորտը կարգավորող իրավական դաշտ, իրավապահ մարմինների աշխատանքը հեռու է իդեալականից:

Ուշադրությանն արժանի

Economist Magazine-ը 2018-ին Հայաստանն անվանեց տարվա երկիր՝ իշխանության խաղաղ, ժողովրդավարական եղանակով փոխանցման, նշանակալի բարեփոխումների իրականացման համար: 2018-ի մայիսի 8-ին Հայասռանի վարչապետ է ընտրվել է Նիկոլ Փաշինյանը: Նա որպես առաջնահերթություն է սահմանել նոր հակակոռուպցիոն ջանքերը, ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումը և արդարությունը:

Հայաստանի տնտեսությունն աճում է՝ 2018-ին ավելի քան 5.2%-ով: Այնուամենայնիվ, երկիրում շարունակում են բարձր ցուցանիշ ունենալ գործազրկությունը և աղքատությունը: Հաճախ տնտեսության աճի պտուղները չեն հասնում բոլոր հայաստանցիներին:

Բնական ռեսուրսներով, մասնավորապես պղնձի, մոլիբդենի, ոսկու և քարերի հանքերով հարուստ Հայաստանում 27 մետաղական հանք կա: Այդ հանքերում գյուղական բնակավայրերից աշխատում է 9000 մարդ, իսկ մետաղները և ադամանդը կազմում են ընդհանուր արտահանման 60%-ը: Իրոք, միայն պղինձ հանքանյութը արտահանման մեկ երրորդ մասն է: Թեև Հայաստանը ունի ոլորտը կարգավորող իրավական դաշտ, իրավապահ մարմինների աշխատանքը հեռու է իդեալականից:

Այս ֆոնին և գիտակցելով, որ արդյունաբերությունը կարող է խթանել տնտեսական աճին ու աղքատության կրճատմանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2015-ի հուլիսի 28-ին հայտարարեց, որ կառավարությունը պարտավորվում է Հայաստանը համահունչ դարձնել հանքարդյունաբերության ոլորտի գլոբալ թափանցիկության ստանդարտին (EITI): Կառավարությունը հանդիպեց ինչպես հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների, այնպես էլ քաղաքացիական հասարակության հետ` հրավիրելով նրանց մասնակցելու գործընթացին, ներկայացնելով Multi-Stakeholder Group-ի առաջադրանքները: Նման խումբ նախկինում երբեք չի ստեղծվել՝ համաձայնեցնելու հանքարդյունաբերության ոլորտում համատեղ մոտեցումները:

Քաղաքացիական հասարակության վստահության և արդյունաբերությունից տուժածների հարցերի հետ կապված, պարզվեց, որ EITI -ի գործընթացը կարող է ձախողվել և բոլոր կողմերը կարող են չմիավորվել: Ամիսներ շարունակ, Համաշխարհային բանկը Extractives Global Programmatic Support (EGPS) Multi-Donor Trust Fund-ի ֆինանսավորմամբ կազմակերպել էր սեմինար, որը առաջին անգամ էր միավորում կառավարությանը, արդյունաբերությանը և ոչ կառավարական կազմակերպություններին: Մասնակիցները համաձայնել էին ստեղծել բազմաբնույթ շահագրգիռ խմբեր՝  EITI -ի ստանդարտը իրականացնելու համար, յուրաքանչյուր կողմի հավասար քվեարկության իրավունքով: Հայաստանի առաջին EITI զեկույցը հաստատվել և հրապարակվել է 2019-ի հունվարին և դրանում 2016-2017-ի տվյալներն էին:

Շահագրգիռ կողմերը որոշեցին դուրս գալ թափանցիկության գաղափարից և ձգտել մշակել պատասխանատու հանքարդյունաբերության ընդհանուր տեսլական, որը կստեղծեր երկրի հանքավայրերի ապագան: EGPS Multi-Donor Trust Fund-ի օգնությամբ կառավարությունը, արդյունաբերությունը և քաղաքացիական հասարակության խմբերն այժմ աշխատում են միասին մշակել հանքարդյունաբերության քաղաքականություն: Դա ցույց կտա երկրի տեսլականը հանքարդյունաբերության ոլորտի համար և կպարզաբանի, թե ինչ է  նշանակում պատասխանատու և կայուն հանքարդյունաբերություն:

Քաղաքականությունը հիմնված կլինի ոլորտի երկու ընթացիկ գնահատումների արդյունքներից` տնտեսական գնահատական և բնապահպանական ու առողջապահական վերլուծություն: Տնտեսական գնահատումը ցույց կտա հանքարդյունաբերության ներդրումը տեղական, տարածաշրջանային և ազգային զարգացման մեջ, և մատակարարման շղթայի երկայնքով ավելի ուժեղ տնտեսական կապի զարգացման ներուժը: Բնապահպանական և առողջապահական վերլուծությունը կգնահատի համայնքների և աշխատողների առողջությունն ու անվտանգությունը և կուսումնասիրի առկա ստանդարտները, հզորությունները և հաստատությունները` հանքային քաղաքականության միջոցով խնդիրներն արդյունավետ լուծելու համար:

Այս գնահատականների հետ մեկտեղ շարունակվում են կառավարության ներկայացուցիչների, հանքարդյունաբերական ընկերությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և համայնքների միջև խորհրդակցություններ, որոնք կօգտագործվեն հանքային քաղաքականության քաղաքականության մշակման համար:

Գնահատականները և խորհրդատվությունները կօգնեն կառուցել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ընդհանուր և ընդգրկուն տեսլականը: Հայաստանը հանդիսանում է EITI-ի հազվագյուտ երկրներից մեկը, որն ունի ամբողջությամբ էլեկտրոնային հաշվետվության համակարգ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment