Հարավային Կալիֆորնիայի համալսարանը հրապարակում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տեղեկատու

Հարավային Կալիֆորնիայի համալսարանը հրապարակում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տեղեկատու

Հոդվածի առանցքում

  • Հարավային Կալիֆորնիայի Հայագիտության ինստիտուտը ստեղծում է ամբողջ աշխարհում միջոցառումների տեղեկատու, որի միջոցով խթանում է տարբեր հրապարակումների, կոնֆերանսների և 1915-ի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այլ միջոցառումների մասին իրազեկվածությունը: Միջոցառումների մասին կարելի է տեղեկանալ Year100.org կայքում:
  • Կայքը եռալեզու է` անգլերեն, հայերեն և թուրքերեն: Նպատակը հետազոտողների, ուսանողների և Ցեղասպանության մասին ավելի շատ տեղեկություն փնտրողների հնարավորինս լայն շրջանակին հասանելի լինելն է:
  • Year100.org-ը մտադիր է դառնալ համակարգված, ոչ թե ընտրովի տեղեկատու: Տեղեկության հասանելիությունը և հստակությունը կախված է ամբողջ աշխարհում գործող կազմակերպիչներից, որոնք տարածում են իրենց ծրագրերը և մտադրությունները: Գրանցումը խրախուսվում է:
  • Սա կխթանի դրանց մասին իրազեկվածությունը համայնքներում, համալսարաններում, տարբեր կազմակերպություններում, ինչն էլ կապահովի խնդրի նկատմամբ ավելի խորը ճանաչողությունը, - ասում է Ղազարյանը:

Ուշադրությանն արժանի

Year100.org կայքը սկսել է 1915-ի ողբերգության տարելիցի հիշատակմանն աջակցող նախաձեռնություն:

Հարավային Կալիֆորնիայի Հայագիտության ինստիտուտը ստեղծում է ամբողջ աշխարհում միջոցառումների տեղեկատու, որի միջոցով խթանում է տարբեր հրապարակումների, կոնֆերանսների և 1915-ի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այլ միջոցառումների մասին իրազեկվածությունը: Միջոցառումների մասին կարելի է տեղեկանալ Year100.org կայքում:

Year100.org-ն անում է ավելին, քան պարզապես անցյալի վրա լույս սփռելը: Ավելի լայն իմաստով, այն հանրության ու գիտական աշխարհի համար գործունեության հնարավոր ուղղությունների տեղեկատու է», – ասում է Հայագիտության ինստիտուտի տնօրեն Սալբի Ղազարյանը։

«Ուրախալի է տեսնել, թե ինչպես են ամբողջ աշխարհում դասախոսները, արվեստագետները, գրողները, ակտիվիստները հիշատակում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը բազմաթիվ նոր և ազդեցիկ ձևերով: Տեղեկատուն ներառում է ոչ միայն հայերի կամ գիտնականների, այլև խիղճ ունեցող բոլոր մարդկանց աշխատանքները: Մենք հավատում ենք, որ պարտավոր ենք իրադարձությունների, միջոցառումների, գրքերի ու կայքերի մասին տեղեկատվություն տարածել՝ խրախուսելով տեղեկատվական հոսքն ու թեմայի շուրջ քննարկումները», – ասում է Ղազարյանը:

ԵՐԵՔ ԼԵԶՈՒ

Կայքը եռալեզու է` անգլերեն, հայերեն և թուրքերեն: Նպատակը հետազոտողների, ուսանողների և Ցեղասպանության մասին ավելի շատ տեղեկություն փնտրողների հնարավորինս լայն շրջանակին հասանելի լինելն է: Այն թույլ կտա քննարկել և սովորել, փորձել հասկանալ Ցեղասպանության պատճառներն ու հետևանքները, դրա հիշատակման ուղիները:

Year100.org-ի բովանդակությունը հարստացել է հիշողություններ արթնացնող նկարներով, որոնց հեղինակներն են լուսանկարիչներ Հրայր Հաուկ Խաչատրյանը` Կանադայից, Ստեփան Նորայր Չահինյանը` Բրազիլիայից և Մեթյու Կարանյանը` ԱՄՆ-ից: Այս լուսանկարիչներից յուրաքանչյուրի նոր հրապարակումները և ցուցահանդեսները կազմում են 100-րդ տարելիցի միջոցառումների մասը:

Նրանց լուսանկարները ամենաուղիղ ձևով ներկայացնում են հողի կորուստը և ապրելակերպը, որը դարձել է հիշողություն այն միջոցառումների միջոցով, որոնք ներկայացնում է կայքը:«Տեղեկատուն ցույց է տալիս, որ այս ազգն ու ժողովուրդն արդեն անցել է գոյատևման ճանապարհը և սկսել զարգացման, աճի ու ստեղծագործման ուղին», – ասում է Ղազարյանը:

ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՑՈՒՑԱԿ

Year100.org-ը մտադիր է դառնալ համակարգված, ոչ թե ընտրովի տեղեկատու: Տեղեկության հասանելիությունը և հստակությունը կախված է ամբողջ աշխարհում գործող կազմակերպիչներից, որոնք տարածում են իրենց ծրագրերը և մտադրությունները: Գրանցումը խրախուսվում է, միանալ կարելի է http://year100.org/add-your-own-event/ կայքում:

«Դրական արդյունքներից մեկն այն է, որ հիշատակի այս միջոցառումների մասին տարածելու պատրաստակամություն են հայտնում արտասահմանցի գիտանակնները և մտավորականները:

Միջոցառումները բազմազան են` ընթերցումներ, համերգներ, շնորհանդեսներ, կոնֆերանսներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ: Դրանց աշխարհագրությունը նույնպես մեծ է` Հարավային Կալիֆորնիայից մինչև Հարավարևելյան Ասիա: Սա կխթանի դրանց մասին իրազեկվածությունը համայնքներում, համալսարաններում, տարբեր կազմակերպություններում, ինչն էլ կապահովի խնդրի նկատմամբ ավելի խորը ճանաչողությունը», – ասում է Ղազարյանը:

Year100.org-ը Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի նախագիծն է, հաստատությունը տրամադրում է կրթաթոշակներ տարաբնույթ ոլորտներում հետազոտությունների համար` ուղղված հայկական ժամանակակից փորձի հետզոտմանն ու հետցեղասպանական շրջանից մինչև Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու սփյուռքի ներգրավվածության վերաբերյալ ուսումնասիրմանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment