Ինչպես է Հայոց Ցեղասպանությունը ձևափոխել ձեր պատմությունը
Հոդվածի առանցքում
- 1915-ի կոտորածների 100-րդ տարելիցին ընդառաջ հայերին խնդրում ենք ուղարկել իրենց ընտանիքների վրա Ցեղասպանության ազդեցության մասին պատմություններ:
- Կիրակի, Վատիկանում Հռոմի պապը մատուցեց հատուկ պատարագ` կոտորածները որակելով «20-րդ դարի առաջին Ցեղասպանություն»: Այս խոսքերը Թուրքիան ընդունեց «հսկայական հիասթափությամբ և տխրությամբ»:
- Ունե՞ք այդ ժամանակների իրեր, նամակներ կամ լուսանկարներ, Ձեր ընտանիքը փախե՞լ է կոտորածներից, ինչպե՞ս է դա ազդում ձեր առօրյա կյանքի վրա: Մենք ցանկանում ենք նաև լսել, թե ինչպես եք Դուք հիշատակելու 100-րդ տարելիցը, արդյոք ինչ-որ հատուկ կերպ եք պատրաստվում հիշատակել այն:
- Տեղադրեք Ձեր պատմությունները ստորև ներկայացված ձևի մեջ կամ էլեկտրոնային նամակ ուղարկեք [email protected] հասցեին, և մենք կօգտագործենք դրանցից մի քանիսը 100-րդ տարելիցը լուսաբանելու ժամանակ:
Ուշադրությանն արժանի
1915-ի կոտորածների 100-րդ տարելիցին ընդառաջ հայերին խնդրում ենք ուղարկել իրենց ընտանիքների վրա Ցեղասպանության ազդեցության մասին պատմություններ
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստությունն ընթացքի մեջ է: Ըստ պատմաբանների, մոտ 1.5 միլիոն մարդ է մահացել Օսմանյան ուժերի կողմից պետականորեն կազմակերպված բռնարարքի ժամանակ: Այդ տարածքներն այժմ գտնվում են Թուրքիայի արևելքում: Կոտորածների հիշատակման օրը ապրիլի 24-ն է: Բացի սպանություններից 100 հազարավոր հայեր տեղահանվել են:
Ցեղասպանություն տերմինը վիճահարույց է: Թուրքիան հրաժարվում է դեպքերը ճանաչել որպես այդպիսին` հայտարարելով, որ, չնայած 300-ից 500 հազար հայեր են մահացել, շատ թուրքեր նույնպես կորցրել են իրենց կյանքը Օսմանյան իշխանության դեմ հայերի կազմակերպած ապստամբության պատճառով, որը միտված էր նպաստել ռուսական զորքերի ներխուժմանը:
Վերջին տարիներին Թուրքիայի կառավարությունը քայլեր է ձեռնարկել տառապանքները ճանաչելու ուղղությամբ, բայց Հայաստանը թուրքերին մեղադրել է փաստերը շարունակաբար արհամարելու համար:
Կիրակի, Վատիկանում Հռոմի պապը մատուցեց հատուկ պատարագ` կոտորածները որակելով «20-րդ դարի առաջին Ցեղասպանություն»: Այս խոսքերը Թուրքիան ընդունեց «հսկայական հիասթափությամբ և տխրությամբ»:
Ձեր պատմությունները
Եթե Դուք Հայաստանում եք, կամ հայկական սփյուռքի մասն եք ու ապրում եք արտասահմանում, մենք ցանկանում ենք լսելի դարձնել Ձեր պատմություններն այն մասին, թե ինչպես է Ցեղասպանությունը ազդել ձեր ընտանիքի պատմության վրա:
Ունե՞ք այդ ժամանակների իրեր, նամակներ կամ լուսանկարներ, Ձեր ընտանիքը փախե՞լ է կոտորածներից, ինչպե՞ս է դա ազդում ձեր առօրյա կյանքի վրա: Մենք ցանկանում ենք նաև լսել, թե ինչպես եք Դուք հիշատակելու 100-րդ տարելիցը, արդյոք ինչ-որ հատուկ կերպ եք պատրաստվում հիշատակել այն:
Տեղադրեք Ձեր պատմությունները ստորև ներկայացված ձևի մեջ կամ էլեկտրոնային նամակ ուղարկեք [email protected] հասցեին, և մենք կօգտագործենք դրանցից մի քանիսը 100-րդ տարելիցը լուսաբանելու ժամանակ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ