Անակնկալ բացահայտումը և հայ ընտանիքի պատմությունը
Հոդվածի առանցքում
- Ամերիկահայ տղամարդը բացահայտել է իր կորած ընտանիքի պատմությունը, երբ պատահաբար գտել է Օսմանյան կայսրությունում արված իր հարազատների լուսանկարը: Մայքլ Ռեթթիգը լուսանկարը գտել է իր տատիկի արխիվում, և մտածել է, թե դրանում իր նախնիների ընկերներն են Բիթլիսից: Ավելի ուշ նա բացահայտել է իրավաբանական մի փաստաթուղթ, որով իր ընտանիքին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրած իր ունեցվածքն էր պահանջում, և պարզել է, որ իր գտած լուսանկարում իր մեծ պապի՝ Մարտիրոս Կաշագործյանի ընտանիքն էր, որն էլ կազմել էր այդ փաստաթուղթը:
Ուշադրությանն արժանի
Ամերիկահայ տղամարդը բացահայտել է իր կորած ընտանիքի պատմությունը, երբ պատահաբար գտել է Օսմանյան կայսրությունում արված իր հարազատների լուսանկարը:
Մայքլ Ռեթթիգը լուսանկարը գտել է իր տատիկի արխիվում, և մտածել է, թե դրանում իր նախնիների ընկերներն են Բիթլիսից:
Ավելի ուշ նա բացահայտել է իրավաբանական մի փաստաթուղթ, որով իր ընտանիքին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրած իր ունեցվածքն էր պահանջում, և պարզել է, որ իր գտած լուսանկարում իր մեծ պապի՝ Մարտիրոս Կաշագործյանի ընտանիքն էր, որն էլ կազմել էր այդ փաստաթուղթը:
Միջազգային հանրության շրջանում լայնորեն ճանաչված է փաստը, որ Օսմայնան կայսրությունը նախապատրաստել և 1915-ին իրականացրել է 1.5 հայերի Ցեղասպանությունը:
Թուրքիան այժմ ընդունում է, թե հարյուր հազարավոր մարդիկ են սպանվել, բայց հերքում է, թե դա եղել է ցեղասպանություն՝ պնդելով, թե սպանությունները տեղի են ունեցել պատերազմական իրավիճակում և դրանք կազմակերպված չեն եղել:
Մարտիրոսի փաստաթղթում նկարագրված է նրա ընտանիքի շատ անդամների սպանությունը, և նրանցից մեկին Ռեթթիգը ճանաչել է լուսանկարում:
Ես հասկացա, որ այս անծանոթ ընտանքի լուսանկարում նաև Մարտիրոսի մայրն էր՝ իմ մեծ մեծ տատիկ Մարին և նրա եղբոր՝ Հարությունի ընտանիքը: Լուսանկարված էր 1912-ին, Բիթլիսում: Մարին լուսանկարի աջ կողմում նստած է, նրանից աջ որդին է՝ Հարությունը, նրա կողքին էլ՝ կինը: Նրանց երկուսին էլ սպանել են թուրք զինվորները: Լուսանկարվելուց երեք տարի անց:
Փաստաթղթում նկարագրված է, թե ինչպես են Հարությունի չորս երեխաները սպանվել Ցեղասպանության ժամանակ: Նրանից երկուսը սպանվել են ուրիշ հայ տղամարդկանց հետ, փոքր աղջիկը սպանվել է գաղթի ճանապարհին, երբ օսմանյան բանակը ստիպողաբար տեղահանում էր հայերին:
Հարությունի երկու երեխաները փրկվել են, աղջիկներից մեկը հասել է Հալեպ, որդին էլ թացրել է իր հայ լինել և ներկայացել Ջեմալ անունով թուրք: Ռեթթիգն իր տատի արխիվում գտել է նրանցից ստացված նամակները:
«Այս երկուսը փրկել են ամբողջ ընտանիքից: Մարտիոսի փաստաթղթերը ցույց են տալիս, որ լուսանկարում պատկերված մյուս բոլորը, Հարությունի ամբողջ ընտանիքը սպանվել է: Նրանք արմատախիլ են արվել իրենց հողից, նրանց ունեցվածքը կողոպտվել է», – ասում է Ռեթթիգը:
Նրանց պատմությունը միայն մեկ օրինակ է հայ ընտանիքիների դեմ իրագործած օսմանյան թուրքերի ցեղասպանությունից; Բայց սա նաև թուրքերի ձախողման ապացույցն է: Այսօր ես ողջ եմ, այստեղ եմ, 104 տարի անց այս ընտանիքի լուսանկարին իմ ձեռքին, Հարությունի, Խոշվարթի, Սիրանույշի մասին հիշողությունները՝ իմ սրտում: Ամեն տարի աշխարհի բոլոր կողմերում հայերը շարունակում են հիշատակի արարողություններ կազմակերպել ապրիլի 24-ին՝ իրենց նախնիների մասին հիշողություններն ու պատմություններն ապրեցնելով տարիներ անց: Սա նրանց ձախողված լինելու ապացույցն է: Մենք դեռ այստեղ ենք և մենք դեռ հիշում և հիշատակում ենք նրանց, ում կորցրել ենք:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ