Կաշառք վերցնելու մեղադրանք է ներկայացվել  Հայաստանի նախկին նախագահ Քոչարյանին

Կաշառք վերցնելու մեղադրանք է ներկայացվել  Հայաստանի նախկին նախագահ Քոչարյանին

Հոդվածի առանցքում

  • Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացվել է կաշառք վերցնելու մեղադրանք: Քոչարյանն արդեն մեղադրվում էր ավելի քան մեկ տասնամյակ առաջ ցուցարարների նկատմամբ Հայաստանի սահմանադրական կարգը խախտելու հարցով: Նոր մեղադրանքը ներկայացրել է գործարար Սիլվա Համբարձումյանը, որը ստիպված է եղել կաշառք տալ հայ նախարարին:

Ուշադրությանն արժանի

 

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացվել է կաշառք վերցնելու մեղադրանք:

Քոչարյանն արդեն մեղադրվում էր ավելի քան մեկ տասնամյակ առաջ ցուցարարների նկատմամբ Հայաստանի սահմանադրական կարգը խախտելու հարցով: Նոր մեղադրանքը ներկայացրել է գործարար Սիլվա Համբարձումյանը, որը ստիպված է եղել կաշառք տալ հայ նախարարին: Այդ մասին փետրվարի 12-ին «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան ծառայությանն է հայտնել Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը: Անցյալ տարվա հոկտեմբերին Համբարձումյանը լրատվամիջոցին ասել էր, որ 2008 թվականին ստիպված է եղել 14 մլն դոլար վճարել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Հունվարին Երևանի դատարանը Հարությունյանին ձերբակալելու մասին որոշում է ստորագրել, սակայն նրա գտնվելու վայրն առայժմ անհայտ է:

Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է վնասել Հայաստանում Նիկոլ Փաշինյանի գլխավորած հետհեղափոխական կառավարության և փոքր երկրի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հարաբերությունները: Ռուսաստանը մտահոգված է, թե ինչպես է Փաշինյանի վարչակազմը հետապնդում հին ռեժիմի գործիչներին: Անցյալ տարվա օգոստոսին Կրեմլը ընդգծված հաղորդեց Պուտինի և Քոչարյանի միջև հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ Ռուսաստանի առաջնորդը Հայաստանի նախկին նախագահին շնորհավորեց ծննդյան օրվա առթիվ: Այս քայլը, որը հազվադեպ է հանդիպում պետական դիվանագիտության մեջ, որոշ վերլուծաբաններ ընդունեցին որպես Մոսկվայի ընդգծված աջակցություն Քոչարյանին: Նա վերջերս ասել էր, որ վերադառնալու է քաղաքականություն:

 «Մարտի մեկի» մեղադրանք

Անցյալ տարվա հուլիսին Քոչարյանը ձերբակալվել էր 1998-2008 թթ. իր նախագահության վերջին շաբաթների ընթացքում մարտի 1-ի դեպքերի՝ ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ մահացու ելքով իշխանության կողմից ուժի գործադրման մեղադրանքով:

Փաշինյանն ընտրվեց  2018 թ. գարնանը Հայաստանում կոռուպցիայի և խնամի-ծանոթ-բարեկամ երևույթի դեմ պայքարում հաջողությամբ թավշյա հեղափոխություն իրականացնելուց հետո:

64-ամյա Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է հայկական բանակի զինվորներին ընդդիմության կողմնակիցների դեմ ուժ կիրառելու մասին ապօրինի հրաման տալու համար: Ընդդիմությունը բողոքում էր 2008 թ. փետրվարին կայացած նախագահական ընտրություններում ենթադրյալ խախտումների դեմ: 2008 թ. մարտի 1-2-ին ցուցարարների հետ անվտանգության ուժերի բախումների ժամանակ սպանվեց 8 ցուցարար և 2 ոստիկան:

Քոչարյանը հերքում է մեղադրանքները, ասելով, որ Հայաստանի ներկա իշխանությունն իր դեմ քաղաքական «վենդետա» է իրականացնում:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ նա ազատ արձակվեց անցյալ տարի օգոստոսի 13-ին: Դատարանը որոշեց, որ Սահմանադրությունը, 2008 թ. բռնությունների հետ կապված, նրան քրեական հետապնդումից անձեռնմխելիություն է շնորհել:

Չնայած Քոչարյանը հայտարարել էր, որ վերադառնում է քաղաքականություն, նա չմասնակցեց դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններին, որը ջախջախիչ հաղթանակ ապահովեց Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքին:

Դատարանը վերականգնեց Քոչարյանի նախընտրական կալանքը ընտրություններից երկու օր առաջ: Մինչև հիմա նա կալանքի տակ է:

Փաշինյանը պաշտպանել է Քոչարյանի դեմ մեղադրանքները: Օգոստոսի 17-ին նա հայտարարեց, որ «բոլոր մարդասպանները բանտ են գնալու»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment