Հայկական ՏՏ ձեռնարկությունը մեղադրվում է կրիպտոարժույթի արտադրության համար էլեկտրականություն գողանալու մեջ

Հայկական ՏՏ ձեռնարկությունը մեղադրվում է կրիպտոարժույթի արտադրության համար էլեկտրականություն գողանալու մեջ

Հոդվածի առանցքում

  • Ենթադրվում է, որ ընկերությունը կրիպտոարժույթ արտադրող սարքեր է տեղադրել Հայաստանի ՀԷԿ-երից մեկում՝ առանց անհրաժեշտ թույլտվության ստանալու: Այն օգտագործել է ավելի քան 1,5 միլիոն կվտ/ժ էներգա՝ 150 000 դոլար արժողությամբ: ԱԱԾ-ն նշում է, որ շարունակում է հետաքննությունները նախագծի հետևում գտնվող մարդկանց հայտնաբերելու համար, և պարզելու, թե նրանց գործունեությունն ուրիշ ինչ վնաս է հասցրել: 

Ուշադրությանն արժանի

 

Հայկական ՏՏ ձեռնարկությունը մեղադրվում ապօրինի էլեկտրաէներգիա օգտագործելու և դրանով կիրպտոարժույթ արտադրելու մեջ: Ըստ Ազգային անվտանգության ծառայության հայտարարության, ընկերությունը արդեն մեկուկես տարի է, ինչ կրիպտոարժույթ է արտադրում:

Ենթադրվում է, որ ընկերությունը կրիպտոարժույթ արտադրող սարքեր է տեղադրել Հայաստանի ՀԷԿ-երից մեկում՝ առանց անհրաժեշտ թույլտվության ստանալու: Այն օգտագործել է ավելի քան 1,5 միլիոն կվտ/ժ էներգա՝ 150 000 դոլար արժողությամբ: ԱԱԾ-ն նշում է, որ շարունակում է հետաքննությունները նախագծի հետևում գտնվող մարդկանց հայտնաբերելու համար, և պարզելու, թե նրանց գործունեությունն ուրիշ ինչ վնաս է հասցրել:

Սա կիրպտոարժույթի արտադրության նպատակով էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործման վերջին դեպքն է: Էլեկտրաէներգիայի ծախսերը, որոնք կազմում են կիրպտոարժույթի արտադրության գործընթացում ծախսերի ամենաբարձր մասնաբաժինը, որոշ խարդախներ փորձել են կոծկել՝ գողանալով էլեկտրաէներգիա: Որպես կանոն, նրանք գրեթե միշտ վերջանում են ձերբակալվում են:

Օգոստոսին Մալազիայի էլեկտրաէներգիայի կոմունալ ծառայությունների գլխավոր մարմինը տուգումներ է իրականացրել ու բացահայտել նման 33 գործողություն: Բացահայտվել է, որ դրանք գործել սկսել են ստուգումներից ավելի քան վեց ամիս առաջ: Եվ գողացել են ավելի քան 760,000 դոլարի էլեկտրաէներգիա:

Հունիսին Չինաստանում ոստիկանությունը բացահայտեց, որ երկրի խոշորագույն նավթահանքից գողանում են էլեկտրաէներգիան: Դա հայտնաբերելու համար ոստիկանությունը ստիպված է եղել օգտագործել անօդաչու թռչող սարքեր: 61-ամյա մի կին դատապարտվել է չորս ամսվա ազատազրկման և տուգանքի կրիպտոարժույթ արտադրելու համար էլեկտրականություն գողանալու մեղադրանքով:

Ոմանք կրիպտոարժույթ արտադրելու համար գողանում են էլեկտրաէներգիա, մյուսներն այդ էլեկտրաէներգիան ունեն անվճար: Այս տարվա սկզբին Cisco-ի մի զեկույցով պարզվեց, որ քոլեջները դարձել են կրիպտոարժույթի արդյունաբերման առաջատար վայրերից մեկը: Ըստ զեկույցի, քոլեջներն ու համալսարանները հետ են մնում միայն էներգետիկ և կոմունալ ծառայությունների ոլորտից: Համալսարանում անվճար էլեկտրաէներգիան կրիպտոարժույթի համատարած արտադրությանը նպաստող ամենամեծ գործոնն է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment