Հայոց ցեղասպանության հիշատակի օր. Վերհիշելով քրիստոնյաների կոտորածը

Հայոց ցեղասպանության հիշատակի օր. Վերհիշելով քրիստոնյաների կոտորածը

Հոդվածի առանցքում

  • Պատերազմն իր հետ է բերում քաոս և ոչնչացում: Բայց, ինչպես Ուինսթոն Չերչիլն է որակել, այս կոտորածները «վարչական հոլոքոստ» էին և հնարավորություն քրիստոնյաներից մաքրել թուրքական հողը: Նույնիսկ Հիտլերն էր նշել, որ «Թուրքիան օգտվել է պատերազմից, որպեսզի վերացնի իր ներքին թշնամուն, այսինքն, բնիկ քրիստոնյաներին՝ առանց օտարերկրյա միջամտության:

Ուշադրությանն արժանի

Ապրիլի 24-ին նշվեց «Մեծ հանցագործության» օրը, այսինքն`քրիստոնյա հայերի, ինչպես նաև ասորիների ցեղասպանության օրը, որը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իսլամական Օսմանյան կայսրության տարածքում: Թուրքերը վերացրերից 1,5 մլն հայերի և 300 հազար ասորիների:

Հարցը ուսումնասիրած անաչառ ամերիկացի պատմաբանների մի մասը միանշանակորեն համաձայն է, որ դա դիտավորյալ, հաշվարկված ցեղասպանություն էր:

Սպանությունների, սովի, հիվանդության, վատ պայմանների և ֆիզիկական բռնության հետևանքով զոհվել է ավելի քան մեկ միլիոն հայ: Մոտ 3000 տարի արևելյան Թուրքիայում բնակվող այս ժողովուրդը կորցրել է իր հայրենիքը և կոտորվել առաջին լայնամասշտաբ ցեղասպանության միջոցով, հայտնի որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանություն: 1915 թ. սկզբին Թուրքիայում ապրում էր մոտ երկու միլիոն հայ: Այսօր նրանց թիվը 60 հազարից ավելի փոքր է: … Չնայած Հայոց ցեղասպանության պատմական իրականությանը, վկայություններին, պաշտոնական արխիվներին, լուսանկարչական ապացույցներին, դիվանագետների զեկույցներին և վերապրածների ցուցմունքներին, Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտումը իրար հաջորդող ռեժիմների կողմից սկսվում է 1915 թվականից մինչև այսօր:

1920 թ. ԱՄՆ Սենատի 359- բանաձևը ներառում է վկայություններ, որոնք վկայում են «հարստահարման, խոշտանգումների և մահվան մասին» հիշողություններով լի գեղեցիկ Հայաստանի հովիտներում »:

Իր հիշողություններում Ավրորա Մարտիակյանը նկարագրում է իր նկատմամբ տեղի ունեցած բռնաբարությունները և ինչպես նա հայտնվեց հարեմում: Ի տարբերություն հազարավոր հայ աղջիկների, նա կարողացավ փախչել այնտեղից: Մալաթիայում նա ականատես եղավ քրիստոնյա 16 աղջիկների խաչմանը: Նման տեսարաններ ներկայացված են 1919 թ. «Հոգիների աճուրդ» վավերագրական ֆիլմում, որը ներառում է Մարդիկյանի հուշերը:

Մինչդեռ Արևմուտքում ցեղասպանությունը մեծապես ճանաչված է, սակայն նրա հիմնական, եթե ոչ հիմնարար պատճառներից մեկը սովորաբար անտեսվում է. Կրոնականը: Ցեղասպանությունը սովորաբար արտահայտվում է միակ աշխարհիկ պարադիգմով, որի գործոնները միայն աշխարհիկ են: Դրանք արևմտյան տեսակետին հասկանալի այնպիսի երևույթներ են, ինչպիսիք են ինքնությունը և գենդերային քաղաքականությունը, ազգայնականությունը և տարածքային վեճերը:

Պատերազմը, իհարկե, ևս մեկ գործոն է, որը ցեղասպանության իրական դեմքն է: Քանի որ այդ վայրագությունները հիմնականում տեղի են ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ուստի այն ընկալվում է որպես դրա արտացոլում: Պատերազմն իր հետ է բերում քաոս և ոչնչացում: Բայց, ինչպես Ուինսթոն Չերչիլն է որակել, այս կոտորածները «վարչական հոլոքոստ» էին և հնարավորություն քրիստոնյաներից մաքրել թուրքական հողը: Նույնիսկ Հիտլերն էր նշել, որ «Թուրքիան օգտվել է պատերազմից, որպեսզի վերացնի իր ներքին թշնամուն, այսինքն, բնիկ քրիստոնյաներին՝ առանց օտարերկրյա միջամտության:

Հարկ է նշել, որ քիչ բան է փոխվել: Իրաքում, Սիրիայում և Լիբիայում պատերազմի համատեքստում ցեղասպանությունը առաջինը թիրախավորեց քրիստոնյաներին և այլ փոքրամասնություններին:

Այնուամենայնիվ, անգամ Հայոց ցեղասպանության առավել վկայակոչված գործոնը՝ «էթնիկ ինքնության կոնֆլիկտը», պետք է դիտարկել այն փաստի ներքո, որ պատմականորեն կրոնը ավելի շատ հաշվի է առնում անձի ինքնությունը, քան լեզուն կամ ժառանգությունը: Սրան ականատես ենք ամեն օր իսլամական աշխարհում, որտեղ մահմեդական կառավարությունները և մահմեդական խոշտանգումները հալածում են քրիստոնյա փոքրամասնություններին, որոնք հանդիսանում են ռասայական, էթնիկական, լեզվական և մշակութային փոքրամասնություններ ու անհամատեղելի են մեծամասնության հետ:

Ինչպես հայագիտության մի դասախոս ասում էր. «Եթե դա [Հայոց ցեղասպանությունը] հայերի և թուրքերի միջև թշնամանք էր, ապա ինչ է բացատրում Թուրքիայի կողմից իրականացված քրիստոնյա ասորիների դեմ միևնույն ժամանակ ընթացող ցեղասպանությունը»:

Իրոք, ասորական քրիստոնեական ցեղասպանությունը, «էթնիկ զտումների քաղաքականությունը արդյունք էր իսլամիստական ​​և կրոնական ֆանատիզմի: Քրիստոնյաները համարվում էին անհավատներ (քաֆիր): 1914 թ. նոյեմբերի 29-ի հրամանագրով քաղաքական նպատակներից ելնելով հայտարարվեց Ջիհադ, որը կոչ էր անում «միավորել և քանդել քրիստոնյաների հողերը և վերացնել դրանք»: Ինչպես հայերի պարագայում, վկաները պատմում են ասորիների նկատմամբ դաժան բռնությունների, բռնաբարությունների, երեխաների դաժան սպանությունների մասին: Հիմնական փաստաթղթերի համաձայն, այս ամենը «օսմանյան պլանն էր, որը միտված էր ոչնչացնելու քրիստոնյաներին Թուրքիայում»:

Այսօր Ինդոնեզիայից մինչև Մարոկո և Կենտրոնական Ասիայից մինչև Սահարա, ամբողջ իսլամական աշխարհում, մուսուլմանները հալածում են, սպանում, բռնաբարում, ստրկացնում, խոշտանգում և տեղահանում քրիստոնյաներին: Այնտեղ, որտեղ ձևավորվում են իսլամական խմբեր, ինչպիսիք են Իսլամական պետությունը (ISIS), Ալ Շաբաբը, Բոկո Հարամը և այլն, տեղի է ունենում քրիստոնյաների և այլ «անհավատների» բառացի ցեղասպանություն:

Հայերի կամ քրիստոնյաների կոտորածը պատերազմի ամենամեծ հանցագործությունն էր, և Թուրքիայի [իսլամական աշխարհի] դեմ անգործությունը նշանակում է, որ աշխարհի ապագա խաղաղության երաշխավորման բոլոր խոսակցություններն անհեթեթություն են:

Նմանապես, եթե մենք «արհամարհենք » «իսլամական աշխարհում» միլիոնավոր քրիստոնյաների վերապրած «սարսափները», ապա ավելի լավ է դադարենք խոսել խաղաղության և հանդուրժողականության մասին:

Այլ կերպ ասած, լռությունը միշտ դաշնակիցն է նրանց, ովքեր վերացնում են «մյուսներին»: 1915 թ.-ին Հիտլերը ռացիոնալիզացրեց իր ցեղասպանական ծրագրերը, որոնք նա իրականացրեց մոտ երեք տասնամյակ անց, երբ հռետորաբար հարցրեց. «Ով, ի վերջո, խոսում այսօր հայերի ոչնչացման մասին »:

Իսկ ով է այսօր խոշոր քաղաքական գործիչներից խոսում մուսուլմանների կողմից քրիստոնյաների շարունակական բնաջնջման մասին, ինչպես տեսանք վերջերս Շրի Լանկայում Զատկի օրը եկեղեցինեի ռմբակոծումների ժամանակ, որի արդյունքում զոհվեցին ավելի քան 300 մարդ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment