Հարյուր տարվա մենություն: Հայոց Ցեղասպանությունն ու 2015-ի էթնիկ զտումը

Հարյուր տարվա մենություն: Հայոց Ցեղասպանությունն ու 2015-ի էթնիկ զտումը

Հոդվածի առանցքում

  • Մոտ հարյուր տարի է անցել այն տխրահռչակ օրվանից, երբ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության հայ մտավորականները գիշերը բռնագաղթվեցին և քշվեցին Այաշի և Չանկարիի համակենտրոնացման ճամբարներ` սպանդի ենթարկելու համար:
  • Հայ ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը արտաքսվեց Սիրիայի համակենտրոնացման ճամբարներ` անապատի միջով հազարավոր մղոններ հեռու, ուր քչերը կարողացան կենդանի հասնել: Նրանք, ովքեր հասան, հաճախ մահանում էին հիվանդություններից ու սովից: Տեղական արաբ բնակչությունը թողել է հիշողություններ հայ փրկվածների հյուծված ու քաղցած վիճակի մասին:
  • Հարյուր տարվա թուրքական պաշտոնական ու պետական ժխտողականությունը թողել է հայերին միայնակ և դառնացած, սակայն ամբողջ աշխարհով մեկ այս քրիստոնյա ժողովուրդը, որը հայտնի է որպես « Կովկասի հրեաներ», վերակառուցեց համայնքներ և բարգավաճեց խորհրդային կարգերի, իսկ այժմ անկախ Հայաստանի ներքո:
  • Մեկ դար անց մենք, ցավոք, գիտենք, որ ցեղասպանությունը դա թուրքական մասնագիտություն չէ, թեև նրանք իրականացրեցին երբեմնի անճոռնի եռանդով` ազատելով բանտարկյալներին և մոլեգառներին բանտերից, որպեսզի կոտորեն հայերին և այլ քրիստոնյաներին հատուկ բռնությամբ:
  • Մինչ օրս, Ռոհինգյան դեռ չի բնաջնջվել, բայց կբնաջնջվի, եթե մենք չխոսենք: Այնպես որ, խնդրում եմ, երբ դուք կարդաք այս խոսքերը, գրեք ձեր սենատորներին և ներկայացուցիչներին: Գրեք ՄԱԿ Սամանթա Փաուերին և ուրիշներին ձեր համայնքում, ովքեր ունեն քաղաքական և / կամ կրոնական իշխանություն և ասեք իրենց` ԿԱՆԳՆԵՑՐԵՔ ՌՈՀԻՆԳՅԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Խոսեք հիմա:

Ուշադրությանն արժանի

Մոտ հարյուր տարի է անցել այն տխրահռչակ օրվանից, երբ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության հայ մտավորականները գիշերը բռնագաղթվեցին  և քշվեցին Այաշի և Չանկարիի համակենտրոնացման ճամբարներ` սպանդի ենթարկելու համար: Այս իրադարձությանը նախորդել էին մոտ երկու տասնամյակ շարունակված հայերի էթնիկ զտումներն ու ջարդերը, որոնք ընդգրկում են 1896-ի մոտ 300,000 հայերի սպանությունը սուլթան Աբդուլ Համիդի կողմից և 1909-ի Ադանայի կոտորածը, որին զոհ գնացին 30,000 հայեր:

1896-ին Էրզրումում հայերի ջարդերը

Այդ գալիք տասնամյակում ամբողջ Հայկական լեռնաշխարհը և մնացած Օսմանյան կայսրությունը էթնիկ զտման ենթարկվեցին 1.5 միլիոն հայեր, ինչպես նաև 1.5 միլիոն ասորիներ և Պոնտոսի հույներ, որոնք կայսրության գրեթե ամբողջ քրիստոնյա բնակչությունն էին: Քրիստոնյաներին բռնագաղթում էին, փակում եկեղեցիներում և հրկիզում դրանք` կենդանի այրելով նրանց ներսում: Կամ նետում էին քարանձավներ, որից հետո այնտեղ գցում էին ծծումբ` դրանք վերածելով պարզունակ գազի խցերի:

Թուրքերը, աջակցություն ստանալով իրենց դաշնակից Կայսերական Գերմանիայի կողմից, խլում էին քրիստոնյաների գույքն ու բանկային հաշիվները, բռնաբարում և ստրկության հանձնում կանանց և երեխաներին, ինչպես նաև հազարավորներին մահվան սպառնալիքով ստիպում էին ընդունել իսլամ:

Հայ ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը արտաքսվեց Սիրիայի համակենտրոնացման ճամբարներ` անապատի միջով հազարավոր մղոններ հեռու, ուր քչերը կարողացան կենդանի հասնել: Նրանք, ովքեր հասան, հաճախ մահանում էին հիվանդություններից ու սովից: Տեղական արաբ բնակչությունը թողել է հիշողություններ հայ փրկվածների հյուծված ու քաղցած վիճակի մասին, ովքեր նման էին վայրի կենդանիների ու քայլում էին անապատի ավազներով, ինչպես սարսափելի կենդանի մեռյալների մի բանակ: Շատերը ընկնում էին իրենց ծնկների վրա և վկայակոչելով անունը ամենահզոր Ալլահի` հարցնում, թե որն է այս խեղճ փախստականների մեղքը:

Հարյուր տարվա թուրքական պաշտոնական ու պետական ժխտողականությունը թողել է հայերին միայնակ և դառնացած, սակայն ամբողջ աշխարհով մեկ այս քրիստոնյա ժողովուրդը, որը հայտնի է որպես « Կովկասի հրեաներ», վերակառուցեց համայնքներ և բարգավաճեց խորհրդային կարգերի, իսկ այժմ անկախ Հայաստանի ներքո:

Հայոց Ցեղասպանության պատճառները ներառում են էթնիկ և ֆինանսական նախանձի սյուրռեալիստական մի խառնուրդ: Օրինակ` հայ ամիրա դասը ընդգրկված էր ամենուր` սկսած պետական անանուխից մինչև հացի գործարաններ և կայսրության մնացած հիմնական արդյունաբերական ոլորտներ, իսկ հույներն ու լևանտցիները, իրենց հերթին, ամենահաջող դիվանագետներն ու վաճառականներն էին:

Օգտվելով կայսրությունում քրիստոնյա միսիոներական եռանդից` կայսրության հայերը եղել են նաև նրա առավել կրթված հատվածը: Թուրքերը, ովքեր կորցրել էին իրենց կայսրության ամբողջ արևմտյան մասը սերբական և հունական անկախության համար պատերազմների ընթացքում, օգտվեցին Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից, և երբ Արևմուտքը զբաղված էր այլ խնդիրներով, սանձազերծեցին իսկական լայնածավալ ջիհադ ընդդեմ infidel dhimmi-ի կամ ոչ մահմեդական փոքրամասնությունների:

Մեկ դար անց մենք, ցավոք, գիտենք, որ ցեղասպանությունը դա թուրքական մասնագիտություն չէ, թեև նրանք իրականացրեցին երբեմնի անճոռնի եռանդով` ազատելով բանտարկյալներին և մոլեգառներին բանտերից, որպեսզի կոտորեն հայերին և այլ քրիստոնյաներին հատուկ բռնությամբ: Հրեաների Հոլոքոստը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, սպանությունները Կամբոջայում, սերբերի իրականացրած բոսնիացիների զտումը ընդամենը քսան հինգ տարի առաջ և վերջերս Ռուանդայի ցեղասպանությունը, երբ Հուտուն ցեղը հարձակվեց իրենց եղբայրական Տուտսի ցեղախմբի վրա` սպանելով հազարավոր մարդկանց, հանգեցնում է մեզ մի տխուր եզրակացության, որ ցեղասպանության բնազդը խորապես արմատացած է մարդու ԴՆԹ-ի մեջ:

Ինչպես նշել է տեսաբան Մարկ Նիշանյանը, իրականում, ինչ է իրենից ներկայացնում Տրոյական պատերազմը, եթե ոչ վաղ շրջանի էթնիկ զտումներ, երբ հույները բնաջնջեցին տրոյական ամբողջ բնակչությունը, ինչպես նաև հելենիկ ազգային պատկանելությունը:

Այժմ, Նիկոլաս Քրիստոֆը և այլ առաջատար լրագրողներ հաղորդեցին մեկ այլ վախեցնող լուր էթնիկ զտումների դեպքի մասին, այս անգամ Մյանմառում մահմեդական Ռոհինգյա (Rohingya) ազգային փոքրամասնության մասին: Արձագանքելով ընդդեմ ենթադրվող մահմեդական ֆունդամենտալիզմի վտանգին` Մյանմարը Ռոհինգյա ազգաբնակչությանը կենտրոնացրել է պարզունակ ճամբարներում առանց բժշկական օգնության հնարավորության և անբավարար սննդով:

Նրանք հաճախ ենթարկվում են կտտանքների: Կանայք մահանում են ծննդաբերության ժամանակ: Ըստ իս` թերևս, առավել ցնցող կողմն այս ընթացող ցեղասպանության այն է, որ  իրականացվում է բուդիստների կողմից, որը գլխավորում է անհասկանալի միաբան Վիրատուն (Wirathu), ով ղեկավարում է «969 շարժում»-ը:

Նրան մեջբերել է New York Times-ը, ուր նա ասում է, որ մահմեդական Ռոհինգյա փոքրամասնությունը «վերարտադրվում է ձկան (նապաստակի) նման և պետք է ամբողջապես ոչնչացվի»:

Մեկը, ով ծանոթ է Բուդիստական մեդիտացիային և հիանում է բուդդիզմով իր խաղաղության և ոչ բռնարար շեշտադրումների համար, այս ահավոր իրադարձությունները դիտարկում է նողկալի:

Որտեղ է Արևմուտքը այս տասնամյակների ընթացքում: Որտեղ է նախագահ Օբաման: Նույնիսկ ավելի դատապարտելի է Նոբելյան մրցանակի դափնեկրի և Մյանմարի հայտնի դիսիդենտ Աունգ Սան Սուու Կյայի (Aung San Suu Kyi) շուրջ լռությունը, ով կալանավորվել է տարիներ ի վեր այդ երկրի ռազմական խունտայի կողմից և երկրի ներկայիս նախագահ Թեյն Շեյնի, ով հերքում է, որ Ռոհինգյացիները հալածվում են:

Մինչ օրս, Ռոհինգյան դեռ չի բնաջնջվել, բայց կբնաջնջվի, եթե մենք չխոսենք: Այնպես որ, խնդրում եմ, երբ դուք կարդաք այս խոսքերը, գրեք ձեր սենատորներին և ներկայացուցիչներին: Գրեք ՄԱԿ Սամանթա Փաուերին և ուրիշներին ձեր համայնքում, ովքեր ունեն քաղաքական և / կամ կրոնական իշխանություն և ասեք իրենց` ԿԱՆԳՆԵՑՐԵՔ ՌՈՀԻՆԳՅԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Խոսեք հիմա:

Հավաստիացնում եմ, որ եթե չխոսեք, մեկ օր դուք կամ ձեր սերունդները կամ մեկ ուրիշը կհայտնվեք, ցավոք, նման իրավիճակում, քանի որ պատմությունը իսկապես ունի կրկնվելու ցավալի սովորություն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment