Հայաստանի պատմության կենտրոնը թողնում է իր դրոշմը

Հոդվածի առանցքում

  • Հայկական ֆիլմ հիմնադրամը Ջ. Մայքլ Հակոբյանի Հայոց ցեղասպանության վերապրածների եւ վկաների 400 թվայնացված հարցազրույցների հավաքածուն տվել է Շոա հիմնադրամին։
  • Ցուցմունքները պետք է ինտեգրվեն Հոլոքոսթի եւ այլ ցեղասպանությունների 53.000 հարցազրույցների արխիվում:
  • Անթառամյանը եւ Ղազարյանը միասին կաշխատեն, որպեսզի խթանեն գիտությունը եւ բարձրացնեն հայկական, Հայաստանի անցյալին ու ներկային վերաբերյալ հարցերի իրազեկությունը:

Ուշադրությանն արժանի

Հայկական հետազոտությունների ինստիտուտը տասնամյակի  կապակցությամբ, բարձրացնում է բուհում եւ նրա սահմաններից դուրս մշակույթի եւ ժամանակակից խնդիրների իրազեկվածության հարցը:

Վիսկոնսինի հայ համայնքում մեծացած Ռիչարդ Անթառամյանը սկսել է հետաքրքրվել իր ընտանիքի պատմությամբ: Նրա ստացած պատասխանները  չէին բավարարում նրա հետաքրքրությունը: «Դա ինձ մղեց հետազոտության ավելի ճշգրիտ ոլորտներ, ի վերջո, ստացա գիտության դոկտորի կոչում եւ  ամբողջ կյանքի ընթացքում հայ ժողովրդի հարուստ պատմությունը սովորեցնելու եւ ուսումնասիրելու մեծ ձգտում», – ասել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Նամակների, արվեստի եւ գիտության Դորնսիֆ  քոլեջի ժամանակակից հայագիտության ամբիոնի պատմության դոցենտ Անթառամյանը:

Նա երկու կուրսերում դասավանդում է Օսմանյան Թուրքիայի եւ Համաշխարհային պատերազմի վերաբերյալ  դասընթացներ: Գարնանը դասավանդման թեման կլինի հայկական սփյուռքը:

Անթառամյանը ֆակուլտետը հիմնադրել է այս տարի, դրան նպաստել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Դորնսիֆի Հայկական հետազոտությունների ինստիտուտի հիմնադրման 10-ամյակը եւ բուհի դասախոսների, անձնակազմի ու ադմինիստրատորների ձգտումը համալսարանում  ստեղծել հայագիտական նշանավոր ծրագիր:

«Հայաստանը նման խորությամբ ուսումնասիրելը հրաշալի հնարավորություն է մեր ուսանողների համար», – ասել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Դորնսիֆ քոլեջի դեկան Սթիվ Քեյը հոբելյանական միջոցառման ժամանակ, որի ընթացքում  հավաքվեց գրեթե 2 մլն դոլար հետազոտական ուսումնասիրությունների, կրթության եւ իրազեկման համար:

«Ցանկացած ժամանակ, ՀԿՀ-ն ( USC) գրեթե 1000 հայ ուսանողներ ունի: Սակայն, մենք ունենք նաև հազարավոր ուսանողներ, որոնք հայեր չեն, բայց նույնպես կարող են սովորել մեր գիտնականների անհավանական հարուստ գիտելիքներից»:

Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը հիմնադրվել է 2005 թ., որպես ՀԿՀ-ի և հայ համայնքի համագործակցության մի մաս, որի նպատակն էր կառույցել ուսուցման բազմամասնագիտական կենտրոն: Միջոցառման փակմանը  հարգանքի տուրք  մատուցվեց ՀԿՀ-ի նախագահ Մաքս Նիկիասին՝ ինստիտուտի ստեղծման նվիրյալ աջակցին:

«Նախագահ Նիկիասը պաշտպանել է մեզ 10 տարի առաջ, եւ մենք երախտապարտ ենք, որ նա շարունակում է հավատալ, որ գիտության մեջ անկարևոր ոլորտներ չկան», – ասել է Շառլ Ղեյլյանը (Ghailian), ՀՀԻ ղեկավարների խորհրդի նախագահը,- «Առաջ շարժվելով` ինստիտուտը կլինի ավելի աչքի ընկնող, ակտիվ կազմակերպություն, որը նախաձեռնում է հետազոտություններ, համագործակցում է այլ համաշխարհային հայագիտական կենտրոնների հետ եւ ներգրավված է համալսարանական ուսումնասիրությունների տարբեր ոլորտներում»:

Հավակնոտ նպատակներ

Նորանշանակ ՀՀԻ- ի տնօրեն, 75-ամյա Սալբի Ղազարյանը, որը իր բակալավրի կոչումը ստացել է ՀԿՀ-ի Դորնսիֆ քոլեջի պատմության եւ հասարակագիտության ֆակուլտետում, ունի հավակնոտ նպատակներ ինստիտուտի զարգացման հարցում: Դա ներառում է մշակութային միջոցառումների եւ դասախոսությունների անցկացում, դասախոսական կազմի եւ ուսանողների հետ հայ քաղաքական գործիչների քննարկումներ: Ղազարյանը կշարունակի Ռիչարդ Դեքմեջյանի գործը, որն ինստիտուտը ղեկավարել է վերջին տասնամյակում:

Նա նաեւ հույս է հայտնել, որ կնպաստի հետազոտությունների ընդլայնմանը եւ դրանց հրապարակմանը, կխորանա հայկական սփյուռքի ու Հայոց ցեղասպանության հարցերում:

«Ես այնքան ուրախ եմ, որ կարողացա վերադառնալ ՀԿՀ՝ մասնակցելու հայկական հետազոտությունների դաշտի ընդլայնմանը: Այն կնպաստի այս աներեւակայելի լայն գիտական հանրությանը, նաեւ օգուտներ կստանա նրանից»,- ասել է Ղազարյանը, որը նախկինում հիմնադրել եւ ղեկավարել է Սիվիլիթաս հիմնադրամը: Այս քաղաքացիական կազմակերպությունն ու շահերի պաշտպանության խումբը լիազորում է իր աշխատակիցներին ինտերնետի միջոցով որոշումներ կայացնել եւ իրազեկել հայկական հարցերը, հետազոտոտական ու հանրային ծրագրերը:

Ավելի վաղ` այս տարի, Հայկական ֆիլմ հիմնադրամը Ջ. Մայքլ Հակոբյանի Հայոց ցեղասպանության վերապրածների եւ վկաների 400 թվայնացված հարցազրույցների հավաքածուն պաշտոնապես տվեց  համալսարանի Շոա հիմնադրամին՝ Վիզուալ պատմության և կրթության ինստիտուտին կից Վիզուալ Պատմության արխիվին:

Պատմության պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը ստանձնել է ՀԿՀ-ի Շոա հիմնադրամի հետ խորհրդատվությունների պատասխանատվությունը: Այդ ցուցմունքները պետք է ինտեգրվեն Հոլոքոսթի եւ այլ ցեղասպանությունների 53.000 հարցազրույցների արխիվում:

Ղազարյանը նախատեսում է աշխատել Շոա հիմնադրամի հետ՝ զարգացնելու այդ ցուցմունքների վրա հիմնված դասընթացների ծրագրերը: «Չկա մեր գոյության որեւէ ոլորտ, որ Հայոց ցեղասպանության ազդեցությունը կրած չլինի»,- ասել է Ղազարյանը:

Ինչպես է պատմությունը բացահայտվում

Անթառամյանի հետազոտության  կենտրոնանում Հայկական Եկեղեցու դերն է 19- րդ դարում Օսմանյան կառավարության ժամանակ: ՀԿՀ-ում նա ընդլայնելու է իր ատենախոսությունը, «Վսեմ պետության քայքայիչ  ծառայությունում. Բարեփոխումներ, արդարադատության ամրապնդում  եւ հայկական ռեֆորմ Օսմանյան կայսրությունում, 1844-1896թվականներին» գրքում:

«Մենք, սովորաբար, ասել ենք, որ թշնամական հարաբերություններ են եղել հայերի եւ Օսմանյան կառավարության միջև, բայց դա չէ խնդիրը»,- ասաց Անթառամյանը,- «Իմ հետազոտությունները ցույց են տալիս, որ հայկական եկեղեցին Օսմանյան կայսրությունում դարձավ  քաղաքականության վայրը»:

Անթառամյանը գնահատում է ուսուցանելու և հետազոտություն կատարելու հնարավորությունը Լոս Անջելեսում, որն ունի բազմազան հայ համայնք Թուրքիայից, Սիրիայից, Իրանից եւ սփյուռքի շատ այլ երկրներից:

«Ինձ համար Սփյուռքը նշանակում է ամբողջ աշխարհի բոլոր համայնքները, որոնք կիսում են ընդհանուր փորձն ու ինստիտուցիոնալ կապերը», – ասում է Անթառամյանը,- «Եթե ուսանողը ցանկանում է բանավոր հարցազրույց անել որեւէ մեկի հետ նախագծի կամ թերթի համար, դա կարող է անել հենց այստեղ»:

Նա նաեւ հույս ունի, որ Լոս Անջելեսում հայկական սփյուռքի մեծությունը կգրավի  ասպիրանտներին եւ ՀԿՀ Դորնսիֆ հրավիրված գիտնականներին:

Անթառամյանը եւ Ղազարյանը միասին կաշխատեն, որպեսզի խթանեն գիտությունը  եւ բարձրացնեն հայկական, Հայաստանի անցյալին ու ներկային վերաբերյալ հարցերի իրազեկությունը:

«Սա գիտության նոր դարաշրջան է, ուսումնասիրությունների նոր լայն բազմաոլորտ աշխարհ 21-րդ դարում, իհարկե, Հարավային Կալիֆորնիայի համալսարանում, իսկ այժմ ՀԿՀ-ի Դորնսիֆի հայագիտական ուսումնասիրությունների իստիտուտում»,- ասել է Ղազարյանը,-  «Առաջ շարժվելով, մենք պետք է ապահովենք ինստիտուտի ներկայությունը բազմաթիվ այլ գիտական ճյուղերում: Դա եզակի հնարավորություն կլինի ուսանողների ու դասախոսների համար խորը պատկերացում ստանալու այն մասին, թե ինչ է նշանակում հայ լինել»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment