Ինչու է Հայոց Ցեղասպանությունը դասեր պարունակում հրեաների համար

Ինչու է Հայոց Ցեղասպանությունը դասեր պարունակում հրեաների համար

Հոդվածի առանցքում

  • Ինչո՞ւ հրեաները պետք է խոսեն Հայոց Ցեղասպանության մասին: Որովհետև երբ մենք նայում ենք հայերին, կարծես թե հայելու մեջ նայենք:
  • Օսմանյան կայսրության վերջին օրերին հայերը դիտվում էին որպես թուրքական հասարակությունում օտար տարր, և այս իմաստով նրանք Օսմանյան կայսրությունում զբաղեցրել էին այն նույն տեղը, ինչ որ հրեաները: Հրեաների նման հայ քրիստոնյաները բախվել են օսմանյան հասարակության ավանդական հիերարխիային: Հրեաների նման նրանք էլ դարձել են լավ կրթված, հարուստ ու առավել քաղաքակիրթ:
  • Միայն 1915 թվականին New York Times-ը 145 հոդված է հրապարակել Հայոց Ցեղասպանության մասին: Ամերիկացիները 100 միլիոն դոլարի օգնություն են հավաքել հայերի համար:
  • Հոլոքոստից հետո հրեաները բարձրաձայն լաց էին լինում Աստծուն. «Օ, աստված, ինչպե՞ս կարող էիր անել այսպես քո ավետիսի զավակների հետ»: Ցեղասպանությունից հետո հայ աստվածաբանները բացականչում էին. «Օ, Աստված, ո՞նց կարող էր սա պատահել մեզ հետ. մենք առաջին ժողովուրդն էին, որ քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն»:
  • Որոշ հրեաներ ցանկանում էին մեկուսի պահել ցեղասպանության հայեցակարգը. «Այն ինչ տեղի ունեցավ թուրքերի հետ, այնքան վատ չէր, որքան Հոլոքոստը»: Ճիշտ է, սակայն դա չափազանց բարձր ու սարսափելի սանդղակ է հաստատելու համար: Ո՛չ, ցեղասպանությունը Շոահի ծավալներին չի հասել: Եվ ոչ բոլոր ցեղասպանություններն են հավասարապես կատարվել: Ավելին, Հայոց աղետի էությունն էլ տարբեր է:
  • Եթե հրեաները չեն ցանկանում թույլ տալ աշխարհին համեմատել Հոլոքոստը այլ ցեղասպանությունների հետ, ապա դրա հարաբերությունը աշխարհի հետ կթուլանա:Եվ երբ դա տեղի ունենա, հրեաներին բարոյական լարինգիտ կհասցվի, այսինքն կկորի աշխարհի հետ խոսելու նրանց ունակությունը:

Ուշադրությանն արժանի

Այս ամիս Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է

Ճիշտ է՝ Ցեղասպանություն: Սա այն է, ինչ վերջերս ասաց Ֆրանցիսկոս Պապը՝ ի հիասթափություն թուրքական կառավարության, որն հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին:

Ավելի վատ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայերի զանգվածային կոտորածները «ցեղասպանություն» անվանելը համարեց հավասարազոր «իսլամաֆոբիային», որն այս շաբաթվա պարգևն է ստացել «իսլամաֆոբիայի լիցքի ամենաանպատասխանատու խաղի համար»:

Ինչո՞ւ հրեաները պետք է խոսեն այդ մասին: Որովհետև երբ մենք նայում ենք հայերին, կարծես թե հայելու մեջ նայենք:

Ահա թե ինչպես է դա պատահել: Օսմանյան կայսրության վերջին օրերին հայերը դիտվում էին որպես թուրքական հասարակությունում օտար տարր, և   այս իմաստով նրանք Օսմանյան կայսրությունում զբաղեցրել էին այն նույն տեղը, ինչ որ հրեաները: Հրեաների նման հայ քրիստոնյաները բախվել են օսմանյան հասարակության ավանդական հիերարխիային: Հրեաների նման նրանք էլ դարձել են լավ կրթված, հարուստ ու առավել քաղաքակիրթ:

«Հրեական հարցի» նման, որն հաճախ պետք է քննարկվեր Գերմանիայում, թուրքերը խոսում էին «Հայոց հարցի» մասին:

Թուրքական բանակը սպանել է 1.5 միլիոն հայերի: Երբեմն թուրք զինվորները բռնի կրոնափոխ են արել հայ երեխաներին ու երիտասարդ կանանց: Թուրքերը ներթափանցել են իսպանական ինկվիզիցիայի գրառումների մեջ ու վերակենդանացրել են դրանց կտտանքների մեթոդները: Այնքան շատ հայերի մարմիններ են գցվել Եփրատ, որ հզոր գետը փոխել է իր հունը:

Ամերիկայում թերթերի վերնագրերը ճչում էին համակարգված և պարբերական ռասսայական ոչնչացման մասին: Ծնողները իրենց երեխաներին համոզում էին համեստ լինել սննդի հարցում, որովհետև «սոված երեխաներ կան Հայաստանում»: Միայն 1915 թվականին New York Times-ը 145 հոդված է հրապարակել Հայոց Ցեղասպանության մասին: Ամերիկացիները 100 միլիոն դոլարի օգնություն են հավաքել հայերի համար:

Ակտիվիստները, քաղաքական գործիչները, կրոնական առաջնորդները, դիվանագետները, մտավորականներն ու հասարակ քաղաքացիները ներխուժման կոչ էին անում, սակայն ոչինչ տեղի չունեցավ:

Հայերը իրենց ցեղասպանությունը Մեծ Եղեռն են կոչում: Այն պետք է մոդել դառնար մյուս բոլոր ցեղասպանությունների ու էթնիկ զտումների համար: Այն նացիստների համար մոդել դարձավ. ոչ միայն ցեղասպանության ակտը, այլ նաև պասիվ ամնեզիան:

«Ով է հիշում հայերի ցեղասպանության մասին»,-կատակել է Հիտլերը:

1915 թվականին Kourd Belen փոքրիկ քաղաքում թուրքերը հրամայել են 800 հայկական ընտանիքի՝ լքել իրենց տները: Քահանան 85-ամյա Խորեն Համբարձումյանն է եղել: Երբ նա առաջնորդել է իր ժողովրդին գյուղից դուրս, հարևան թուրքերը ծաղրել են քահանային. «Հաջողություն, ծերուկ: Ո՞ւմ եք պատրաստվում թաղել այսօր»: Ծեր քահանան պատասխանել է. «Աստծուն: Աստված մեռել է և մենք գնում ենք նրա թաղմանը»:

Հոլոքոստից հետո հրեաները բարձրաձայն լաց էին լինում Աստծուն. «Օ,  աստված, ինչպե՞ս կարող էիր անել այսպես  քո ավետիսի զավակների հետ»:

Ցեղասպանությունից հետո հայ աստվածաբանները բացականչում էին. «Օ, Աստված, ո՞նց կարող էր սա պատահել մեզ հետ. մենք առաջին ժողովուրդն էին, որ քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն»:

Որոշ հայ քրիստոնյաներ էլ, հղում կատարելով Սոդոմի ու Գոմորի պատմությանը, հարցնում էին. «Մի՞թե չկային անգամ 50 հայեր, ովքեր կարող էին փրկվել»:

Շոահից հետո հրեաները ասում էին. «Պետք է, որ մենք մեղք գործած լինենք: Աստված օգտագործել է նացիստներին որպես մահակ մեր դեմ»: Հայերն ասում էին. «Աստված օգտագործել է թուրքերին որպես մահակ մեր դեմ»: Արդյո՞ք անպատկառություն է այդ մասին խոսելը, քանի որ հրեաները նշում են Հոլոքոստի հիշատակման օրն ու ճամբարներից ազատվելու 70-ամյակը:

Որոշ հրեաներ ցանկանում էին մեկուսի պահել ցեղասպանության հայեցակարգը. «Այն ինչ տեղի ունեցավ թուրքերի հետ, այնքան վատ չէր, որքան Հոլոքոստը»: Ճիշտ է, սակայն դա չափազանց բարձր ու սարսափելի սանդղակ է հաստատելու համար: Ո՛չ, ցեղասպանությունը Շոահի ծավալներին չի հասել: Եվ ոչ բոլոր ցեղասպանություններն են հավասարապես կատարվել:

Ավելին, Հայոց աղետի էությունն էլ տարբեր է:

Հրեաները սպանվել են՝ անկախ նրանից, թե Եվրոպայի որ մասում էին ապրում, ի տարբերություն հայերի, որոնց համար Հայաստանից դուրս հարաբերականորեն անվտանգ էր: Հակասեմիտիզմը խորը, համատարած բարոյական հիվանդություն է. ի հակադրություն դրա, չկա «հակահայկականություն» հասկացությունը աշխարհի կոլեկտիվ հոգեբանության մեջ:

Բայց եթե հրեաները չեն ցանկանում թույլ տալ աշխարհին համեմատել Հոլոքոստը այլ ցեղասպանությունների հետ, ապա դրա հարաբերությունը աշխարհի հետ կթուլանա:

Եվ երբ դա տեղի ունենա, հրեաներին բարոյական լարինգիտ կհասցվի, այսինքն կկորի աշխարհի հետ խոսելու նրանց ունակությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment