Պատմություններ Հայոց Ցեղասպանությունից. փրկվածներ, զոհեր և բարեկամներ

Պատմություններ Հայոց Ցեղասպանությունից. փրկվածներ, զոհեր և բարեկամներ

Հոդվածի առանցքում

  • The 100 Lives ծրագիրը հույս ունի կերտել այն հայերի պատմությունը, ում հարազատները Հայոց Ցեղասպանության զոհեր կամ փրկվածներ են: Ռազիյե Ակկոքը խոսել է ոմանց հետ, ում ընտանիքները սպանվել են կամ հարկադրված փախել: Հայոց Ցեղասպանության ժամանակ սպանվածների հարազատներից ոմանք ունեն հոգեցունց պատմություններ մահվան, ավերման ու հուսահատության մասին:
  • 100 Lives-ը Հայկական Սփյուռքի բնակչության մեջ հույս ունի փոխել այդ ամենն ու հիշեցնել աշխարհին 1915 թվականի դեպքերի մասին, երբ Օսմանյան կայսրության վերջին օրերին ավելի քան 1.5 միլիոն հայ սպանվեց:
  • Ջորջ Քլունին համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ մասնակից է եղել մեկնարկին և մինչև միջոցառման մեկնարկը, ասել է, որ պետք է շեշտել ցեղասպանության ազդեցությունը ամբողջ աշխարհով մեկ:
  • Պարոն Մելքոնյանի հայրը, ով 1915 թվականին վեցամյա երեխա էր, հասկացել է, որ ինքը մենակ է, ու միակ բանը որ հիշել է, այն է, որ իր հորը վիրավորել են թուրք զինվորներն ու տարել (սպանել): Ընտանիքը Մուշում էր ապրում, արևելյան Թուրքիա:
  • Չնայած տիկին Մաթեոսյանի երկու կողմի հարազատներն էլ ցեղասպանության ժամանակ դժվարությունների ու ողբերգության են հանդիպել, նրա պապի փրկության պատմությունը ի հեճուկս ամեն ինչի, մի վկայություն է, որ զարմացնում է ողբերգական ընթացքով ու երջանիկ ավարտով:
  • Կրիկորը շարունակել է ապրել որպես «թափառական», մինչև որ միսիոներները գտել են նրան, ուղարկել են մանկատուն և ավելի ուշ նրան գտել է վաղուց կորած հորաքույրն, ով նրան վերցրել է, սակայն նա նորից փախել է:
  • «Մտածում եմ, որ մոտ 9 կամ 10 տարեկան էի, երբ, հիշում եմ, պապիկիս հետ մի սենյակում էի, և ասացի, որ չեմ ուզում հայ լինել: Նա սկսեց արտասվել: Աչքերիս առաջ է լացող պապիս կերպարը, ով արցունքների միջից ասում էր. «ո՛չ, երբեք այլևս այդպիսի բան չասես»:
  • Վոկալիստ Սերժ Թանկյանը Telegraph-ին ասել է, որ կցանկանային շատ ավելի մեծ շոու կազմակերպել, քան Լոս Անջելեսյան իրենց սովորական Souls-ը: «Այս տարի Հայոց Ցեղասպանության հարյուրամյակն է, մենք որոշել ենք խաղադրույքը բարձրացնել և մեծ շրջագայություն կազմակերպել, որի շրջանակներում հսկայական անվճար համերգ տալ Հայաստանում»,-ասում է նա:

Ուշադրությանն արժանի

The 100 Lives ծրագիրը հույս ունի կերտել այն հայերի պատմությունը, ում հարազատները Հայոց Ցեղասպանության զոհեր կամ փրկվածներ են: Ռազիյե Ակկոքը խոսել է ոմանց հետ, ում ընտանիքները սպանվել են կամ հարկադրված փախել:

Հայոց Ցեղասպանության ժամանակ սպանվածների հարազատներից ոմանք ունեն հոգեցունց պատմություններ մահվան, ավերման ու հուսահատության մասին: Ոմանք պատմում են պատմություններ, որոնք ցույց են տալիս մարդկայնության տեսանկյունից լավագույններին: Ոմանք ոչինչ չունեն պատմելու, որովհետև ոչինչ չի պահպանվել, ոչ մի մանրամասնություն չկա, ու ոչ ոք չի մնացել, որ հիշեր:

Բայց 100 Lives-ը Հայկական Սփյուռքի բնակչության մեջ հույս ունի փոխել այդ ամենն ու հիշեցնել աշխարհին 1915 թվականի դեպքերի մասին, երբ Օսմանյան կայսրության վերջին օրերին ավելի քան 1.5 միլիոն հայ սպանվեց: Հումանիրտար ֆոնդը իր իսկ խոսքերով «նշում է նրանց, ովքեր օգնել են կարիքի մեջ հայտնված հայերին հարյուր տարի առաջ, և շարունակում են օգնել մարդկանց և կազմակերպություններին, որոնք պահում են ողջերի երախտապարտության ժառանգությունը»:

Ծրագիրը, որ մեկնարկել է անցած ամիս Նյու Յորքում, կհավաքի նրանց պատմությունները, ովքեր փրկվել են հասարակության ներկայացուցիչների, ակադեմիական հետազոտությունների և անհատական հաշիվների միջոցով:

Ջորջ Քլունին համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ մասնակից է եղել մեկնարկին և մինչև միջոցառման մեկնարկը, ասել է, որ պետք է շեշտել ցեղասպանության ազդեցությունը ամբողջ աշխարհով մեկ:

«Պատիվ ունեմ կապված լինել 100 Lives-ի  հետ, քանի որ դա գրավում է համաշխարհային ուշադրությունը ցեղասպանության հետևանքների վրա, ինչպես նաև ռեսուրսներ է դնում ամբողջ աշխարհում չարագործությունների դադարեցման գործում:

«Պետք է մեր բոլորիս վրա ծանր ճնշում լինի, որ այսօր ցեղասպանություն դեռևս տեղի է ունենում: Մենք պետք է լուծենք այդ խնդիրը՝ որպես անհատներ, որպես համայքներ ու որպես կառավարություններ»: Ամալ Քլունին՝ մարդու իրավունքների հարցերով դատապաշտպանն ու Քլունիի կինը, նույնպես մասնակցում էր միջոցառմանը: Ավելի վաղ այս տարի նա Ստրասբուրգում Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանում ներկայացնում էր Հայաստանը Դողու Փերինչեքի դեմ, ով թուրքական Աշխատավորական կուսակցության նախագահն է ու պատգամավոր:

Այս ջարդերի վերաբերյալ բազմաթիվ վեճեր կան: Հայաստանը, նրա աջակիցները, սփյուռքը, և նույնիսկ այլ երկրներ, վերջերս էլ Պապը, այս ջարդերը կոչում են ցեղասպանություն: Թուրքիան ժխտում է հայերի սիստեմատիկ սպանությունները և ասում է, որ քաղաքացիական պատերազմի ժամանակ մինչև 600 հազար մարդ է սպանվել,  ինչի ընթացքում թուրքական կողմը ևս կորուստներ  է ունեցել:

Ավելի քան 20 երկիր՝ ներառյալ Բելգիան, Կանադան, Իտալիան, Ռուսաստանը, Արգենտինան, Ֆրանսիան և Ուրուգվայը, կոչում են դա Հայոց Ցեղասպանություն: Մեծ Բրիտանիան, ԱՄՆ, ինչպես նաև Իսրայելը, այդպես չեն անվանում:

Քանի որ լրանում էր ջարդերի հարյուրամյակը, որը առ այսօր Թուրքիայում վիճելի հարց է մնում, Telegraph-ը խոսել է 100 Lives ծրագրին մասնակցող մարդկանց հետ, ինչպես նաև նրանց հետ, ովքեր եկել են առանձին պատմելու ողբերգության, փրկության ու ցավի իրենց պատմությունը:

Վարդան Մելքոնյան՝ դիրիժոր և երգահան

Վարդան Մելքոնյանի՝ բազմաթիվ նվագախմբերի, այդ թվում և Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորի ու կոմպոզիտորի ընտանիքը ողբերգությամբ լի պատմություն ունի, բայց նաև ուժի ու տոկունության ճամփորդություն:

Պարոն Մելքոնյանի հայրը, ով  1915 թվականին վեցամյա երեխա էր, հասկացել է, որ ինքը մենակ է, ու միակ բանը որ հիշել է, այն է, որ իր հորը վիրավորել են թուրք զինվորներն ու տարել (սպանել): Ընտանիքը Մուշում էր ապրում, արևելյան Թուրքիա:

«Վերջին բանը որ իմ հայրը հիշում է, այն է, որ իր հայրը, ով իմ պապն է, թուրք զինվորների ձեռքով վիրավորվել է և տարվել: Այդ ժամանակ, ահռելի անկարգություններ էին կատարվոմ, մարդիկ սպանվում էին իրենց տան դիմաց փողոցում»,-նշել է ՄԱԿ-ի դեսպանը:

«Նա փրիվել է, քանի որ թաքցրել են նրան: Նա կոշտ պայմաններում է ապրել շատ այլ երեխաների հետ բաց տարածություններում, լեռներում, ամայի տեղերում, մինչև որ բարեգործական Near East Relief ֆոնդը գտել է նրան»,-ավելացրել է նա:

Հետո պարոն Մելքոնյանի հայրը, ով ստիպված է եղել Մելքոնյան կոչվել, որը նշանակում է Մելքոնի որդի, քանի, որ չի հիշել իր ազգանունը, տարվել է Լիբանանի որբանոց: Պարոն Մելքոնյանն ասել է, որ իր հայրը չի իմացել, թե ինչ է պատահել իր տատի հետ:

Ավագ պարոն Մելքոնյանը հանդիպել է կոմպոզիտորի մորը փախստականների ճամբարում, բայց երբ ծննդաբերությունից հետո նա մահացել է, ողբերգությունն ու տխրությունը, որ պատել է ընտանիքին, շատ մեծ է եղել: «Նա սպանված էր այն վշտով, որ տեսել էր այնտեղ (Թուրքիայում 1915թվականին). մահ ու ավերածություն, իսկ հետո էլ մորս մահը»:

Թուրքիայի ժխտման մասին պարոն Մելքոնյանն ասաց, որ չի խոսում որպես պատմաբան, հարցնում է, թե ինչո՞ւ են մանկատները միայն հայ երեխաների համար եղել:

«Պետք է որ այնտեղ կատարվածից ավելի ահավոր բան տեղի ունեցած լինի. ես գիտեմ, որ դա եղել է իմ տատիկի ու պապիկի հետ և շատ որբերի հետ, որոնց հետ ես ապրել եմ»: «Նրանք նույնական պատմություններ ունեն պատմելու: Ամբողջական համայքներ են անհետացել երկրի երեսից»:

Մարինա Մաթեոսյան, թարգմանիչ

Չնայած տիկին Մաթեոսյանի երկու կողմի հարազատներն էլ ցեղասպանության ժամանակ դժվարությունների ու ողբերգության  են հանդիպել, նրա պապի փրկության պատմությունը ի հեճուկս ամեն ինչի, մի վկայություն է, որ զարմացնում է ողբերգական ընթացքով ու երջանիկ ավարտով:

Կրիկոր Մաթեոսյանը, ով Սև ծովի մոտակայքի Զիլեից էր, փոքր երեխա էր, երբ իր ընտանիքը բաժանվեց օսմանցիների՝ 1915 թվականի գործողությունների պատճառով: Տիկին Մաթեոսյանը ,  ով որպես թարգմանիչ է աշխատում, ասաց, որ իր պապի հայրը և նրա առաջին ամուսնությունից ծնված երեք որդիները, տարվել են:

Նրա պապիկի հայրը իր երրորդ կնոջ հետ է ամուսնացել իր նախորդ կանանց մահից հետո: Կրիկորն ապրել է խորթ մոր, նրա երեխայի, իր երեք եղբոր ու նույն մորից իր փոքր քրոջ հետ:

1915 թվականին առաջին բանը, որ պատահել է այն է, որ նրա հորն ու երեք եղբայրներին տարել են. միակ բանը, ինչ իրենք գիտեն, այն է, որ նրանց կանչել էին: Նրանց ասել են, որ պատերազմի համար պետք է գնան բանակ:

«Որոշ ժամանակ անց, հրաման է եկել, որ բոլոր հայերը պետք է դուրս գան ու տեղափոխվեն: Նրանք հավաքել են նրանց մեյդանում՝ գլխավոր հրապարակում, ապա իմամը սկսել է քարոզել նրանց համար: Նրանք ասել են, որ ով որ մուսուլման դառնա, կարող է մնալ, իսկ ով որ չի դառնա, պետք է հեռանա»:

Այս մարդիկ հրաժարվել են կրոնափոխ լինել և նրանք տեղափոխել են նրանց և Կրիկորը, նրա խորթ մայրը, Կրիկորի տատն ու նրա փոքր քույրը հարկադրված են եղել քայլելով հեռանալ:Այս բռնագաղթի ժամանակ նրա պապի խորթ մայրը հասկացել է, որ իրենք մահանալու են: «Նա գիտեր, որ իր երեխան կարող է մեռնել ու դրա համար նա, երբ անցնելուց են եղել գյուղի մեջով, թակել է քրդական ընտանիքի դուռն ու երեխային տվել է նրանց: Նա գիտեր, ոչ մի այլ տարբերակ չկար երեխային փրկելու համար»:

Կրիկորը հետո առևանգվել է ավազակների կողմից և երբեք էլ չի իմացել, թե ինչ է պատահել իր ընտանիքին:

Այն ժամանակ, երբ ավազակների «խնամքի» տակից, ովքեր ստիպել են նրան որպես ծառա աշխատել, Կրիկորը փախել է ու տարիներ անց  պատմել է իր ընտանիքին, թե ինչ է սրճարանում լսել զինվորականից, ով տարածքի զորքն էր ղեկավարում:

«Նա պատմել է իմ տատին, որ լսել է, թե ոնց է այս մարդն ասել, որ սպանել է իմ պապու հորը՝ նրա աչքի առաջ որդիներին սպանելուց հետո»,-նշել է տիկին Մաթեոսյանը:

Կրիկորը շարունակել է ապրել որպես «թափառական», մինչև որ միսիոներները գտել են նրան, ուղարկել են մանկատուն և ավելի ուշ նրան գտել է վաղուց կորած հորաքույրն, ով նրան վերցրել է, սակայն նա նորից փախել է:

«Դարձյալ լինելով փողոցային չլսող երեխա, նա չէր սիրում կանոները. նա փախել է, նա զայրույթով լի էր: Ինչ-որ կերպ նրան մեկ այլ միսիոներական կազմակերպություն տարել է Հունաստանի մանկատուն»: Զոհից դեպի փրկված՝ Կրիկորի ճանապարհորդությունը ավարտվում է Հունաստանում ծխախոտի գործարանում նրա աշխատանքով, որտեղ նա հանդիպում է իր ապագա կնոջն ու հետագայում նրանք տեղափոխվում են Արգենտինա, սակայն նրան բաժին հասած մղձավանջերը երբեք չեն լքել նրան, ինչի մասին պատմում են Մաթեոսյանի մանկության հիշողությունները:

Հիշում եմ, որ երբ մեծանում էի Արգենտինայում, դժվար էր հայ լինելը, քանի որ մենք հարկադրված էինք գնալ հայկական եկեղեցի և հայկական դպրոց, որոնք բավականին հեռու էին, և այնտեղ միշտ լրացուցիչ դասեր կային, որոնց ժամանակ մենք ստիպված էինք հայերեն սովորել:

«Մտածում եմ, որ մոտ 9 կամ 10 տարեկան էի, երբ, հիշում եմ, պապիկիս հետ մի սենյակում էի, և ասացի, որ չեմ ուզում հայ լինել: Նա սկսեց արտասվել: Աչքերիս առաջ է լացող պապիս կերպարը, ով արցունքների միջից ասում էր. «ո՛չ, երբեք այլևս այդպիսի բան չասես»:

«Ցավալի էր լսելը, որ իր բոլոր տառապանքների պատճառը նրա հայ լինելն էր, և երբ հանկարծ նրա թոռնուհին ասում է, որ իրեն զզվեցրել է հայ լինելը: Դա նրա համար ապտակի էր նման»:  Կրիկորը մահացել է 1980 թվականին:

System of a Down-ի Սերժ Թանկյան

Ամերիկյան այս ռոք խումբը ապրիլի 10-ին համերգ տվեց Ուեմբլիում՝ որպես իրենց՝ Wake Up the Souls խորագրով շրջագայության ծրագրի մաս, որը սկսվել է այս ամսվա սկզբին՝ Լոս Անջելեսում:

Վոկալիստ Սերժ Թանկյանը Telegraph-ին ասել է, որ կցանկանային շատ ավելի մեծ շոու կազմակերպել, քան Լոս Անջելեսյան իրենց սովորական Souls-ը:

«Այս տարի Հայոց Ցեղասպանության հարյուրամյակն է, մենք որոշել ենք խաղադրույքը բարձրացնել և մեծ շրջագայություն կազմակերպել, որի շրջանակներում հսկայական անվճար համերգ տալ Հայաստանում»,-ասում է նա:

Խմբի անդամների ընտանիքները փրկվածների ընտանիքներ են, որոնք ունեն իրենց սեփական պատմությունները, և Թանկյանը ասում է, որ իր երկու կողմի պապերն ու տատերը փրկվել են, սակայն դժբախտությունը բաժին է հասել նրանց հարազատներին:«Մորս կողմից պապը ի վերջո հանգրվանել է Հունաստանի Ամերիկյան որբանոցում: Մորս կողմից տատիս փրկել է մի թուրք քաղաքապետ, ով վտանգել է իր սեփական կյանքը նորածին տատիս փրկելու համար:

«[Մեծանալով] նրանք սարսափելի պատմություններ են ունեցել, որոնք մեզ ներկայացնում են, թե ինչպես են իրենց ընտանիքները դաժանաբար սպանվել»:

Ընթերցողները կարող են ավելի շատ պատմություններ և տեղեկատվություն ստանալ 100Lives.com կայքից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment