Troy Chamber-ի նախագահը հայկական երաժշտության վերաբերյալ փաստագրական ֆիլմ է նկարում

Troy Chamber-ի նախագահը հայկական երաժշտության վերաբերյալ փաստագրական ֆիլմ է նկարում

Հոդվածի առանցքում

  • Troy Chamber of Commerce-ի նախագահ Արա Թոփուզյանը իր ստեղծած և նկարահանած ֆիլմում ներկայացնում է իր հայկական ժառանգության մշակույթն ու երաժշտությունը: Այս ֆիլմը եթեր դուրս կգա մարտի 16-ին՝ Դետրոյթի հանրային հեռուստատեսությամբ:
  • Թոփուզյանը՝ Ֆարմինգթոն Հիլլզի ամերիկահայ բնակիչը, ԱՄՆ տարածքում տեղի ունեցած երաժշտական փառատոններում և այլ երաժշտական միջոցառումների ընթացքում, ներկայացրել է իր քանոնը՝ 76 լարանոց տավիղը:
  • Ֆիլմի նպատակը այդ տարիներին Դետրոյթի բազմամշակութային երաժշտության բազմազանությունն ու կենսունակությունը ցուցադրելն է: Թոփուզյանը նշում է, որ քանոնը, որի ակունքները հասնում են 5-րդ դար, նախորդել է դաշնամուրին:
  • «Մշակույթի պահապանները» նախատեսվում է հեռարձակել երեկոյան 9.30-ին՝ Emmy-ի մրցանակակիր Էնդրյու Գոլդբերգի «Հայոց Ցեղասպանությունը» վերնագրով փաստագրական ֆիլմի ցուցադրումից հետո: Այս փաստագրական ֆիլմը պատմում է, թե ինչպես են 1-ին աշխարհամարտի ընթացքում ավելի քան 1 միլիոն հայեր զոհվել օսմանյան թուրքերի ձեռքով:
  • Ֆիլմը եթեր դուրս կգա երեկոյան ժամը 8-ին: «Սա այն է, ինչ թուրքերը չեն խլել հայերից,- ասում է Թոփուզյանը երաժշտության մասին,- սա Դետրոյթի համար մեծ պատմություն է: Երաժշտության պահապանները» եթեր կհեռարձակվի մարտի 16-ին՝ երեկոյան ժամը 9.30:

Ուշադրությանն արժանի

Արա Թոփուզյանի փաստագրական ֆիլմը՝ «Երաժշտության պահապանները» (Guardians of Music), պատկերում է 40-50-ական թվականների՝ հայկական երաժշտությունը Դետրոյթում

Հայկական երաժշտությունը հավանաբար այն չի լինի, ինչի մասին որ մտածում են շատերը, երբ մտածում են Դետրոյթում ստեղծված երաժշտության մասին: Սակայն այն կա:

Troy Chamber of Commerce-ի նախագահ Արա Թոփուզյանը իր ստեղծած և նկարահանած ֆիլմում ներկայացնում է իր հայկական ժառանգության մշակույթն ու երաժշտությունը: Այս ֆիլմը եթեր դուրս կգա մարտի 16-ին՝ Դետրոյթի հանրային հեռուստատեսությամբ:

Վիրջինիայի համալասարանի տվյալների համաձայն, հայերը բնակեցրել են Անատոլիական լեռները այն ժամանակից, երբ շատերը հավատում են, թե Նոյի տապանն է իջել՝ Ք.Ա. մոտ 7000 թվականից: Համալսարանի կայքում նշվում է, որ «Հայկական ժողովրդական երաժշտությունը, դարերի ընթացքում ձևավորվելով լեզվի և առօրյա կյանքի ծիսակատարությունների միջոցով, ավանդաբար ուղեկցել է կյանքի բոլոր իրավիճակներին՝ ընտանեկան տոներից ու ցանքից մինչև թաղման արարողություն, և իր մեջ պատմական հարուստ տարրեր է ամփոփել»:

Թոփուզյանը՝ Ֆարմինգթոն Հիլլզի ամերիկահայ բնակիչը, ԱՄՆ տարածքում տեղի ունեցած երաժշտական փառատոններում և այլ երաժշտական միջոցառումների ընթացքում, ներկայացրել է իր քանոնը՝ 76 լարանոց տավիղը: Նա 2012 թվականին տավիղին տիրապետելու իր վարպետության համար պարգևատրվել է  Kresge Arts in Detroit-ի՝ արվեստագետների կրթաթոշակով ՝ ստանալով 25000 դոլար մրցանակ:

James L. Knight հիմնադրամը նրան շնորհել է 12 հազար դոլար Knight Arts Challenge Grant դրամաշնորհը՝ «Երաժշտության պահապանները» վերնագրով 1 ժամանոց ֆիլմ նկարահանելու համար: Դրանում ներկայացվում են Դետրոյթի մետրոյի շրջակայքում 40-50-ական թվականներին հայկական երաժշտությունը ներկայացնող մարդիկ, ցուցադրվում են հայկական երաժշտությունը ակումբներում և պարասրահներում զարգացնելուն ուղղված լուսանկարները, ֆիլմերի արխիվներից և թերթերից կտրված հատվածներ:

Ֆիլմի նպատակը այդ տարիներին Դետրոյթի բազմամշակութային երաժշտության բազմազանությունն ու կենսունակությունը ցուցադրելն է: Թոփուզյանը նշում է, որ քանոնը, որի ակունքները հասնում են 5-րդ դար, նախորդել է դաշնամուրին: «Երաժիշտները հիմնականում նվագում էին իրենց ազատ ժամանակի ընթացքում,- նշում է նա,-դրա շնորհիվ նրանք երաժշտությունը կենսունակ են պահել տարիներ շարունակ: Սա նրանց երախտագիտություն հայտնելու իմ ուղին է»:

Թոփուզյանը ասում է, որ ֆիլմը PBS–ի (Հանրային հեռարձակման ծառայություն) հատուկ Հայկական երեկույթի մի մասն է, որը կոչված է հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության 100-ամյակին և նրան, թե ինչպես է գոյատևել երաժշտությունը: «Ֆիլմը հատուկ օբյեկտիվի դեր ունի, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել, թե ինչպես են  ձևավորվել մեր համայնքները»,- նախապատրաստական հայտարարության մեջ ասում է  Knight հիմնադրամի փոխնախագահ Դենիս Շոլլը: «Հույս ունենք, որ դետրոյթցիները կդիտեն այս ֆիլմը՝ հայկական մշակույթը տոնելու և իրենց ընդհանուր պատմական անցյալի մասին ավելի շատ իմանալու համար»:

«Մշակույթի պահապանները» նախատեսվում է հեռարձակել երեկոյան 9.30-ին՝ Emmy-ի մրցանակակիր Էնդրյու Գոլդբերգի «Հայոց Ցեղասպանությունը» վերնագրով փաստագրական ֆիլմի ցուցադրումից հետո: Այս փաստագրական ֆիլմը պատմում է, թե ինչպես են 1-ին աշխարհամարտի ընթացքում ավելի քան 1 միլիոն հայեր զոհվել օսմանյան թուրքերի ձեռքով:

Դետրոյթի հանրային հեռուստատեսության՝ բարեգործությունների գծով ավագ փոխնախագահ Դեն Ալփերթը նշում է, որ Դետրոյթի հանրային հեռուստատեսության՝ Արվեստի և մշակույթի ծրագրային առաքելության նպատակը «Դետրոյթյան խճանկարը» ձևավորող տարբեր համայնքների վրա շեշտադրումն է, որոնցից մեկն էլ հայկական համայնքն է:

«Մենք որոշեցինք ստեղծել նոր ծրագիր՝ «Երաժշտության պահապանները», հեռարձակել և հիշատակել պատմական ծրագիրը՝«Հայոց Ցեղասպանությունը», նրանց ցուցադրությունը դնել մի օրվա ծրագրում և դա օգտագործել որպես հնարավորություն  Դետրոյթի հայ համայնքի համար՝ իրենց պատմությանը և մշակույթին ավելի մոտ լինելու համար»:

Ալփերթը նշում է, որ կարևոր է պահպանել կապն արմատների հետ, հատկապես մշակութային առումով: Նա ավելացնում է, որ Ամերիկայի մասին մեծագույն երևույթներից մեկը այն է, որ իրենց բազմազանությամբ հանդերձ՝ յուրաքանչյուրը կիսում է ընդհանուր համայնքի զգացողությունը:

«Մենք բոլորս տարբեր տեղերից ենք եկել, և միասին լավագույնն ենք, երբ ընդունում ենք մեր միջև եղած տարբերությունները և աշխատում կոլեկտիվ կերպով»: «Դա է պատճառը, որ այս երեկո հավաքվում ենք»,- ավելացնում է նա:

«Հայոց Ցեղասպանությունը» ներկայացնում են Ջուլիանա Մարգուլիսը, Էդ Հարրիսը, Նաթալի Պորթմանը, Լաուրա Լիննին, Օռլանդո Բլումը և ուրիշներ: Այն իր մեջ ներառում է Պուլիտցերյան մրցանակակիր հեղինակ և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկա դեսպան Սամանթա Փաուերի հետ հարցազրույցը, նաև նախկինում երբեք չցուցադրված պատմական նյութեր: Ֆիլմը եթեր դուրս կգա երեկոյան ժամը 8-ին: «Սա այն է, ինչ թուրքերը չեն խլել հայերից,- ասում է Թոփուզյանը երաժշտության մասին,- սա Դետրոյթի համար մեծ պատմություն է»:

«Երաժշտության պահապանները» եթեր կհեռարձակվի մարտի 16-ին՝ երեկոյան ժամը 9.30:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment