Քաղաքացիական իրավունքները խախտելու շուրջ մտահոգության ֆոնին Հայաստանի կառավարությունը HUAWEI –ի հետ բանակցում է Smart City ներդնելու շուրջ

Քաղաքացիական իրավունքները խախտելու շուրջ մտահոգության ֆոնին Հայաստանի կառավարությունը HUAWEI –ի հետ բանակցում է Smart City ներդնելու շուրջ

Հոդվածի առանցքում

  • Eurasianet –ը գրում է նաև Հայաստանի ու Չինաստանի միջև ընդգծված ջերմ հարաբերությունների մասին, որի ապացույցն է Հայաստանում կառուցվելիք Չինաստանի դեսպանատունը, որն իր մեծությամբ հետխորհրդային պետությունների մեջ երկրորդը կլինի, բացի այդ՝ հարյուրավոր երեխաներ դպրոցում չինարեն կսովորեն: Huawei-ի հայաստանյան գրասենյակի մենեջերի խոսքով՝ Հայաստանի կառավարության հետ գաղտնիության հարցեր չեն քննարկվել, ընդգծելով, որ որևէ մեկին դա «չի հետաքրքրել»:

Ուշադրությանն արժանի

 

Eurasianet –ի հաղորդմամբ, Հայաստանի կառավարությունը Huawei-ի հետ բանակցություններ է վարում Խելացի Քաղաք (Smart City) տեխնոլոգիաները ներդնելու համաձայնագրի շուրջ: Նախնական համաձայնությունը ձեռք էր բերվել նախորդ կառավարության օրոք, որը 2018թ.-ի գարնանը տապալվեց փողոցային ցույցերի ազդեցության տակ:

Համաձայնագիրը ենթադրում է տեսահսկման ու նույնականացման համակարգերի ներդրում Հայաստանի մայրաքաղաք Երևանում:

Ադրիան Շահբազը՝ Freedom House-ի տեխնոլոգիաների ու ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնի տնօրենը, կարծում է, որ հազարավոր տեսախցիկները, դեմքի ճանաչման և ավտոմեքենաների համարանիշներ ընթերցելու հնարավորությունն իշխանություններին հսկայական հնարավորություն է տալիս հասարակությանը վերահսկելու համար:

Eurasianet –ը գրում է նաև Հայաստանի ու Չինաստանի միջև ընդգծված ջերմ հարաբերությունների մասին, որի ապացույցն է Հայաստանում կառուցվելիք Չինաստանի դեսպանատունը, որն իր մեծությամբ հետխորհրդային պետությունների մեջ երկրորդը կլինի, բացի այդ՝ հարյուրավոր երեխաներ դպրոցում չինարեն կսովորեն: Huawei-ի հայաստանյան գրասենյակի մենեջերի խոսքով՝ Հայաստանի կառավարության հետ գաղտնիության հարցեր չեն քննարկվել, ընդգծելով, որ որևէ մեկին դա «չի հետաքրքրել»:

Huawei-ի պնդմամբ՝ ընկերության հաճախորդների շրջանում 160 քաղաք կա, որտեղ ներդրվել է խելացի քաղաք համակարգը, այդ թվում ՝ Սինգապուրում, Սաուդյան Արաբիայում ու Գերմանիայում:

Միացյալ Նահանգների ու Չեխիայի կառավարությունները Huawei –ի հետ հանրային պայմանագրերն արգելափակել են, իսկ Ավստրալիան ու Նոր Զելանդիան սահամանափակել են դրանք:

Bloomberg –ը չինական մի շարք ընկերություններ է բացահայտել, այդ թվում՝ Huawei –ը, որոնք Կոմունիստական Կուսակցության հրահանգով սահմանափակում են քաղաքացիական իրավունքները:

Hikvision –ը և Dahua-ն, որոնց գործունեությունը Միացյալ Նահանգների կառավարությունն արգելափակել է, Tiandy–ի տեսախցիկների հետ միասին, հայտնի են դեմքի նույնականացման իրենց համակարգով, ինչպես նաև փողոցը չթույլատրված վայրում հատողների համար նախատեսված տխրահռչակ «անուն և խայտառակություն» համակարգով:

Առանձնանում են այնպիսի տեխնոհսկաներ, ինչպիսիք են Alibaba-ն, Tencent-ը, Weibo-ն և Baidu-ն, ինչպես նաև անօդաչու արտադրող DJI –ը: Ping An Ապահովագրականը ներմուծել է նաև կենսաչափական ծառայությունը, OneConnect  դուստր Ընկերության միջոցով, որն ավելի ուշ տեղափոխվեց այլ պետությունների ֆինանսական սեկտոր:

Դեմքի ճանաչման տեխնոլոգիաների պրովայդերները, ինչպես օրինակ՝ SenseTimeCloudwalkYITUMegviiSenseNets –ը համարվում են Չինաստանի բարձր տեխնոլոգիական ոստիկանական պետության մասնակիցներ, նրանց շարքերում են նաև քայլքի նույնականացման համակարգ Watrix –ն ու ձայնի ճանաչման iFlytek համակարգը:

Ակնկալվում է, որ Խելացի Քաղաքները դեմքի նույնականացման համաշխարհային շուկայի շարժիչ ուժը կլինեն, որոնց եկամուտը մինչև 2026 թվականը կկազմի տարեկան գրեթե 15 միլիարդ դոլար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment