Հայ ստեղծագործողները և գործարարները այցելեցին Հարավային Կալիֆորնիայի համալսարան Innovate Armenia միջոցառմանը մասնակցելու համար
Հոդվածի առանցքում
- Շաբաթ օրը Հարավային Կալիֆորնիայի համալսարանում տեխնոլոգիաների, երաժշտության և լրատվամիջոցների ասպարեզումմի շարք խոշոր անուններ հավաքվել էին (USC) Innovate Armenia միջոցառմանը մասնակցելու համար: Միջոցառումը տևեց ամբողջ օրը և ներկայացնում էր հայերի առաջադեմ ձեռքբերումներն ու առաջընթացը տարբեր ոլորտներում:
- Այգում հնչում էր հայկական հին ու նոր երաժշտություն: Այն արտացոլում էր օրվա նորարարական ոգին. երաժիշտները ավանդական հայկական մեղեդիները մատուցում էին ժամանակակից ոճով: Կատարողների շարքում էին Սեբու Սիմոնյանը, պրոդյուսեր ևւ կոմպոզիտոր Բեի Ռուն, Element խումբը, կոմպոզիտոր Գրեգ Հոշարյանը և ուրիշներ:
- Րաֆֆի Գրիգորյանը հաստատեց տեխնոլոգիական առաջընթացի ներուժը Հայաստանում, որտեղ նա հանդիպել է երիտասարդ մտածողների, ովքեր ցանկանում են սովորել ծրագրավորում: Երևանում՝ Հայաստանի մայրաքաղաքում, նա հասկացավ, «որ այստեղ կան կայծեր»:
- Սեդրակյանը: «Ես կարծում եմ, որ այս ամենը արմատացած է մարդկային էմպատիայում: Եթե դուք կարող եք հարաբերվել մարդկանց հետ, ովքեր ունեն խնդիր, ապա դուք պետք է այն շտկեք: Ամենակարևորն այն է, որ դուք կարողանաք լինել ձեր սեփական ճակատագրի տերը ... ասում են, որ առավել կարևոր բանը գործարարության մեջ հաջողություն ունենալու համար դա հաստատակամությունն է: Ինձ համար դա նշանակում է, որ դուք պատրաստ եք փորձել անել այն, ինչ կարող եք, այն ամենով, ինչ ունեք»:
- Innovate Armenia ներկայացնում էր գլոբալ հայկական համայնքի պատկերը, որը զարգացել և միասնական է դարձել տեխնոլոգիաների, արվեստի ու առաջադեմ մտածողության միջոցով: Աշխարհագրությունը մի գուցե տարանջատում է Հայաստանը իր սփյուռքից, բայց երկուսն էլ կապված են միմյանց համատեղ նորարարության լեզվի իմացության շնորհիվ:
Ուշադրությանն արժանի
Շաբաթ օրը Հարավային Կալիֆորնիայի համալսարանում տեխնոլոգիաների, երաժշտության և լրատվամիջոցների ասպարեզումմի շարք խոշոր անուններ հավաքվել էին (USC) Innovate Armenia միջոցառմանը մասնակցելու համար: Միջոցառումը տևեց ամբողջ օրը և ներկայացնում էր հայերի առաջադեմ ձեռքբերումներն ու առաջընթացը տարբեր ոլորտներում:
USC- ի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը, տնօրեն Սալբի Ղազարյանի ղեկավարության ներքո, կազմակերպել էր միջոցառում, որը հյուրընկալել էր ինովացիայի ասպարեզի հայ մասնագետներին Հայաստանից և ամբողջ աշխարհից: Կազմակերպիչների նպատակն էր վերացնել սահմանները և համախմբել հայերին երկկողմ երկխոսության համար:
Հարյուրավոր մարդիկ եկան Founder’s Park ` մասնակցելու օրվա տոնակատարություններին: Դրսի հրապարակում դրված էին տեղեկատվական խցիկներ, սննդի կետեր և կենտրոնական բեմ, որտեղ երաժիշտները, կազմակերպիչներն ու նորարարները կիսվում էին իրենց աշխատանքներով հետաքրքրասեր այցելուների հետ: Ներսի դահլիճում ընթանում էին քննարկումներ ինովացիոն տեխնոլոգիաների ակտիվության, կրթության և լրագրության ոլորտների մասին:
Այգում հնչում էր հայկական հին ու նոր երաժշտություն: Այն արտացոլում էր օրվա նորարարական ոգին. երաժիշտները ավանդական հայկական մեղեդիները մատուցում էին ժամանակակից ոճով: Կատարողների շարքում էին Սեբու Սիմոնյանը, պրոդյուսեր ևւ կոմպոզիտոր Բեի Ռուն, Element խումբը, կոմպոզիտոր Գրեգ Հոշարյանը և ուրիշներ:
Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները ցուցադրեցին իրենց առաջընթացը և կիսվեցին հայրենիքում ունեցած իրենց հաջողություններով: Հայրենիքի զարգացման նախաձեռնության հիմնադրամը դրա վառ օրինակն է: Կազմակերպությունը Հայաստանում գործարարության զարգացման միջոցով հնարավորություն է ստեղծում տնտեսական աճի համար:
Մեկ այլ կազմակերպություն՝ Թումոն, հայ երիտասարդներին Երևանում տրամադրում է անվճար թվային և մեդիա կրթություն: Այլ շնորհանդեսները ներառում էին սկսնակներին, ինչպիսիք են բջջային կապի Zangi ծրագիրն ու Hive-ն ՝ խոստումնալից հայկական ստարտապ ակսելերատորը:
Միջոցառման ուշագրավ բանախոներից էին Reddit-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանը, Twitter-ի նախկին փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը և Syria Deeply-ի հիմնադիր Լարա Սեդրակյանը:
Ալեքսանդր Սերոբյանը՝ Halo video խաղի ստեղծողը, նույնիսկ հանդես եկավ մասնակիցներին ուղղված վիդեո ելույթով:
Իր ելույթում Ալեքսիս Օհանյանը քննարկեց տեխնոլոգիաների ասպարեզում այն լայն հնարավորությունները, որ մատչելի են հայ մասնագետների համար, ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Նա անդրադարձավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին հուսադրող տեսանկյունից և վստահություն հայտնեց հայկական ձեռքբերումների և ինովացիոն ներուժի մեջ: «Ես լիովին հավատարիմ եմ վերջին 100 տարիներին, բայց ես նաև հավասարապես, եթե ոչ ավելի, համուզված եմ մեր հաջորդ 100 տարիների մեջ», – ասաց Օհանյանը: «Մենք հայերս կունենանք փայլուն դարաշրջան»:
Լարա Սեդրակյանը խոսեց իր Syria Deeply –ի աշխատանքի մասին, որը լրատվական կայք է՝ կենտրոնացած բացառապես Սիրիային վերաբերվող զեկույցների, նորությունների և զարգացումների վրա: Նա իր սերը հայտնեց հայ համայնքի նկատմամբ և խոսեց դրա վերածննդի մասին: «Կա սգալու ժամանակ և կա կառուցման ժամանակ», – ասաց Սեդրակյանը: «Այժմ ժամանակն է կառուցելու»:
Րաֆֆի Գրիգորյանը հաստատեց տեխնոլոգիական առաջընթացի ներուժը Հայաստանում, որտեղ նա հանդիպել է երիտասարդ մտածողների, ովքեր ցանկանում են սովորել ծրագրավորում: Երևանում՝ Հայաստանի մայրաքաղաքում, նա հասկացավ, «որ այստեղ կան կայծեր»:
Նեոն Թոմին ներկա էր Ալեքսիսի, Լարայի և Րաֆֆու հետ՝ մասնակցելու միջոցառման և հայկական նորարարությանը:
Innovate Armenia-ի վերաբերյալ Օհանյանը նշեց. «Դա, իրոք, ոգևորիչ է տեսնելու այսքան շատ մարդկանց այստեղ: Ակնհայտ է, որ, իրոք, առկա է ուժեղ հայկական համայնք այստեղ: Ես իսկապես ուրախ եմ զգալու այս էներգիան … և դա փոխանցվում է սերունդից սերունդ: »:
Սեդրակյանը նշեց. «Ես կարծում եմ, որ այն, ինչ բոլոր նորարարներին միավորում է, հատկապես նրանց, ովքեր այստեղ են, դա այն է, որ նրանք այդքան շատ մտածում են: Անկեղծ ասած, ոչինչ չի կարող ստիպել Ձեզ հաղթահարելու նույն բանը նույն ձևով անելու իներցիան: Դուք ինքներդ պետք է իսկապես հետաքրքրված լինեք, թե ինչ արդյունքի է բերելու ձեր աշխատանքը»:
Գրիգորյանը Հայաստանում նորարարության մասին ասաց. «Մարդիկ հարցնում են՝ «Ինչու՞ Հայաստանը»: «Իմ պատասխան հարցն է՝ իսկ ինչու՞ ոչ Հայաստանը»:
Օհանյանը նշեց նաև. «Ինովացիան չի սահմանափակվում է տեխնոլոգիայով և հրաշալի է տեսնել նմանատիպ միջոցառում այս թեմայով հայերի մասնակցությամբ»:
Իրենց խորհուրդներն էին նորարարներին:
Սեդրակյան. «Ես կարծում եմ, որ այս ամենը արմատացած է մարդկային էմպատիայում: Եթե դուք կարող եք հարաբերվել մարդկանց հետ, ովքեր ունեն խնդիր, ապա դուք պետք է այն շտկեք: Ամենակարևորն այն է, որ դուք կարողանաք լինել ձեր սեփական ճակատագրի տերը … ասում են, որ առավել կարևոր բանը գործարարության մեջ հաջողություն ունենալու համար դա հաստատակամությունն է: Ինձ համար դա նշանակում է, որ դուք պատրաստ եք փորձել անել այն, ինչ կարող եք, այն ամենով, ինչ ունեք»:
Սեդրակյանը հավելեց. «Դուք պետք է հավատաք, որ ունակ եք իրականացնելու ձեր երազանքները»:
Գրիգորյանը նշեց. «Ամենավատ բանը, որ կարելի է անել մի գաղափարի հետ, դա այն թաքցնելն է: Ասեք մարդկանց, հարցրեք իրենց խորհուրդները»:
Տնօրեն Սալբի Ղազարյանը վարում էր քննարկումը այդ երեք նորարարների հետ միջոցառման փակման օրը:
Անդրադառնալով Թուրքիայի՝ 1915 թվականին հայ ժողովրդին վերացնելու անհաջող փորձին՝ Օհանյանը հավելեց. «Յուրաքանչյուր ոք, ով կունենա հաջողություն օրինակ է մեր հաջողության և նրանց տապալման»:
Innovate Armenia ներկայացնում էր գլոբալ հայկական համայնքի պատկերը, որը զարգացել և միասնական է դարձել տեխնոլոգիաների, արվեստի ու առաջադեմ մտածողության միջոցով:
Աշխարհագրությունը մի գուցե տարանջատում է Հայաստանը իր սփյուռքից, բայց երկուսն էլ կապված են միմյանց համատեղ նորարարության լեզվի իմացության շնորհիվ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ