Աշխարհի տարբեր անկյուններից հայերի 29 գեղեցիկ լուսանկարներ
Հոդվածի առանցքում
- Նյու Յորքից լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանը լուսանկարել է հայերին ամբողջ աշխարհով մեկ` Լոս Անջելեսից Լիբանան: Գրեթե 100 տարի առաջ ավելի քան 1 միլիոն մարդ է զոհվել Հայոց Ցեղասպանության ընթացքում: Հայաստանի ղեկավարները ձերբակալվել և սպանվել են: Տղամարդկանց ուղարկել են տաժանակիր անմարդկային աշխատանքների: Կանայք և երեխաները բռնի տեղահանվել էին դեպի գոյություն չունեցող ճամբարներ Սիրիայում, քանի որ Օսմանյան կայսրության իշխանությունները գիտեին, որ նրանք երբեք չեն հասնի այնտեղ:
- Լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանը խնդրել է հայերին, ովքեր ապրում են ոչ միայն իրենց հայրենիքում, այլև ամբողջ աշխարհում ներկայացնել իրենց մտքերը, թե ինչ է նշանակում իրենց ժառանգությունը իրենց համար: Այս ֆոտոշարքը ընդգրկում է Թուֆանկջյանի նոր գրքի նախաբանը վերնագրված «Կա միայն երկրագունգ. Պատկերներ Հայկական սփյուռքի ծրագրից»:
- «Իմ ծննդավայրը Կալիֆորնիան է, բայց ես չեմ կարող մոռանալ Հայաստանը, ուստի ի՞նչ երկիր է դա: Արդյո՞ք դա հողատարածք է երկրի վրա կոնկրետ վայրում: Գետերը, լճերը, երկինքը: Լուսնի դուրս գալու ձևն այնտեղ: Իսկ արևը: Երկրի ծառերը, խաղողի այգիները, խոտը, թռչունները, ժայռերը, լեռներն ու ամառն ու ձմեռը: Իսկ կենդանիների ապրելու ռիթմն այնտեղ: Վիշապաձայն բուքը վսեմ, և տները, փողոցները, քաղաքները, սեղանները և աթոռները, թեյ խմելն ու զրուցելը: Արդյոք դա դեղձ է հասունացող ամառային շոգին»,- ասել է Վիլյամ Սարոյանը:
- Ես սովորել եմ հիմնականում հայկական միջնակարգ դպրոցում և այնտեղ կային խոսակցություններ, թե ով է իրական / մաքուր / 100 տոկոսանոց հայը ամբողջ ժամանակների: Նույնիսկ հիմա ֆեյսբուքում, ընկերների միջև, տեսնում եմ փաստարկներ, թե ինչ է «իսկական» հայ լինելը:
Ուշադրությանն արժանի
Նյու Յորքից լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանը լուսանկարել է հայերին ամբողջ աշխարհով մեկ` Լոս Անջելեսից Լիբանան:
Գրեթե 100 տարի առաջ ավելի քան 1 միլիոն մարդ է զոհվել Հայոց Ցեղասպանության ընթացքում: Հայաստանի ղեկավարները ձերբակալվել և սպանվել են: Տղամարդկանց ուղարկել են տաժանակիր անմարդկային աշխատանքների: Կանայք և երեխաները բռնի տեղահանվել էին դեպի գոյություն չունեցող ճամբարներ Սիրիայում, քանի որ Օսմանյան կայսրության իշխանությունները գիտեին, որ նրանք երբեք չեն հասնի այնտեղ:
Բռնի վտարումը իրենց հողից ստեղծել է հայ համայնքների զանգվածային սփյուռք ամբողջ աշխարհում: Հայերը այժմ պատրաստվում են նշելու այդ ողբերգության տարելիցը պաշտոնապես որպես հիշատակի օր սահմանված ապրիլի 24-ին: Ռեալիթի շոուի աստղեր Քիմ ւ Քլոե Քարդաշյանների անցյալ շաբաթ Երևանում Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը գնալով ավելի մեծացրեց ուշադրությունը տարելիցին, քան այն ունեցել է նախկինում:
Լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանը խնդրել է հայերին, ովքեր ապրում են ոչ միայն իրենց հայրենիքում, այլև ամբողջ աշխարհում ներկայացնել իրենց մտքերը, թե ինչ է նշանակում իրենց ժառանգությունը իրենց համար: Այս ֆոտոշարքը ընդգրկում է Թուֆանկջյանի նոր գրքի նախաբանը վերնագրված «Կա միայն երկրագունգ. Պատկերներ Հայկական սփյուռքի ծրագրից»: Թուֆանկջյանը համատեղում է իրենց պատասխանները այն լուսանկարների հետ, որոնք նա նկարել է ամբողջ աշխարհում ճանապարհորդելիս և ցույց տվել, թե ինչպես են մարդիկ կարողացել ոչ միայն գոյատևել, այլև բարգավաճել գրեթե լիովին վերանալուց հետո:
Little Armenia շրջանի ավտոկայանման վայր – Հոլիվուդ, Կալիֆորնիա
Ես հայ չեմ: Ես ամերիկացի եմ: Ճշմարտությունն այն է, որ ես թե երկուսն եմ և թե ոչ մեկը: Ես սիրում եմ Հայաստանը և ես սիրում եմ Ամերիկան ու ես պատկանում եմ երկուսին էլ, բայց ես միայն այսպիսին եմ՝ երկրագնդի բնակիչ, ինչպես նաև դուք անկախ նրանից, թե ով եք»,-ասել է Վիլյամ Սարոյանը – Անդրանիկն ու Հայաստանի ոգին
Սիրիացի փախստականներ – Բերձոր, Լեռնային Ղարաբաղ
«Ես զարմացած էի, թե որքան անծանոթ էր Հայաստանն ինձ: Ինձ իմ ամբողջ կյանքի ընթացքում ասել էին, որ սա իմ հայրենիքն է, ու իմ «տունը», բայց ի՞նչ է դա նշանակում» – ասում է Լառա Սարգսյանը (ԱՄՆ):
Լեռնագոգ, Հայաստանի Հանրապետություն
Bicknell Park, Հայոց ցեղասպանության նահատակների հուշահամալիր – Մոնտեբելլո, Կալիֆորնիա
Մյասնիկյան, Հայաստանի Հանրապետություն
«Ես սիրում եմ հայ ժողովրդին, նրանց բոլորին: Ես սիրում եմ նրանց, քանի որ նրանք մի մասն են հսկայական մարդկային ցեղի, որը, իհարկե, գտնում եմ, միաժամանակ գեղեցիկ ու խոցելի է»,- ասել է Վիլյամ Սարոյանը Հայաստանի իր առաջին այցի ժամանակ:
Սարգիս Զեյթլյան կենտրոն – Այնճար, Լիբանան
Հ.Մ.Ը.Մ–ի Ակումբ – Ռամոս Մեդիա, Արգենտինա
«Ես գիտեմ, որ ես 100 տոկասանոց հայ եմ (չնայած) չեմ մեծացել պատմության, գրականության, լեզվի կամ եկեղեցու հիման վրա: Իմ հայությունը իմ բնավորության և կյանքի անկյունաքարն է»,- ասում է Նաթալի Նիկելնուե Գասպարյանը (Մարսելից, ով այժմ ապրում է Բեռլինում)
Հայերի հոմոսեքսուալ և լեսբի ասոցիացիա, LGBT շքահանդես – Նյու Յորք
Հայաստանի դեսպանատուն – Վաշինգտոն
«Ես սովորել եմ հիմնականում հայկական միջնակարգ դպրոցում և այնտեղ կային խոսակցություններ, թե ով է իրական / մաքուր / 100 տոկոսանոց հայը ամբողջ ժամանակների: Նույնիսկ հիմա ֆեյսբուքում, ընկերների միջև, տեսնում եմ փաստարկներ, թե ինչ է «իսկական» հայ լինելը: Անկախ նրանից, թե որտեղից եք գալիս, կարող եք լինել իսկական հայ», – ասում է Անի Ստեփանյանը (Գլենդել, Կալիֆորնիա)
Հայկական քոլեջ և մարդասիրական ակադեմիա, Կալկաթա, Հնդկաստան
«Դպրոցում իմ վանական ուսուցիչները միշտ կրկնում էին. Մենք պետք է իմանանք, թե ինչն է մեր լավը, և ինչն է ավելի լավ, որ պատկանում է ուրիշներին», – ասում է Հրաչ Գասպարը (Վենետիկ, Իտալիա)
Eglise Apostolique Armėnienne Saint-Paul-et-Saint-Pierre – Ալֆորտվիլ, Ֆրանսիա
Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցական դպրոց –Մոնտևիդեո, Ուրուգվայ
Cathédrale Arménienne Saint Jean-Baptiste — Փարիզ
Պապիկ և Տատիկ – Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղ
«Ամերիկայում ես ինձ շատ հայ եմ զգում, բայց դեռ Հայաստանում ես հասկացա, որ ես շատ առումներով ամերիկացի եմ», – ասում է Ալին Օհանեսյանը (ծնված Քուվեյթում, այժմ ապրում է Կալիֆորնիայում)
Կովսական, Լեռնային Ղարաբաղ
«Ե՞րբ եք դուք ձեզ հայ զգում: Միշտ: Դա նման է հարցին, երբ եք դուք զգում ձեզ մարդ»,- ասում է Ալին Օհանեսյանը (ծնված Քուվեյթում, այժմ ապրում է Կալիֆորնիայում)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական մատուռ – Կալկաթա, Հնդկաստան
Little Armenia շրջանի ավտոկայանատեղի – Հոլիվուդ, Կալիֆորնիա
«Ես ավելի շատ կապ եմ զգում իմ տոհմի, քան հայրենիքի հետ», – ասում է Անոն (Սան Ֆրանցիսկո)
ՀՅԴ Սարդարապատ կենտրոն – Բուրջ Համուդի, Լիբանան
«Ես զգում եմ, որ մաս եմ մի մեծ ընտանիքի, որը միշտ կլինի այնտեղ, եթե ես կարիք ունենամ », – ասում է Լուսիկ Քեբրանյանը (Այնճար, Լիբանան)
Սանջակ ճամբար – Պուրջ Համուդի, Լիբանան
«Մի կողմից ես զգում եմ, որ ես չեմ պատկանում Հայաստանին, քանի որ ես չունեմ հայկական ազգություն: Սակայն մյուս կողմից, ես չեմ զգում, որ ես պատկանում եմ Լիբանանին, թեև ես ծնվել եմ այստեղ, քանի որ Լիբանանի ժողովուրդը նկատել է ian վերջավորությունը իմ ազգանվան մեջ, և ընդհանրացրել, որ ես հայ եմ, չնայած ես լիբանանցի եմ հայկական ծագումով: Սա մեծ շփոթություն է առաջացնում, քանի որ ես չգիտեմ, թե ինչպես ներկայացնեմ ինձ՝ որպես հայ, թե լիբանանցի, կամ երկուսն էլ»,- ասում է Հասմիգ «Ժասմին» Պոյաճյանը (Բեյրութ)
San Lazzaro degli Armeni – Վենետիկ, Իտալիա
Առաջին Հանրապետության օր, Ազատության հրապարակ – Երևան, Հայաստանի Հանրապետություն
Արբատսկայա մետրո կայարան – Մոսկվա
Արենի գինու փառատոն – Արենի, Հայաստանի Հանրապետություն
Ռուսաստանի հայերի սպորտային միության ակումբ – Մոսկվա
Թուրքիայի հյուպատոսության մոտ բողոքի ցույց – Լոս Անջելես
Սարգիս Զեյթլյան կենտրոն – Այնճար, Լիբանան
«Երբեմն հաճելի է մտածել, երբ ես հայկական միջոցառումների եմ, որ բոլոր մարդիկ, ովքեր այնտեղ են, այդ թվում ես, եկել են այս երկիր հեռվից ու բոլորս միասին տոնում ենք ինչ-որ բան նույն ձևով, ինչպես մեր նախնիներն էին արել մի քանի հարյուր տարի առաջ »,- ասում է Գարի Կանանյանը (Սրո Պաուլո, Բրազիլիա)
Centre Culturel Alex Manoogian de l’Ugab – Փարիզ
«Այնքան շատ բան կա հայ լինելու մեջ, որ ես չգիտեմ դեռ»,- ասում է Յան Կոնկագուլը (Դիերբորն, Միչիգան)
Սիրիացի փախստականներ – Կովսական, Լեռնային Ղարաբաղ
«Իմ ծննդավայրը Կալիֆորնիան է, բայց ես չեմ կարող մոռանալ Հայաստանը, ուստի ի՞նչ երկիր է դա: Արդյո՞ք դա հողատարածք է երկրի վրա կոնկրետ վայրում: Գետերը, լճերը, երկինքը: Լուսնի դուրս գալու ձևն այնտեղ: Իսկ արևը: Երկրի ծառերը, խաղողի այգիները, խոտը, թռչունները, ժայռերը, լեռներն ու ամառն ու ձմեռը: Իսկ կենդանիների ապրելու ռիթմն այնտեղ: Վիշապաձայն բուքը վսեմ, և տները, փողոցները, քաղաքները, սեղանները և աթոռները, թեյ խմելն ու զրուցելը: Արդյոք դա դեղձ է հասունացող ամառային շոգին»,- ասել է Վիլյամ Սարոյանը – Անդրանիկը և Հայաստանի ոգին:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ