Դիտել կրակի միջով

Դիտել կրակի միջով

Հոդվածի առանցքում

  • 2015-ին կնշվեն առնվազն երկու պատմական իրադարձություններ: Մեկը դա Վատերլոի ճակատամարտն է, որը հունիսի 18-ին կուղեկցվի հաղթական տոնակատարությամբ (առնվազն Բրիտանիայում): Այլուր, Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը հավանաբար կառաջացնի ցնցումներ, ինչպես նաև մեղադրանքներ:
  • Որպես երիտասարդ ուսանող` Թումանին որոշում է, որ «Հայոց Ցեղասպանության մանրամասները պարզելու համար ամենաարագ ճանապարհն է, նստել որոշ տարեց հայերի հետ` լսելու, թե ինչ օրեր են իրենք քաշել»:
  • Թուրքական թանգարանները դուրս են թողել հայկական թագավորությունների ու իշխանական տոհմերի մասին տեղեկութունները իրենց պատմական տարեգրությունից: Երբ մի ընդդիմադիր քաղաքական գործիչ կին հայտարարեց, որ Թուրքիայի այդ ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլը ունի հայկական արյուն, վերջինս այդ կնոջը տարավ դատարան:

Ուշադրությանն արժանի

Հանգուցալուծել թուրքերի և հայերի միջև առկա ատելությունը

Հունվարի 3, 2015

Տարեդարձերը կամ տարելիցները դարձել են մեր օրերի կարևոր մի մաս, հատկապես վերջին տարիներին, երբ աշխարհը հիշում էր Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկը: 2015-ին կնշվեն առնվազն երկու պատմական իրադարձություններ: Մեկը դա Վատերլոի ճակատամարտն է, որը հունիսի 18-ին կուղեկցվի հաղթական տոնակատարությամբ (առնվազն Բրիտանիայում): Այլուր, Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը հավանաբար կառաջացնի ցնցումներ, ինչպես նաև մեղադրանքներ:

1915 թվականի ապրիլի 24-ին բազմաթիվ հայ մտավորականներ ու արվեստագետներ ձերբակալվեցին Ստամբուլում` փլուզվող Օսմանյան կայսրության մայրաքաղաքում, իսկ այնուհետև սպանվեցին: Սպանությունները ազդարարեցին կայսրության քրիստոնյա հպատակների երկարատև հալածանքների սկիզբ, որոնք ենթարկվեցին պետական արտոնված սպանության, բռնաբարության և հսկայական տեղահանությունների դեպի Սիրիայի անապատ: Առնվազն 1 միլիոն մարդ, հիմնականում հայեր, զոհվեցին:

Իր առաջին համարձակ գրքում ամերիկահայ լրագրող Մելինե Թումանին, ով մեծացել է Նյու Ջերսիի արվարձաններում, նկարագրում  է իր պատանեկության օրերը, երբ տարին երկու շաբաթ անցկացնում էր հայկական ամառային ճամբարում Մասաչուսեթս նահանգում, որտեղ նրան և իր ընկերներին հորդորում էին չմոռանալ, թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ: Սակայն նախկին New York Times-ի հեղինակը նաև ըմբոստ էր, ինչը և դրդել է նրան հանգել սեփական եզրակացությունների պատմական ազգայնականության մասին:

Որպես երիտասարդ ուսանող` Թումանին «հետաքրքրվում էր` արդյոք կա մի միջոց պատվելու պատմությունը առանց խեղդամահ լինելով դրանից, պատկանելու համայնքին առանց համապատասխանելով դրան, հիշելու ցեղասպանությունը առանց ատելության հավերժացման, որը գլուխ է բարձրացնում այդ ժամանակ»: Տիկին Թումանին որոշում է, որ «այս ամենը պարզելու համար ամենաարագ ճանապարհն է, հեռու մնալով ամեն տեսակի լոբբինգից և ատելության հռետորաբանությունից , նստել որոշ տարեց հայերի հետ` լսելու, թե ինչ օրեր են իրենք քաշել»:

Այդ մեթոդը իրեն չարդարացրեց: Սակայն Տիկին Թումանին կասկածի տակ չի դնում, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է: Ավելի շուտ, նրան հետաքրքրում է «ինչու» կամ «ինչպես» հարցերը:

Նա ուսումնասիրությունների ընթացում կապ հաստատեց հայտնի թուրք գիտնականների հետ, ինչպիսիք են Թաներ Աքչամը և Ֆաթմա Մյուգե Գյոչեքը, ովքեր քանդում են Թուրքիայի պաշտոնական գիծը կապված 1915-ի հետ, ըստ որի` այդ տարիներին ավելի շատ թուրքեր են սպանվել «դավաճան» հայերի կողմից, քան հակառակը: Գոտեպնդված « մի թուրքի հետ ունեցած տարօրինակ հեռախոսազրույցով»` երիտասարդ հեղինակը 2005-ին առաջին անգամ ուղևորվեց դեպի Թուրքիա:

Նա վերադարձավ 2007-ին` այս գիրքը գրելու համար, կարճ ժամանակ  անց, երբ 2007-ին թուրքահայ թերթի սեփականատեր Հրանտ Դինքը գնդակահարվեց թուրք ազգայնական երիտասարդի կողմից իր գրասենյակի մոտ՝ Ստամբուլում: Տիկին Թումանին վստահ էր, որ իր <<ինքնաքննադատական մոտեցման ունակությունը որպես հայ>> կօգներ նրան ձեռք բերել վստահություն: Նա արագորեն սովորեց թուրքերեն:

Ստամբուլի հետ կարճատև շփումը և սովորական թուրքերի ջերմությունը.համուզմունք էին ներշնչում իրեն: Բայց դա խաբուսիկ էր, և նա բախվեց մերժողականության պատին, որ կարծես առաջանում էր գրեթե ամեն շրջանում: Թուրքական թանգարանները դուրս են թողել հայկական թագավորությունների ու իշխանական տոհմերի մասին տեղեկութունները իրենց պատմական տարեգրությունից: Երբ մի ընդդիմադիր քաղաքական գործիչ կին հայտարարեց, որ Թուրքիայի այդ ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլը ունի հայկական արյուն, վերջինս այդ կնոջը տարավ դատարան:

Տիկին Թումանին նաև անդրադառնում է Թուրքիայի և հարևան հետխորհրդային Հայաստանի միջև եղած հարաբերություններին (Հայաստանի սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ են, իսկ Իրանի և Վրաստանի հետ բաց): Հեղինակն ուղևորվել էր Հայաստան և չափազանց հավանել էր այդ վայրը` չնայած այստեղ նա հանդիպեց նաև միջհայկական ռասիզմի դրսևորմանը, երբ տեղական սպորտային թիմը իր ստամբուլահայ մրցակցին անվանել էր «թուրք շուն»:

Իր բոլոր հիասթափությունների հետ մեկտեղ տիկին Թումանին ընդունում է, որ Թուրքիայում եղել է տեղաշարժ: Ցեղասպանություն բառի օգտագործումը այլևս առիթ չի դառնում, որ մարդկանց նետեն բանտ: Հազարավոր «թաքնված հայեր», որոնց նախնիները բռնի իսլամացվել են, որպեսզի փրկեն կյանքը, վերականգնում են իրենց ինքնությունը: Իսկ Հայոց Ցեղասպանության միջազգային 99-րդ տարելիցի նախօրեին, ապրիլի 23-ին, 2014 թվականին Թուրքիայի նախագահ (այդ ժամանակ վարչապետ) Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողության նման խոսք է ասել` ճանաչելով հայերի վերապրած տառապանքները: Տիկին Թումանիի գործը հույսեր է ներշնչում, որ, ի վերջո, հնարավոր է հասնել հաշտեցմանը, միգուցե ոչ կատարյալ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment