Կալիֆոռնիայի կենտրոնական հովտում միայն հայկական դպրոցն է ընդլայնվում

Կալիֆոռնիայի կենտրոնական հովտում միայն հայկական դպրոցն է ընդլայնվում

Հոդվածի առանցքում

  • Չարլի Քեյան համայնքային հայկական դպրոցը ստացել է սաների թիվը մինչև 220-ի հասցնելու համար անհրաժեշտ թույլտվությունը: «Մենք առավելագույնը 120 սան ընդունելու իրավունք ունեինք. Այսինքն՝ չէինք կարող 120 աշակերտից ավել ընդունել: Մենք այդ նիշը հատել էինք ու ընդլայնվելու կարիք ունեինք», - ասում է տնօրեն Քըրթիս Շեմլինը:

Ուշադրությանն արժանի

 

Քլովիսի փոքրիկ դպրոցն ապագայի մեծ ծրագրեր ունի:

Չարլի Քեյան համայնքային հայկական դպրոցը ստացել է սաների թիվը մինչև 220-ի հասցնելու համար անհրաժեշտ թույլտվությունը:

«Մենք առավելագույնը 120 սան ընդունելու իրավունք ունեինք. Այսինքն՝ չէինք կարող 120 աշակերտից ավել ընդունել: Մենք այդ նիշը հատել էինք ու ընդլայնվելու կարիք ունեինք», – ասում է տնօրեն Քըրթիս Շեմլինը:

Նա հավելեց, որ ամեն օր նոր աշկերտ ընդունելու դիմում է ստանում, հաջորդ ուսումնական տարվա համար սպասողների ցուցակը մեծանում է:

Ուսանողների քանակը մեծացնելով՝ Քեյան Դպրոցը հնարավորություն է ստանում նաև ընդլայնել նախադպրոցական խումբը՝ երեխաների թիվը հասցնելով 60-ի:

Դեկտեմբերին նախադպրոցական նոր խումբը 11 երեխա է ընդունել:

Երկու տարեկանից բարձր երեխաները սովորում են կարդալ, գրել և երգել:

«Շատ հաճելի է երեխաների հետ աշխատել, քանի որ ամեն օր նրանք կարող են ինչ-որ նոր բան անել, դու էլ իրենցից ես շատ բան սովորում», – ասում է ուսուցչուհի Հայկուհի Հակոբյանը:

Նոր գրադարանի և տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը նախատեսվում է ավարտել հաջորդ ամիս:

Այս ուսումնական տարում դպրոցը կունենա բասկետբոլի նոր դաշտ, բակ, բացօթյա բեմ, պահուստային գոտի:

Սակայն Շամլինն առավել հպարտ է հայերենի դասավանդման նոր դասաժամերով:

Երկու դասարանների աշակերտները կսովորեն արևմտահայերեն և արևելահայերեն.

«Մենք նաև ունենք աշակերտներ, որոնք հայ չեն: Դպրոցն ավարտելուց հետո մեր սաները կկարողանան գրել և կարդալ», – ասում է տնօրենը:

Փոփոխությունները կրթահամալիրում հնարավոր դարձան Գրեյս Ղազարյանի Ընտանիք հիմնադրամի 300 հազար դոլար նվիրատվության շնորհիվ:

Չարլի Քեյան Հայկական համայնքային դպրոցը Բեյ շրջանի ու Լոս Անջելեսի միջև ընկած հատվածում միակ հայկական դպրոցն է:

«Այս դպրոցն ադամանդ է, որի մասին չգիտեն, բայց հետզհետե սկսում են ավելի շատ բան իմանալ դպրոցի մասին», – ասում է տնօրենը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment