Հայերը գովաբանում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մեկնաբանությունները

Հայերը գովաբանում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մեկնաբանությունները

Հոդվածի առանցքում

  • Հայերը գովաբանում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վերջերս կատարած մեկնաբանությունները իրենց ավելի քան 1.5 միլիոն հայրենակիցների ջարդերի մասին,որը նա անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:
  • Ֆրանցիսկոս պապի մեկնաբանությունները կիրակի հրապարակվել են նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատասենյակի կողմից:
  • Թուրքիայի սկզբնական ռեակցիան բողոքն էր: «Պապի հայտարարությունը, որը պատմական և դատական փաստերից հեռու է, չի կարող ընդունվել»,- իր թվիթերյան էջում գրեց արտաքին հարաբերությունների նախարար Մեվլութ Չավուսողլուն:
  • Որոշ եվրոպական և հարավաֆրիկյան երկրներ օգտագործում են սպանությունները նկարագրող տերմինը, սակայն ԱՄՆ և մի քանի այլ երկրներ ձգտում են շարունակել իրենց լավ հարաբերությունները կարևոր դաշնակցի հետ՝ խուսափելով դա անել:

Ուշադրությանն արժանի

Հայերը գովաբանում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վերջերս կատարած մեկնաբանությունները իրենց ավելի քան 1.5 միլիոն հայրենակիցների ջարդերի մասին,որը նա անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

Մուսուլմանական Թուրքիան ընդունում է, որ 1915 թվականի սկզբին շատ քրիստոնյա հայեր են զոհվել օսմանյան զինվորների հետ բախումների ժամանակ, երբ Հայաստանը կազմում էր Ստամբուլի կողմից ղեկավարվող կայսրության մի մասը, սակայն ժխտում է, որ սպանվել են հարյուր հազատավորներ և որ սա ցեղասպանություն է:

Կիրակի օրը (ապրիլի12-ին) Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի հայկական ծիսական անդամների հետ միասին զանգվածային սպանությունների 100-րդ տարելիցը նշելու համար Ֆրանցիսկոս պապը դարձավ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարը, ով դրանք նկարագրելու համար հրապարակավ օգտագործեց «ցեղասպանություն» բառը:

Ինչպես ասում են հայերը, մայրաքաղաք Երևանի փողոցներով երկուշաբթի (ապրիլի 13-ի) օրվա քայլերթը բարձրաձայնեց նրանց երախտագիտությունը:

«Ես դիտարկում եմ սա որպես շատ դրական փաստ, քանի որ Հռոմի պապը ընդունեց Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանությունը որպես  20-րդ դարի առաջին ցեղասպանություն:  Իմ կարծիքով, Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը  շատ լավ քրիստոնյա է և նա քրիստոնեաբար վարվեց՝ ընդունելով, որ Հայոց Ցեղասպանությունը տեղի է ունեցել»,- ասաց Երևանի բնակիչ մի երիտասարդ, ով հրաժարվեց նշել իր անունը:

«Սա պատմության մեջ առաջին անգամ է, որ հայերը, ամբողջ հայ ժողովուրդը վերջնականապես կարողացավ ներկայացնել իրեն այսպիսի մեծ իրադարձությունում, և ես ուրախ եմ, որ Պապը ընդունեց մեր դեսպաններին, որոնցից էր մեր նախագահը, կաթոլիկները, և ես հիացած էի այնտեղի մթնոլորտով և որպես հայ շատ գոհ եմ, որ վերջապես մենք հնարավորություն ունենք իրական պատկերը ցույց տալ ամբողջ աշխարհին»,- ասաց մեկ այլ Երևանի բնակիչ:

Ֆրանցիսկոս պապի մեկնաբանությունները կիրակի հրապարակվել են նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատասենյակի կողմից:

Հայաստանի ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն ասաց, որ նա հույս ունի Պապի հայտարարությանը կհետևեն նաև այլ երկրներ՝ ներառյալ Թուրքիան:

«Ես հավատում եմ, որ մի օր Թուրքիան նույնպես կլինի այն երկրների ցանկում, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը և ես հույս ունեմ, որ այդ օրը մենք իսկապես կսկսենք կառուցել մեր տարածաշրջանում հաշտություն և խաղաղություն»,- ասաց Պողոսյանը:

Թուրքիայի սկզբնական ռեակցիան բողոքն էր: «Պապի հայտարարությունը, որը պատմական և դատական փաստերից հեռու է, չի կարող ընդունվել»,- իր թվիթերյան էջում  գրեց արտաքին հարաբերությունների նախարար Մեվլութ Չավուսողլուն:

Քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը համոզված է, որ Վատիկանի կողմից ցեղասպանության ճանաչմանը կհետևեն շատ երկրներ:

«Սա աշխարհի  գործողությունն է, ոչ միայն Վատիկանի կամ Հռոմի Պապինը, սա ավելի շատ համաշխարհային գործողություն է և այժմ անշուշտ դրա ուշադրությամբ մենք կսպասենք շատ երկրների ռեակցիային»,- ասաց ԲեՔարյանը:

Որոշ եվրոպական և հարավաֆրիկյան երկրներ օգտագործում են սպանությունները նկարագրող տերմինը, սակայն ԱՄՆ և մի քանի այլ երկրներ ձգտում են շարունակել իրենց լավ հարաբերությունները կարևոր դաշնակցի հետ՝ խուսափելով դա անել:

Ֆրանցիսկոս պապը նաև հաշտության կոչ արեց Թուրքիայի և Հայաստանի միջև, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ: Կոչը եղավ նամակի տեսքով, որը փոխանցվեց նախագահ Սարգսյանի և հայկական եկեղեցու 3 ամենակարևոր  առաջնորդների ներկայությամբ՝ հանդիպման ընթացքում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment