Հիշելով Հայաստանի դասերը

Հիշելով Հայաստանի դասերը

Հոդվածի առանցքում

  • Անցյալ շաբաթ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ ցուցադրվել է մի մեծ պաստառ հետևյալ գրությամբ. «Հայոց Ցեղասպանությունն իմպերիալիստական ​​սուտ է»: Այդ պնդումը կարող էր զվարճալի լինել, եթե թեման այդքան սոսկալի չլիներ: 1915 թվականին Օսմանյան կայսրությունն իրականացրեց հարյուր հազարավոր հայերի կոտորածը: Անշուշտ, ըստ սահմանման, այն իմպերիալիստական հանցագործություն էր, որը փորձագետների մեծ մասն ընդունել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
  • Կայսրության հայ բնակչության՝քրիստոնյաների շրջանում, որոնց իրավունքները սահմանափակել էին նրանց մահմեդական տիրակալները, սկսվեց «ազգայնական զարթոնքը»: Հետևեցին ապստամբությունները: «1895-1896-ին սկսված դաժան ռեպրեսիաների ժամանակ մոտ 200,000 մարդ զոհվեց, հազարավորներն էլ փախան Եվրոպա և Ամերիկա, հայերի դիմադրությունը ճնշվեց, փոքրաթիվ բնակչությունն էլ ետ քաշվեց:
  • Եվրոպայի ճնշման տակ թուրքերն ընդունեցին սահմանափակ հայկական ինքնավարություն ստեղծելու առաջարկը, ինչը հեռու էր «միասնական անկախ պետություն» ունենալու հայերի ձգտումից, սակայն, դա էական ձեռքբերում էր: Երբ Օսմանյան կայսրությունը մտավ համաշխարհային պատերազմի մեջ, նրա հայ հպատակների մեծ մասը հավատարմություն ցուցաբերեց:
  • Հայկական բազմաթիվ քաղաքներում բոլոր տղամարդկանց ոչնչացրեցին, իսկ կանանց բռնաբարեցին: Բացի այդ, «հազարավոր երիտասարդ կանանց և աղջիկների վաճառեցին նորաստեղծ «ստրուկների շուկաներում»: Նախնական հաշվարկներով ավելի քան երկու տարվա ընթացքում սպանված հայերի ընդհանուր թիվը տատանվում է 850,000-ից 1.5 միլիոն:
  • ժամանակակից Թուրքիան շարունակում է զբաղեցնել հայկական հողերը: Արարատ լեռը, որտեղ, ըստ ավանդության, մեծ ջրհեղեղից հետո Նոյան տապանն է կանգ առել, համարվում է հայերի սուրբ վայրն ու ազգի խորհրդանիշը: Այն կարելի է տեսնել Հայաստանի մայրաքաղաք Երևանից, որն աշխարհի շարունակաբար բնակեցված ամենահին քաղաքներից է: Սակայն, Արարատ լեռը բարձրանում է մի տարածքում, որի նկատմամբ Թուրքիան իրավունքներ է ներկայացնում:
  • Այսօր ջիհադը, որը ներառում է հետապնդում, ստրկացում և բնաջնջում, Մերձավոր Արևելքում ու Աֆրիկայում կրկին պայքարում է քրիստոնյաների դեմ: Շատերը, ովքեր իրականացնում են այդ հանցագործությունները, իրենց համարում են նոր խալիֆայության ռազմիկները: Զանգվածային լրատվամիջոցները հիմնականում խուսափել են Հայոց Ցեղասպանությունը քննարկել որպես նախերգանք ու նախադեպ:
  • Հիտլերը այս առիթով ասել է. «Ով է, ի վերջո, այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»: Դա մի քանի պատճառներից մեկն է, թե ինչու մենք պետք է շարունակենք դա անել:

Ուշադրությանն արժանի

100 տարի առաջվա ցեղասպանությունն այժմ կրկնվում է Մերձավոր Արևելքում

Անցյալ շաբաթ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ ցուցադրվել է մի մեծ պաստառ հետևյալ գրությամբ. «Հայոց Ցեղասպանությունն իմպերիալիստական ​​սուտ է»: Այդ պնդումը կարող էր զվարճալի լինել, եթե թեման այդքան սոսկալի չլիներ: 1915 թվականին Օսմանյան կայսրությունն իրականացրեց  հարյուր հազարավոր հայերի կոտորածը: Անշուշտ, ըստ սահմանման, այն իմպերիալիստական հանցագործություն էր, որը փորձագետների մեծ մասն ընդունել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Այն միտքը, որ ինչ-որ այլ կայսրություն (ո՞ր մեկը) շինծու զրպարտում է Թուրքիային, ծիծաղելի է: Նրանք, ովքեր եկել էին այդ կարգախոսով, պետք է ենթադրել, որ դիմում էին անտեղյակ լսարանին: Վկայություններ կարելի է գտնել Էֆրաիմ Քարշի «Իսլամական իմպերիալիզմը.Պատմություն» գրքում, որը հրատարակել է Յեյլի համալսարանը 2006-ին: Պարոն Քարշը նշում է, որ 19-րդ դարի վերջում թուլացող Օսմանյան կայսրությունը (ինչը նաև իսլամական խալիֆայություն էր), «ստիպված էր հրաժարվել  իր եվրոպական գաղութներից:

«Մոտավորապես այդ նույն ժամանակ, կայսրության հայ բնակչության՝քրիստոնյաների շրջանում, որոնց իրավունքները սահմանափակել էին նրանց մահմեդական տիրակալները, սկսվեց «ազգայնական զարթոնքը»: Հետևեցին ապստամբությունները: «1895-1896-ին սկսված դաժան ռեպրեսիաների ժամանակ մոտ 200,000 մարդ զոհվեց, հազարավորներն էլ փախան Եվրոպա և Ամերիկա, հայերի դիմադրությունը ճնշվեց, փոքրաթիվ բնակչությունն էլ ետ քաշվեց»:

Մի քանի տարի անց, սակայն, ազգայնական ձգտումները նորից արթնացան: Եվրոպայի ճնշման տակ թուրքերն ընդունեցին սահմանափակ հայկական ինքնավարություն ստեղծելու առաջարկը, ինչը հեռու էր «միասնական անկախ պետություն» ունենալու հայերի ձգտումից, սակայն, դա էական ձեռքբերում էր: Երբ Օսմանյան կայսրությունը մտավ համաշխարհային պատերազմի մեջ, նրա հայ հպատակների մեծ մասը հավատարմություն ցուցաբերեց: Բայց  փոքրամասնությունն էլ դարձավ հեղափոխական, առաջարկելով իր աջակցությունը ռուսներին, հաստատելով «հայերի օսմանյան կարծրատիպը, ըստ որի, հայերը խնդրահարույց ժողովուրդ են»:

Արձագանքը եղավ այն, որ հայերը «արմատախիլ արվեցին իրենց տներից և տեղափոխվեցին Օսմանյան Ասիայի ամենաանհյուրընկալ անկյունների համակենտրոնացման ճամբարները: Հայկական քաղաքներն ու գյուղերը բնակեցվեցին մահմեդական փախստականներով, նրանց սեփականությունը զավթեցին իշխանությունները կամ թալանեցին մահմեդական հարևանները:

Հայերին հրամայել էին հրաժարվել իրենց զենքից: «Ովքեր զենքերը չէին ներկայացրել, դաժանորեն խոշտանգվել էին: Նրանք, ովքեր հրաժարվել էին հանձնել, բանտարկվել էին դավաճանության համար և դարձյալ խոշտանգվել: Նրանք, ովքեր թաքցրել էին իրենց զենքը, նույնպես խիստ վերաբերմունքի էին արժանացել»:

1915-ին հայ բնակչությանը զինաթափել էին և «ցեղասպանությունը մտել էր իր հիմնական փուլը. զանգվածային տեղահանություն ու կոտորած»: Երբեմն «թուրքերը փորձել են պահպանել տեղահանության քաղաքականության արտաքին տեսքը, չնայած տարհանվածների մեծ մասին սպանել են ճանապարհին: «Մյուսներին էլ օսմանյան իշխանություններն ուղարկել են ծով», իբր արտաքսելու, բայց  կարճ ժամանակ անց նրանց ծովն են նետել»:

Հայկական բազմաթիվ քաղաքներում բոլոր տղամարդկանց ոչնչացրեցին, իսկ կանանց բռնաբարեցին: Բացի այդ, «հազարավոր երիտասարդ կանանց և աղջիկների վաճառեցին նորաստեղծ «ստրուկների շուկաներում»: Նախնական հաշվարկներով ավելի քան երկու տարվա ընթացքում սպանված հայերի ընդհանուր թիվը տատանվում է 850,000-ից 1.5 միլիոն:

Վաղ 1920-ականներին, Առաջին համաշխարհային պատերազմից հետո, պարտված Օսմանյան կայսրությունն ու իսլամական խալիֆայությունը քայքայվեց: Թուրքիայի Հանրապետությունը բարձրացավ նրա մոխիրների վրա: Այն ուժեղ փաստարկ ներկայացրեց, որ պատասխանատվություն չի կրում իմպերիալիստական ​​պետության, որին փոխարինել է, կատարած հանցագործությունների համար:

Մյուս կողմից, ժամանակակից Թուրքիան շարունակում է զբաղեցնել հայկական հողերը: Արարատ լեռը, որտեղ, ըստ ավանդության, մեծ ջրհեղեղից հետո Նոյան տապանն է կանգ առել, համարվում է հայերի սուրբ վայրն ու ազգի խորհրդանիշը: Այն կարելի է տեսնել Հայաստանի մայրաքաղաք Երևանից, որն աշխարհի շարունակաբար բնակեցված ամենահին քաղաքներից է: Սակայն, Արարատ լեռը բարձրանում է մի տարածքում, որի նկատմամբ Թուրքիան իրավունքներ է ներկայացնում:

Ճակատագրի հեգնանքով, կարելի է ասել նաև երեսպաշտորեն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշտամբեց Իսրայելին Գազայի հատվածն ու Արևմտյան ափը «զավթելու» համար: Այդ տարածքները դարեր շարունակ Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ էին, որի փլուզումից հետո դրանք անցան բրիտանացիներին: 1948 –ին Եգիպտոսը խլեց Գազան, Հորդանանն առգրավեց Հրեաստանն ու Սամարիան, այն վերանվանելով «Արևմտյան ափ»: 1967-ի պաշտպանական պատերազմի ժամանակ իսրայելցիները վերցրեցին երկուսի հսկողությունը:

Այդ ժամանակից ի վեր, նրանք բազմիցս առաջարկել են պաղեստինցիներին խաղաղության դիմաց այդ հողերի վրա հաստատել իրենց սեփական պետությունը: Պաղեստինցի ղեկավարները մերժել են: Գազայի հատվածը, որտեղից իսրայելցիները դուրս եկան 10 տարի առաջ, ղեկավարում է ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը, որը բացահայտ պարտավորվել է ոչնչացնել Իսրայելը:

Այսօր ջիհադը, որը ներառում է հետապնդում, ստրկացում և բնաջնջում, Մերձավոր Արևելքում ու Աֆրիկայում կրկին պայքարում է քրիստոնյաների դեմ: Շատերը, ովքեր իրականացնում են այդ հանցագործությունները, իրենց համարում են նոր խալիֆայության ռազմիկները: Զանգվածային լրատվամիջոցները հիմնականում խուսափել են Հայոց Ցեղասպանությունը քննարկել որպես նախերգանք ու նախադեպ: Սակայն, լրատվամիջոցները դարձյալ դժկամությամբ հաղորդում են շատ իրական հնարավորություն, որին մենք այժմ ականատես ենք լինում. իսլամական աշխարհի կողմից  պատմական հնագույն քրիստոնեական համայնքների վերջնական վերացմանը:

Մյուսը պաստառը, որ ցուցադրվում է թուրքական դեսպանատանը, Հայաստանի հետ «հաշտեցման» կոչ է անում: Իհարկե, նման գործընթացը պետք է սկսել ճշմարտությունն ասելով: Փոխարենն Էրդողանը անցյալ շաբաթ հայտարարեց. «1915  թվականի դեպքերի վերաբերյալ  հայկական պնդումները … բոլորն անհիմն են ու չպատճառաբանված»:

Վերջնական կետը. 1939-ին, Հայոց Ցեղասպանությունից մի սերունդ հետո և Լեհաստան ներխուժումից մեկ շաբաթ առաջ Հիտլերը ելույթ ունեցավ իր հրամանատարների առաջ: Նա ասաց, որ իր «պատերազմի նպատակը»  պարզապես տարածքային չէ: Նացիստական ​​Գերմանիան ձգտում է նաև «թշնամու ֆիզիկական ոչնչացմանը»: Նա խոստովանել է, որ «թույլ Արևմտյան Եվրոպայի քաղաքակրթությունը» դրան հավանություն չի տա: Բայց նա ավելացրել է, որ այն կմոռացվի. «Ով է, ի վերջո, այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»: Դա մի քանի պատճառներից մեկն է, թե ինչու մենք պետք է շարունակենք դա անել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment