Հայ համայնքը Թուրքիայի Սահմանադրական դատարանում շահել է նոր պատրիարքի ընտրության հարցով հայցը

Հայ համայնքը Թուրքիայի Սահմանադրական դատարանում շահել է նոր պատրիարքի ընտրության հարցով հայցը

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի Սահմանադրական դատարանը հայտնել է, որ 2017 թվականի վարչական որոշումը, որը մերժեց Հայկական Ուղղափառ եկեղեցու նոր պատրիարքի ընտրությունը՝ իրականում բռնություն էր պատմական հասարակության կրոնական ազատության դեմ:  Թուրքական օրենքի և պատրիարքական կանոններով նոր պատիարք չի կարող ընտրվել քանի դեռ ներկայիս պատրիարքը կենդանի է:

Ուշադրությանն արժանի

 

Թուրքիայի Սահմանադրական դատարանը հայտնել է, որ 2017 թվականի վարչական որոշումը, որը մերժեց Հայկական Ուղղափառ եկեղեցու նոր պատրիարքի ընտրությունը՝ իրականում բռնություն էր պատմական հասարակության կրոնական ազատության դեմ:

Թուրքական օրենքի և պատրիարքական կանոններով նոր պատիարք չի կարող ընտրվել քանի դեռ ներկայիս պատրիարքը կենդանի է: Հայկական համայնքը հայտնվել է բարդ իրավիճակում՝ ինչպես փոխարինել կրոնական առաջնորդին, որը ֆիզիկապես ունակ չէ կառավարել և կատարել իր պարտականությունները, որպես Հայկական Ուղղափառ եկեղեցու առաջնորդ:

Այս քայլը զայրացրեց Թուրքիայում ապրող հայ համայնքին: 2010-ին նախագահ Էրդողանը ստեղծեց «փոխանորդ» պաշտոնը և արքեպիսկոպոս նշանակեց Արամ Աթեշյանին :

Հայկական համայնքում սա քննարկումների մեծ առարկա դարձավ: Կառավարությունը նշում է, որ պատրիարքի պաշտոնը թափուր չէ, որովհետև Մութաֆյանը դեռ կենդանի է: Որոշումից մեկ ամիս անց Հայկական Ուղղափառ եկեղեցու կոմիտեն միաձայն գործող պատրիարք ընտրեց Աթեշյանին: Սա առաջացրեց հայ համայնքի դժգոհությունը:

Կոմիտեն որոշում ընդունեց 2016-ի հոկտեմբերին Մութաֆյանին ուղարկել թոշակի: Այդ ժամանակ կառավարության կողմից նշանակված թեկնածուն ասաց, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Հայկական համայնքը միջնորդություն ներկայացրեց Թուրքիայի ներքին գործերի նախարարություն ընտրություններ անցկացնելու համար: Սակայն այդ հարցը մնաց օդում: Կառավարությունն ասում էր, որ նոր ընտրություններ չեն կարող լինել, քանի որ Մութաֆյանը դեռ կենդանի է:

Այս պնդումը հնչեց նաև 2018-ի փետրվարին, երբ կառավարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ Բեխչյանը ներկայացված էր որպես տեղապահ, իսկ Աթեշյանը գործող պատրիարք:

Այս ընթացքում կառավարության որոշումը հասավ դատարան: Վարչական դատարանը 2012-ի մարտին հայցը մերժեց: Որպես պատասխան Թուրքիայի հայկական համայնքից երկու ներկայացուցիչ դիմեցին Սահմանադրական դատարան՝ պատճառաբանելով, որ ընտրություններն օրենքի կարգով չեն անցկացվել և խախտվել են իրենց կրոնական ազատության իրավունքները: Դատարանը որոշում ընդունեց հօգուտ երկու ներկայացուցիչների՝ ասելով, որ ՆԳՆ-ն սխալ է ներկայացրել Օսմանյան շրջանի կարգերը, որը պահանջում է ընտրություն ոչ միայն պատրիարքի մահվան դեպքում, այլև «այլ հանգամանքներում», որոնք նման բնույթ ունեն:

Տեղապահի պաշտոնում թեկնածուներ էին առաջադրվել Կ. Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Հուլիսի 4-ին Ստամբուլում կայացավ Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի հետաձգված ընտրությունը: 13 քվեով տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նոր պատրիարքի ընտրության օրը շուտով հայտնի կդառնա: Տեղապահի պաշտոնը կարևորվում է նրանով, որ ընտրված տեղապահն է կազմակերպելու նոր պատրիարքի ընտրությունը: Այն, ըստ կրոնական կանոնադրության, պետք է կազմակերպվի տեղապահի ընտրությունից հետո 6-ամսյա ժամանակահատվծաում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment