Հայոց Ցեղասպանությունը, որը դեռևս քաղաքական նուրբ խնդիր է, գրեթե հասել է Եվրատեսիլ երգի մրցույթին

Հայոց  Ցեղասպանությունը, որը դեռևս քաղաքական նուրբ խնդիր է, գրեթե հասել է Եվրատեսիլ երգի մրցույթին

Հոդվածի առանցքում

  • Այս տարվա Եվրոպայի լավագույն քիթչ-ֆեստի թողարկումը, որը մայիսի 19-23-ին տեղի կունենա Վիեննայում, արդեն իսկ բավականին ինտրիգներ է խոստացել. մրցույթից դուրս մնացած Ուկրաինա, մրցակցող միջոցառում կազմակերպող Ռուսաստան (երբ դեռ շարունակում է գնալ Եվրատեսիլին) և ոչ եվրոպական Ավստրալիա, որը վճռականորեն պատրաստվում է մրցույթի իր դեբյուտին:
  • Հայաստանը Եվրատեսիլին կմասնակցի Genealogy խմբի՝ արտահայտիչ «Don’t deny» («Մի՛ ժխտեք») վերնագիրն ունեցող երգով: Խումբը կկազմվի Հայկական Սփյուռքի երգիչներից: Յուրաքանչյուր մայրցամաքից՝ Աֆրիկա, Ամերիկա, Ասիա, Ավստրալիա և Եվրոպա, մեկական մասնակից կմասնակցեն, որոնք կմիավորվեն հայկական կատարողների բեմում:
  • Հայկական «Armenpress» լրատվական գործակալությունը հայտնում է, որ աշխարհի 5 տարբեր մասերից կատարողներ ունենալու ընտրության իմաստը միասնության և խաղաղության խորհրդանիշը դառնալն է: Թիվը համապատասխանում է նաև անմոռուկի ծաղկաթերթիկների թվին, և մի մասնակից էլ կմիանա խմբին ու կմիավորի «ծաղկաթերթիկները»:
  • Առաջին անգամ չէ, որ Եվրատեսիլը կապվում է հայկական քաղաքականության հետ: 2012 թվարանին, երբ կազմակերպիչները որպես միջոցառումը հյուընկալող քաղաք ընտրեցին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն, Հայաստանը չմասնակցեց մրցույթին:

Ուշադրությանն արժանի

Մի խաբնվեք երգով ու պարով. Եվրատեսիլ երգի մրցույթը, իսկապես, միջազգային քաղաքականության մասին է:

Այս տարվա Եվրոպայի լավագույն քիթչ-ֆեստի թողարկումը, որը մայիսի 19-23-ին տեղի կունենա Վիեննայում, արդեն իսկ բավականին ինտրիգներ է խոստացել. մրցույթից դուրս մնացած Ուկրաինա, մրցակցող միջոցառում կազմակերպող Ռուսաստան (երբ դեռ շարունակում է գնալ Եվրատեսիլին) և ոչ եվրոպական Ավստրալիա, որը վճռականորեն պատրաստվում է մրցույթի իր դեբյուտին:

Այժմ էլ խոսակցություններ կան, թե Հայաստանը երգ կներկայացնի՝ ցուցադրելով Հայոց Ցեղասպանության հետևանքները:

Այս տարվա Եվրատեսիլը համընկնում է Օսմանյան կայսրության կողմից հայկական փոքրամասնության կոտորածի 100-րդ տարելիցի հետ: Ավելի քան 1 միլիոն մարդ, որ ապրում էր այժմյան Թուրքիայում, սպանվեց: Ողջ մնացածները սփռվեցին՝ դառնալով ժամանակակից Հայկական Սփյուռքի սերմերը:

Ցեղասպանությունը, որ սկսվեց 1915 թվականի ապրիլին, դեռևս ժխտում է Թուրքիայի կառավարությունը. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այժմ դատավարություն  է ընթանում, թե արդյո՞ք դրա ժխտման արգելքը խոսքի ազատության ոտնահարում է:

Հայաստանը Եվրատեսիլին կմասնակցի Genealogy խմբի՝ արտահայտիչ «Don’t deny» («Մի՛ ժխտեք») վերնագիրն ունեցող երգով: Խումբը կկազմվի Հայկական Սփյուռքի երգիչներից: Յուրաքանչյուր մայրցամաքից՝ Աֆրիկա, Ամերիկա, Ասիա, Ավստրալիա և Եվրոպա, մեկական մասնակից կմասնակցեն, որոնք կմիավորվեն հայկական կատարողների բեմում:

Հայկական «Armenpress» լրատվական գործակալությունը հայտնում է, որ աշխարհի 5 տարբեր մասերից կատարողներ ունենալու ընտրության իմաստը միասնության և խաղաղության խորհրդանիշը դառնալն է:

Թիվը համապատասխանում է նաև անմոռուկի ծաղկաթերթիկների թվին, և մի մասնակից էլ կմիանա խմբին ու կմիավորի «ծաղկաթերթիկները»:

Համաձայն Եվրատեսիլի պատոնական վեբկայքի. «Գաղափարը հայերի նոր սերնդի, ում ծնողները 1915 թվականին սփռվել են աշխարհով մեկ, միավորելն է՝ բեմում»: Կատարողների մեջ է նաև ֆրանսահայ Essaï-ը, ով վերջերս տեսանյութով թողարկել է Je n’oublie pas (Չեմ մոռանա) երգը, որը նվիրված է «1915թվականի ցեղասպանությանը զոհ գնացած 1.5 միլիոն հայերին»:

Առաջին անգամ չէ, որ Եվրատեսիլը կապվում է հայկական քաղաքականության հետ: 2012 թվարանին, երբ կազմակերպիչները որպես միջոցառումը հյուընկալող քաղաք ընտրեցին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն, Հայաստանը չմասնակցեց մրցույթին: Հայաստանը և Ադրբեջանը 1990-ական թվականներին պատերազմի մեջ էին Հարավային Կովկասի վիճելի տարածք Լեռնային Ղարաբաղի հարցում՝ երբևէ բանաձև չստանալով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment