Ընթերցողների հակազդումը. Հայոց Ցեղասպանության՝ Թուրքիայի պարսավելի ժխտումը

Ընթերցողների հակազդումը. Հայոց Ցեղասպանության՝ Թուրքիայի պարսավելի ժխտումը

Հոդվածի առանցքում

  • Խմբագրի համար. «Ցեղասպանություն» բառը սահմանվում է որպես մարդկանց, հատկապես որոշակի խմբի կամ ազգի մեծ խմբի կանխամտածված սպանություն (Ամերիկայի հայ համայնքը բարձր է գնահատում Պապի կողմից Ցեղասպանության ընդունումը, ապրիլի 12):
  • Թուրքիայի պատասխանը, որ Պապի հայտարարությունը «հեռու է պատմական և իրավական իրականությունից» ամենամտացածին ժխտումն է, որ երբևէ կարդացել եմ:
  • Կառավարության դիրքորոշման համար միակ հնարավոր բացատրությունը (եթե իրոք անկեղծորեն են ժխտում) կարող է լինել այն, թե թուրքերն ինչպես են դիտարկում այդ հարցը: Միակ բանը, որ նրանք շարունակ պնդում են (իրենց օգտին) այն է, որ պատերազմի ժամանակ մարդիկ մահանում են, նրանցից շատերն են մահանում և ամենատարբեր պատճառներով:

Ուշադրությանն արժանի

Խմբագրի համար. «Ցեղասպանություն» բառը սահմանվում է որպես մարդկանց, հատկապես որոշակի խմբի կամ ազգի մեծ խմբի կանխամտածված սպանություն (Ամերիկայի հայ համայնքը բարձր է գնահատում Պապի կողմից Ցեղասպանության ընդունումը, ապրիլի 12)

Արդյո՞ք առաջին աշխարհամարտի օրերին օսմանյան թուրքերը դա կատարել են հայերի նկատմամբ:  Այո՛, և դա պատահական չէր: Ես անկեղծորեն զարմանում եմ, որ այս հարցը վեճեր է առաջացնում, և ես խոսում եմ ոչ թե որպես հայ, այլ որպես մարդ:

Թուրքիայի պատասխանը, որ Պապի հայտարարությունը «հեռու է պատմական և իրավական իրականությունից» ամենամտացածին ժխտումն է, որ երբևէ կարդացել եմ: Դա նման է ճապոնական կառավարության ռեվիզիոնիստական պահանջներին 2-րդ աշխարհամարտի վայրագությունների վերաբերյալ, որոնք կատարվել են կորեացիների և չինացիների դեմ:

Տպավորված եմ, որ թուրքական կառավարությունը կարող է նման բաներ ասել նման անհաղորդ դեմքով, միաժամանակ նվաստացումից խուսափելը և  արժանապատվությունը պահպանելը նրա համար ամեն ինչ է:

Կառավարության դիրքորոշման համար միակ հնարավոր բացատրությունը  (եթե իրոք անկեղծորեն են ժխտում) կարող է լինել այն, թե թուրքերն ինչպես են դիտարկում այդ հարցը: Միակ բանը, որ նրանք շարունակ պնդում են (իրենց օգտին) այն է, որ պատերազմի ժամանակ մարդիկ մահանում են, նրանցից շատերն են մահանում և ամենատարբեր պատճառներով:

Նրանք կարող են մտածել, որ այն, ինչ տեղի է ունեցել, ցեղասպանություն չէ: Դուք ի՞նչ պետք է անեք այդ դեպքում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment