Հայկական առաջին խաղաղապահ առաքելությունը ժամանել է Լիբանան

Հոդվածի առանցքում

  • 32 հայ խաղաղապահները կտեղակայվեն հարավային 3 գյուղերում` 6 ամիսը մեկ փոխելով տեղանքը:
  • 2004 թ.-ից Հայաստանը եղել է ՄԱԿ-ի մի քանի խաղաղապահ ուժերում:
  • Լիբանան խաղաղապահներ ուղարկելու մտավախությունն այն էր, որ դա կարող էր վնասել հայ համայնքին:
  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւը Հայաստանին թույլ է տալիս աջակցել Լիբանանում իրականացվող խաղաղապահ առաքելությանը:

Ուշադրությանն արժանի

Բեյրութ: Առաջին հայկական խաղաղապահ ստորաբաժանումը ժամանել է Լիբանան, որպես UNIFIL-ի առաքելության մի մաս և տեղակայվելու է Իսրայելի հետ հարավային սահմանի երկայնքով:

Հայաստանի դեսպանությունը Լիբանանում հայտնել է The Daily Star-ին, որ 32 հոգուց բազկացած ուժեղ խումբը Հայաստանից մեկնել է չորեքշաբթի երեկոյան, եւ դա առաջին զորախումբն է, որ ծառայելու է Լիբանանում:

2004 թ.-ից Հայաստանը եղել է ՄԱԿ-ի մի քանի խաղաղապահ ուժերում, սակայն երկիրը երկար ժամանակ դեմ էր Լիբանան խաղաղապահներ ուղարկելուն` մտավախություն ունենալով, որ դա կարող է վնասել այդ երկրի մեծ հայ համայնքին:

Հարցը նորից բարձրացվեց  2012-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Լիբանան կատարած այցի ժամանակ եւ Հայաստանը UNIFIL-ի դիտորդի կարգավիճակում էր`մինչև զորախումբը պատրաստվում էր ժամանմանը:

Ըստ ARKA լրատվական գործակալության` Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Իտալիայի եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունների ստորագրած համագործակցության տեխնիկական պայմանագիրը, հիմք ընդունելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւը, Հայաստանին թույլ է տալիս աջակցել Լիբանանում իրականացվող խաղաղապահ առաքելությանը:

Գործակալությունը նշել է, որ հայ խաղաղապահները կտեղակայվեն հարավային երեք գյուղերում` վեց ամիսը մեկ փոխելով տեղանքը: ARKA –ն հաղորդում է, որ զորախումբը «երաշխավորում է  ՄԱԿ-ի աշխատակազմի անվտանգության նկատմամբ հարգանքը»:

Լիբանանում մոտ 100.000 հայեր կա, որոնք կենտրոնացած են հիմնականում մայրաքաղաքի արվարձաններում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment