Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը

Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը

Հոդվածի առանցքում

  • Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի ապրիլի 7-ին Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Արևելյան Աֆրիկայի երկիրն այս տարի նշում է Ցեղասպանության 25-րդ տարելիցը, և կառավարությունը նախատեսել է միջոցառում անցկացնել`նվիրված ցեղասպանության զոհերին:

Ուշադրությանն արժանի

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի ապրիլի 7-ին Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը:

Արևելյան Աֆրիկայի երկիրն այս տարի նշում է Ցեղասպանության 25-րդ տարելիցը, և կառավարությունը նախատեսել է միջոցառում անցկացնել`

նվիրված ցեղասպանության զոհերին:

Ապրիլի 7-ից մինչև 1994 թ-ի հուլիսի կեսերը զոհվել է ավելի քան 250,000 մարդ, երբ Ռուանդայում սկսվել են ազգամիջյան բռնություններ:

Ապրիլի 7-ի հիշատակի նախօրեին արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ Մնացականյանը կմասնակցի միջոցառմանը `աֆրիկյան երկու երկրների այցի շրջանակներում:

Բացի Ռուանդայից, արտգործնախարարը կայցելի նաև Եթովպիա, որտեղ կհանդիպի երկրի ղեկավարության հետ:

«Հայաստանն ու Ռուանդան սերտորեն համագործակցում են միջազգային կազմակերպություններում ցեղասպանության կանխարգելման ոլորտում», – ասել է Նաղդալյանը Մնացականյանի այցի մասին:

Ակնկալվում է նաև այլ առաջնորդների մասնակցությունը ցեղասպանության հիշատակին: Ռուանդան նաև հրավեր է ուղարկել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մաքրոնին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment