Հայերն ու հրեաները հոգեպես կապված բնական դաշնակիցներ են

Հայերն ու հրեաները հոգեպես կապված բնական դաշնակիցներ են

Հոդվածի առանցքում

  • Հայերը և հրեաները շատ ընդհանրություններ ունեն: Նրանք երկուսն էլ Մերձավոր Արևելքի հին ժողովուրդներ են` երկար ու հարուստ պատմությամբ: Նրանք հաճախ են հալածանքների ենթարկվել, որոնք հանգեցրել են 1915 թվականի Հայոց Ցեղասպանությանն ու հրեաների Հոլոքոստին երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ադոլֆ Հիտլերը փաստորեն Հոլոքոստը ձևավորել է Օսմանյան Թուրքիայի արևմտահայության բնաջնջման օրինակով:
  • Ադրբեջանական լոբբիի և Իսրայելի աջ թևի գրողների վերջին փորձերը, որտեղ Հայաստանը ներկայացնում են որպես հակասեմիթական երկիր, չափազանց նողկալի է: Այնպիսի մեկնաբաններ, ինչպիսին է Գութ Արյեն, որը իսրայելա-ադրբեջանական միջազգային կազմակերպության խորհրդի անդամ է, վերջերս խեղաթյուրում է ճշմարտությունը, բացահայտորեն ստում է և ներկայացնում միջադեպեր, որոնք պարզապես գոյություն չունեն, որպեսզի սեպ խրի Հայաստանի և Իսրայելի միջև:
  • Վերջերս Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը բաց նամակ է հղել աշխարհի հրեաներին, որտեղ արել է հետևյալ հայտարարությունը. «...վերջերս նպատակաուղղված ջանքեր են գործադրվում ստվեր գցելու հայ-հրեական հարաբերությունների վրա. ..այդ փորձերը չեն կարող հաջողություն ունենալ: Երկու հնագույն ժողովուրդների` հայերի և հրեաների պատմությունը լի է նմանություններով ու փոխադարձ շփումներով, և նույնիսկ առավելագույն ջանքեր գործադրելու դեպքում էլ հնարավոր չէ փչացնել այդ հարաբերությունները:
  • Հրեաները Թուրքիայում և Ադրբեջանում պարբերաբար հալածվում են: 1915-ին, երբ Օսմանյան կայսրության 3-միլիոնանոց ուժեղ քրիստոնյա բնակչությունը դանդաղ ոչնչացվում էր, շատ հրեաներ զգուշացան և արտագաղթեցին: Բոլորովին վերջերս, միայն Ռումելի մարզից ավելի քան 50,000 հրեաներ են կոտորվել և/ կամ արտաքսվել: 1950-ականներին հայերի հետ հանրապետության հարյուրավոր ամենահարուստ հրեաներ են ուղարկվել աշխատանքային գումարտակներ հարստության հարկերի մասին օրենքի ժամանակ:
  • Ի տարբերություն տարածաշրջանի շատ երկրների, որոնք մերժել են Հոլոքոստը, հունվարի 27-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատեց իր նվիրվածությունը իրադարձության հիշատակին և նշեց հայերի ու հրեաների ճակատագրի նմանությունը:

Ուշադրությանն արժանի

Հայերը և հրեաները շատ ընդհանրություններ ունեն: Նրանք երկուսն էլ Մերձավոր Արևելքի հին ժողովուրդներ են` երկար ու հարուստ պատմությամբ: Նրանք հաճախ են հալածանքների ենթարկվել, որոնք հանգեցրել են 1915 թվականի Հայոց Ցեղասպանությանն ու հրեաների Հոլոքոստին երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ադոլֆ Հիտլերը փաստորեն Հոլոքոստը ձևավորել է Օսմանյան Թուրքիայի արևմտահայության բնաջնջման օրինակով:

Հայերի և հրեաների, հայերի ու իսրայելցիների նմանությունները շատ խորը արմատներ ունեն, երկու ժողովուրդները հայտնի են իրենց վարպետությամբ արվեստի և առևտրի ոլորտում, կրթության արժեքի գնահատմամբ:Կա հայկական թաղամաս Երուսաղեմում, որը հիմնվել է մ.թ. 4-րդ դարում, Հայաստանը, ըստ պատմական աղբյուրների, ընդունել է հրեաների երեք միգրացիա, վերջին անգամ ապաստանել է խորհրդային հրեաներին և համարվում է երկիր, որտեղ հակասեմիտիզմ երբեք չի եղել:

Ի դեպ, Հայաստանում դուք կհանդիպեք հայերի Իսրայել Ահարոնյան և Մովսես Ղափլանյան անուններով, դարեր շարունակ համակեցության ժամանակ նմանությունը կորել է,  բայց նայելով անուններին և նույնիսկ ֆիզիոլոգիական նմանություններին, դժվար չէ պատկերացնել, թե պատմականորեն որքան մոտ են եղել այս երկու ժողովուրդները:

Ադրբեջանական լոբբիի և Իսրայելի աջ թևի գրողների վերջին փորձերը, որտեղ Հայաստանը  ներկայացնում են որպես հակասեմիթական երկիր, չափազանց նողկալի է: Այնպիսի մեկնաբաններ, ինչպիսին է Գութ Արյեն, որը իսրայելա-ադրբեջանական միջազգային կազմակերպության խորհրդի անդամ է, վերջերս խեղաթյուրում է  ճշմարտությունը, բացահայտորեն ստում է և ներկայացնում միջադեպեր, որոնք պարզապես գոյություն չունեն, որպեսզի սեպ խրի Հայաստանի և Իսրայելի միջև: Հաշվի առնելով այն փաստը, որ ադրբեջանական կառավարությունը չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը և կեղծ մեղադրանք է ներկայացնում Հայաստանին Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսելու համար, դա պետք է չզարմացնի: Ավելորդ աշխատանք է:

Այցելելով գրեթե ցանկացած հայ ընտանիք հայկական սփյուռքում կամ Հայաստանի Հանրապետությունում, կտեսնեք, որ հրեաներին հարգում են: Որոշակի շրջանակներում հայերը նույնիսկ հայտնի են որպես «Կովկասի հրեաներ»: Սրան հակառակ` Ստամբուլի Գեզի պուրակի ցույցերի ոստիկանը կրակել է ցուցարարների վրա` գոռալով. «Դուք թուրքեր չեք, դուք հայեր և հրեաներ եք»: Մինչդեռ Թուրքիան Ադրբեջանի մտերիմ դաշնակցն է և էթնիկ «զարմիկը»:

Վերջերս Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը բաց նամակ է հղել աշխարհի հրեաներին, որտեղ արել է հետևյալ հայտարարությունը. «…վերջերս նպատակաուղղված ջանքեր են գործադրվում ստվեր գցելու հայ-հրեական հարաբերությունների վրա. ..այդ  փորձերը չեն կարող հաջողություն ունենալ: Երկու հնագույն ժողովուրդների` հայերի և հրեաների պատմությունը լի է նմանություններով ու փոխադարձ շփումներով, և նույնիսկ առավելագույն ջանքեր գործադրելու դեպքում էլ հնարավոր չէ փչացնել այդ հարաբերությունները …. Կարելի է Հայաստանի շրջաններից մեկում հրեական միջնադարյան գերեզմանատան վերականգնման համար  կառավարության կողմից հատկացրած միջոցները համարել հակասեմական քաղաքականության արտահայտություն … հայերը միշտ հրեաներին և Իսրայել պետությանը հիացմունքով են  վերաբերվել…  ոչ ոք նույնիսկ չի պատկերացնում  հակասեմիթական և հակաիսրայելական ցույցերի անցկացում Հայաստանում, այնպիսիք, որոնք տեղի  ունեցան Ադրբեջանի տարբեր քաղաքներում մի քանի տարի առաջ»:

Իսրայելի նման, Հայաստանն էլ է շրջապատված թշնամի պետություններով, մասնավորապես Թուրքիայով և Ադրբեջանով: Իսրայելը ծանր դրության մեջ է: Թուրքիան շանտաժի է ենթարկում Իսրայելին` պահանջելով չճանաչել Հայոց Ցեղասպանությունը, նավթով հարուստ Ադրբեջանն էլ զենք է գնում փոքրիկ և վտանգի տակ գտնվող հրեական պետությունից: Բայց Իսրայելը վերջերս Մավի Մարմարայի միջադեպից հասկացավ, որ Թուրքիան, նախագահ Էրդողանը և Ադրբեջանը, անհուսալի ընկերներ են:

Ճիշտ է, որ Թուրքիան հազարավոր հրեաների հնարավորություն է տվել խուսափել Օսմանյան կայսրության ինկվիզիցիայից, բայց այն պատճառով, որ հարուստ հրեա ներգաղթյալները օգնել են նրանց` ֆինանսավորելով հզոր Վենետիկի Հանրապետության և եվրոպական այլ երկրների դեմ Թուրքիայի պատերազմը:

Այդ ժամանակից ի վեր, հրեաները Թուրքիայում և Ադրբեջանում պարբերաբար հալածվում են: 1915-ին, երբ Օսմանյան կայսրության 3-միլիոնանոց ուժեղ քրիստոնյա բնակչությունը դանդաղ ոչնչացվում էր, շատ հրեաներ զգուշացան և արտագաղթեցին: Բոլորովին վերջերս, միայն Ռումելի մարզից ավելի քան 50,000 հրեաներ են կոտորվել և/ կամ արտաքսվել: 1950-ականներին հայերի հետ հանրապետության հարյուրավոր ամենահարուստ հրեաներ են ուղարկվել աշխատանքային գումարտակներ հարստության հարկերի մասին օրենքի ժամանակ, որոնք պարտադրվել էին ազգային փոքրամասնություններին:

Վերջերս Ha’aretz -ում հրապարակված «Բաքուն ապագայում` Ադրբեջանը, ոչ թե Հայաստանն է Իսրայելի իրական դաշնակիցը» վերնագրով հոդվածում Մաքսիմ Գեյնը և Ալեքսանդր Մուրինսոն կրկնել են նույն հին երգը Գարեգին Նժդեհի` հայ հեղափոխականի մասին, որը կռվել է օսմանյան թուրքերի դեմ 1915-ին, և գրել երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ենթադրվող «նացիստական» հայկական գումարտակի մասին:

Երկու գրողներն էլ  Իսրայելի ծայրահեղ աջ թևի անդամ են, օգտագործել են Հայաստանի և Իրանի նախագահների պաշտոնական հանդիպման արարողության նկարը և նշել, որ Իսրայելի թշնամու ընկերը նաև Իսրայելի թշնամին է: Անհեթեթ հիմնավորում միջազգային հարաբերություններում: Հայերը պարսկան կայսրությունում ապրելու երկար պատմություն ունեն և Իրանը տարածաշրջանում Հայաստանի միակ առևտրային գործընկերն է, քանի որ երկուսն էլ` Թուրքիան և Ադրբեջանը շրջափակել են երկիրը, դա ծանոթ է իսրայելցիներին, որոնք արաբական երկրների երկարատև բոյկոտի մեջ են:

Ի տարբերություն տարածաշրջանի շատ երկրների, որոնք մերժել են Հոլոքոստը, հունվարի 27-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատեց իր նվիրվածությունը իրադարձության հիշատակին և նշեց հայերի ու հրեաների ճակատագրի նմանությունը: «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների ցեղասպանությունը մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկն է: Հունվարի 27-ը խորհրդանշում է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրումը… Այս տարի հայ ժողովուրդը նշում է է Հայոց Ցեղասպանության զոհերի հարյուր տարին և մենք բոլորից լավ ենք հասկանում հրեա ժողովրդի ցավը»: Ավելի հստակ դիրքորոշում հնարավոր չէ ստանալ:

Ի վերջո, ուզում եմ հիշեցնել, որ օսմանյան թուրքերը Ջեմալ փաշայի գլխավորությամբ, իրենց ադրբեջանցի դաշնակիցների հետ նախատեսել էին հայերից հետո վերացնել Պաղեստինի լիբանանցիներին ու հրեաներին: Եվ եթե նախագահ Էրդողանի ու Ալիևի վերջին շրջանի հակասեմիթական մաղձը բավարար չէ համոզելու Իսրայելին, թե ով է նրանց ճշմարիտ դաշնակիցը, ապա ոչինչ չկա ասելու:. Ի դեպ, հայերի մեծ մասը չի անհանգստանում, բոլորն էլ գիտեն, որ Իսրայելը և Հայաստանը, հայերն ու հրեաները հոգեհարազատ են ու ընկերներ: Չհավատալ, նշանակում է աշխարհը գլխի վայր շրջել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment