Վլադիմիր Պուտինը Հայաստանի տարաձայնությունն օգտագործում է որպես երկաթյա վարագույրի հենարանի

Վլադիմիր Պուտինը Հայաստանի տարաձայնությունն օգտագործում է որպես երկաթյա վարագույրի հենարանի

Հոդվածի առանցքում

  • Հայաստանի հետ Թուրքիայի փակ սահմանը երկաթե վարագույրի վերջին մնացուկն է: Այն կարող է լինել նաև նոր սառը պատերազմի առաջին քարե պատնեշը. որը ձևավորվում է նախկին Խորհրդային արբանյակների սահմաններով:
  • «Մինչ Ուկրաինան քաղաքացիական պատերազմի վտանգի պայմաններում դեմքը շրջեց դեպի Արևմուտք, Հայաստանն առանց ուժի գործադրման ստիպված խոնարհվեց Պուտինին»,-ասել է Քըլըչը: Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանները նշանակում է, որ առանց Ռուսաստանի աջակցության «կյանքը Հայաստանում գնում է լճացման»:
  • Հայ-թուրքական սահմանը եղել է ՆԱՏՕ-ի և Խորհրդային Միության նախկին ճակատային գիծը: Արևմուտքի ազդեցությունից Կովկասը հեռու պահելու Պուտինի վճռականությունը 2008-ին հանգեցրեց Վրաստանի հետ Հարավային Օսիայի և Աբխազիայի պատերազմին:
  • 2013 էներգետիկ գործարքով ՀՀ կառավարությունը, գների կրճատման պայմանով, իր 20 տոկոս բաժնեմասը Հայռուսգազարդում, որը երկրի հիմնական գազամատակարարն է, հանձնել է Ռուսաստանի Գազպրոմին, որին արդեն պատկանում էր մնացած 80 տոկոսը:
  • Թուրքիայի պետական ​​վիճակագրական ինստիտուտի տվյալով, Հայաստանից Թուրքիա ներմուծումը 2010-ի 2.6 միլիոն դոլարից 2014-ին նվազել է մինչև 1.5 միլիոն դոլարի: Անցյալ տարի Թուրքիան ոչ մի ապրանք չի ներմուծել Հայաստան: Օդային հաղորդակցությունը երկրների միջև գործում է:
  • 1991 թվականին սկսված պատերազմից հետո Հայաստանը հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը վերցրեց Ադրբեջանի հսկողությունից: Շուրջ 30,000 մարդ զոհվեց, 1.2 միլիոն մարդ էլ տեղահանվեց, մինչև 1994 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ զինադադար հաստատվեց:
  • Այս ապրիլին հայկական ջարդերի հարյուրերորդ տարելիցին ընդառաջ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները հասել են նվազագույնի: Էրդողանը մերժել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը մասնակցելու Երևանում կայանալիք հիշատակի արարողություններին և ճակատամարտի հարյուրամյակը: Պուտինը հրավիրվել է երկու միջոցառումներին, բայց որոշել է մեկնել Հայաստան:

Ուշադրությանն արժանի

(Bloomberg) – Հայաստանի հետ Թուրքիայի փակ սահմանը երկաթե վարագույրի վերջին մնացուկն է: Այն կարող է  լինել նաև նոր սառը պատերազմի առաջին քարե պատնեշը. որը ձևավորվում է նախկին Խորհրդային արբանյակների սահմաններով:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը երկուշաբթի հայտարարել է, որ նախագահը ապրիլին կժամանի Երևան նշելու Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի ջարդերի 100-րդ տարելիցը: Նա նաև կհաստատի Ռուսաստանի գերիշխող դիրքն այդ երկրում, որին Արևմուտքը հետամտում էր մինչև այն կորոշեր միանալ Եվրասիական տնտեսական միությանը, որը Կրեմլի կողմից մրցակցում է Եվրամիության հետ:

Հունվարին Հայաստանի կայացրած որոշումը Պուտինի հաղթանակն էր, քանի որ նա կորցրել էր իր ազդեցությունը Վրաստանում, որը 2013-ին ստորագրեց Եվրամիության Ասոցացման համաձայնագիրը և պատերազմի ճիրաններում հայտնված Ուկրաինայում: Ըստ Ալև Քըլըչի՝ Անկարայի կենտրոնի Եվրասիական հետազոտությունների ղեկավարի, Ռուսաստանի հովանավորության տակ գտնվող Հայաստանին հետագա մեկուսացման վտանգ է սպառնում:

«Մինչ Ուկրաինան քաղաքացիական պատերազմի վտանգի պայմաններում դեմքը շրջեց դեպի Արևմուտք,  Հայաստանն առանց ուժի գործադրման ստիպված խոնարհվեց Պուտինին»,-ասել է Քըլըչը:  Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանները նշանակում է, որ առանց Ռուսաստանի աջակցության «կյանքը Հայաստանում գնում է լճացման»:

Որպես Եվրասիական տնտեսական միության մի մասը, Հայաստանը մյուս անդամների հետ մտել է ազատ առևտրի գոտի, համաձայնելով միասնական մաքսային ռեժիմի հետ, որը պարտավորեցնում է աճել Ռուսաստանին համահունչ:

Եվրասիական տնտեսական միությունից ակնկալվող  խթանը չստացվեց, քանի որ Ռուսաստանը պայքարում է նավթի ցածր գների ու պատժամիջոցների դեմ: Պետական ​​վիճակագրական ծառայության տվյալով,  Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը փետրվարին նվազել է 28 տոկոսով: Ռուսաստանում աշխատող հայերի դրամական փոխադրումները նախորդ տարվա համեմատ նվազել են ավելի քան 10 տոկոսով:

Թուրքական սահման

Հայ-թուրքական սահմանը եղել է ՆԱՏՕ-ի և  Խորհրդային Միության նախկին ճակատային  գիծը: Արևմուտքի ազդեցությունից Կովկասը հեռու պահելու  Պուտինի վճռականությունը  2008-ին հանգեցրեց Վրաստանի հետ Հարավային Օսիայի և Աբխազիայի պատերազմին:

ԽՍՀՄ փլուզումից հետո կարճ ժամանակ անց Թուրքիան 1993-ի ապրիլի 3-ից նորից փակեց հայկական սահմանը, որպես աջակցություն Ադրբեջանին, որը Լեռնային Ղարաբաղի համար հակամարտության մեջ էր Հայաստանի հետ:

Վեճի պատճառով արտաքին աշխարհի հետ Հայաստանի կապը հարավում Իրանի միջոցով է, հյուսիսում՝ Վրաստանի: Ըստ Եվրոպական հանձնաժողովի զեկույցի, Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերը, որի ընդհանուր առևտուրը 2013-ին կազմել է 1.27 միլիարդ եվրո (1.36 միլիարդ դոլար), չնայած Եվրամիությունն ամբողջությամբ այդ երկրի ամենամեծ շուկան է:

Ռուսական բիզնեսը

2013 էներգետիկ գործարքով ՀՀ կառավարությունը, գների կրճատման պայմանով, իր 20 տոկոս բաժնեմասը Հայռուսգազարդում, որը երկրի հիմնական գազամատակարարն է, հանձնել է Ռուսաստանի Գազպրոմին, որին արդեն պատկանում էր մնացած 80 տոկոսը :

Հայաստանում գործող բջջային երեք ընկերություններից երկուսը ռուսական սեփականություն են, Գազպրոմը հսկում է երկրի գազամուղները, ռուսական երկաթուղիները՝ երկաթուղային ճանապարհները, Հայաստանի էլեկտրական ցանցն էլ100 տոկոսով պատկանում է Ինտեր ՌԱՕ ԵԷՍ-ին:

Տնտեսական բլոկին միանալը ոչ միայն ազդում է Ռուսաստանից Հայաստանի կախվածության վրա, այլև այն կարող է անորոշ ժամանակով հետաձգել Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկրի ունեցած երկարամյա վեճերի կարգավորումը:

Ըստ Թոմ դե Վաալի, Վաշինգտոնի Կարնեգիի միջազգային խաղաղության հիմնադրամի ավագ գիտաշխատողի, Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացման հնարավորություններն  այսօր «ավելի վատ են, քան 2010-ին էր», երբ երկրների միջև կարճատև ջերմացումը նորից հանգեցրեց դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու քննարկումներին:

Թուրքիայի պետական ​​վիճակագրական ինստիտուտի տվյալով, Հայաստանից Թուրքիա ներմուծումը 2010-ի 2.6 միլիոն դոլարից 2014-ին նվազել է մինչև 1.5 միլիոն դոլարի: Անցյալ տարի Թուրքիան ոչ մի ապրանք չի ներմուծել Հայաստան: Օդային հաղորդակցությունը երկրների միջև գործում է:

Ցեղասպանության վիճաբանություն

Երկու երկրների միջև լարվածությունը սկսվել է Օսմանյան կայսրության ժամանակաշրջանից, երբ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական իշխանությունները որոշեցին հայերին վտարել իրենց տներից, ինչը հանգեցրեց զանգվածային սպանությունների: Հայաստանն ասում է, որ 1.5 միլիոն մարդ է մահացել գործողությունների ժամանակ, որոնք էլ համարում է  ցեղասպանություն, Թուրքիան մերժում է մեղադրանքը:

Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը 10 միլիարդ դոլարի գործարք կնքեց Թուրքիայի  և Վրաստանի հետ Տրանս Անատոլիական գազամուղը Եվրոպա հասցնելու համար, չնայած շատ ավելի կարճ երթուղին անցնում է Հայաստանի տարածքով: Թուրքիան  կառուցում է նաև նոր մայրուղի և երկաթուղային կապ Ադրբեջանի հետ, շրջանցելով Հայաստանը:

«Մենք  որևէ մեկի հանդեպ թշնամանք չունենք, բայց մեր պարտքն է պաշտպանել մեր եղբայրների իրավունքները և պահանջել նրանց արյան ու տառապանքի գինը»,-Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է մարտի 17-ին Կարսում, հղում անելով Ադրբեջանին, որի հետ լեզվական ու մշակութային կապեր ունի:

1991 թվականին սկսված պատերազմից հետո Հայաստանը հիմնականում հայերով բնակեցված  Լեռնային Ղարաբաղը վերցրեց Ադրբեջանի հսկողությունից: Շուրջ 30,000 մարդ զոհվեց, 1.2 միլիոն մարդ էլ տեղահանվեց, մինչև  1994 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ  զինադադար հաստատվեց: Հայաստանը Ռուսաստանի հետ փոխադարձ պաշտպանության պայմանագիր ունի, որը ապահովում է Գյումրիում 4000-անոց ռուսական ռազմաբազայի ներկայությունը մինչև 2044 թվականը:

Պուտինի ընտրությունը

Այս ապրիլին հայկական ջարդերի հարյուրերորդ տարելիցին ընդառաջ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները հասել են նվազագույնի: Էրդողանը մերժել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը մասնակցելու Երևանում կայանալիք հիշատակի արարողություններին և ճակատամարտի հարյուրամյակը: Պուտինը հրավիրվել է երկու միջոցառումներին, բայց որոշել է մեկնել  Հայաստան:

«Հայաստանի փակ սահմանը բխում է Ռուսաստանի շահերից»,  հեռախոսով ասել է Թևան Պողոսյանը, Հայաստանի խորհրդարանում ընդդիմադիր Ժառանգություն կուսակցության անդամը: Եվրասիական միություն Հայաստանի մուտքը կապված է Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության հետ: «Ռուսաստանը ցանկանում է ցույց տալ, որ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը ձախողվել», – ասել է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment