Իրավիճակը շարունակում է  լարված լինել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ չկարգավորված հակամարտությունում վիճելի տարածքի համար

Իրավիճակը շարունակում է  լարված լինել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ չկարգավորված հակամարտությունում վիճելի տարածքի համար

Հոդվածի առանցքում

  • Երկու հետխորհրդային երկրների միջև հակամարտությունը հեռու է կարգավորված կոչվելուց:
  • Հայաստանի նախագահներ Սարգսյանի և Ալիեւի միջեւ հանդիպումները Սոչում և Փարիզում առաջընթաց չգրանցեցին:
  • Բակո Սահակյանը հայտարարել է, որ խոցված ուղղաթիռի անձնակազմի երեք անդամները կպարգևատրվեն խիզախության համար:

Ուշադրությանն արժանի

Ըստ Դավիթ Հերսզենհորնովի, նոյեմբերի 24, 2014 թ.

Մոսկվայում Երկուշաբթի օրը Հայաստանը հայտարարել էր երեք զինծառայողների հուղարկավորության մասին: Նրանք զոհվել են այս ամիս՝ վիճելի Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի խոցած ուղղաթիռ պատճառով: Այս իրադարձությունը ավելի քան 25-ամյա այս հակամարտությունում մեծապես լարեց իրավիճակը:

Գրեթե ամեն ինչ այս դրվագում հակասական էր: Հայաստանի պաշտոնյաները ասել են, որ նոյեմբերի 12-ին երկու կողմերի շփման գծում ռուսական արտադրության ՄԻ 24 խփված ուղղաթիռը կատարում էր ուսումնական թռիչք: Ադրբեջանը հայտարարեց, որ ուղղաթիռը «գրոհել էր» ադրբեջանական դիրքերը:

Շաբաթ օրը Հայաստանի պաշտոնյաները հայտարարեցին, որ ուղղաթիռի անձնակազմի երեք անդամների մարմինները վերջապես վերադարձվել են: Հայկական կողմը դա բնութագրել է, որպես գաղտնի գործողություն, որի ընթացքում զոհվել են երկու ադրբեջանցի զինվորներ: Իրենք նշում են, որ ուղղաթիռի վերացման պահից շուրջ տասը օր այդպես էլ հնարավոր չեղավ մոտենալ անկման վայրին, քանի որ ադրբեջանական կողմը մշտական կրակի տակ էր պահում այդ հատվածը և թույլ չէր տալիս մոտենալ:

Ադրբեջանը հերքել է ուղղաթիռի անկման վայրում տեղի ունեցած բախումները, իսկ այնուհետև հերքել է նաև, որ իր զորքերը զոհեր են ունեցել հայկական կողմի հատուկ օպերացիայի ընթացքում: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը ասել է, որ ամբողջապես զինված ուղղաթիռը խոցվել է Ադրբեջանի գրավյալ Աղդամի շրջանի վրա թռչելիս:

1994 թվականից հետո Հայաստանը վերահսկում է Լեռնային Ղարաբաղի մեծ մասը, երբ 1988 թվականից ընթացող պատերազմում Ադրբեջանի հետ կնքվեց պաշտոնական հրադադար: Սակայն երկու հետխորհրդային երկրների միջև հակամարտությունը հեռու է կարգավորված կոչվելուց:

Այս ամռանը տեղի ունեցած զինադադարի ռեժիմի հաճախակի խախտումները հանգեցրեցին ավելի քան 20 զինվորների մահվան և դրդեցին  միջազգային միջնորդներին խթանել բանակցային գործընթացը՝  ներառյալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպումների կազմակերպումը օգոստոսին` Ռուսաստանի Սոչի քաղաքում և հոկտեմբերի վերջին`  Փարիզում: Հանդիպումները առաջընթաց չգրանցեցին:

Միջազգային հանրության չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը Հայաստանի սերտ դաշնակիցն է, հայտարարել էր, որ խոցված ուղղաթիռը պատկանել է իր օդային ուժերին: Ադրբեջանը հայտարարել էր, որ ուղղաթիռը և նրա անձնակազմը պատկանում են Հայաստանի զինված ուժերին:

Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ՝  նշելով, որ անձնակազմի երեք անդամները խիզախության համար կպարգեւատրվեն մեդալներով: Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ նրանք կհուղարկավորվեն Հայաստանի մայրաքաղաք Երևանում: երեքշաբթի օրը Եռաբլուրի ռազմական գերեզմանատանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment