Թե ինչու է Հայոց Ցեղասպանության ճանաչումը մնում բարդ հարց

Թե ինչու է Հայոց Ցեղասպանության ճանաչումը մնում բարդ հարց

Հոդվածի առանցքում

  • Երբ ավստրիական պառլամենտի կուսակցությունները անցյալ շաբաթ հռչակագիր ստորագրեցին, որը օսմանյան թուրքերի կողմից 1915 թվականին սկսված հայերի կոտորածները կոչում էր ցեղասպանություն, Թուրքիայի Հանրապետությունը հանդես եկավ հայտարությամբ, որում նշվեց, որ այդ որոշումը «անդառնալի հետք է թողել թուրք-ավստրիական բարեկամության վրա» և հետ կանչեց Վիեննայում իր դեսպանին:
  • Հանրապետական Ադամ Շիֆֆը (D-Burbank) Times Community News-ին ասել է, որ դա բնորոշ է Թուրքիային՝ «պայթել» և սպառնալ, որ ժողովուրդը ընդունում է Առաջին աշխարհամարտի տարիների կոտորածները որպես ցեղասպանություն, սակայն «դա վերջ չի դրել դրանցից և ոչ մեկի հետ հարաբերություններին»:
  • Չնայած դաշնային մակարդակով չճանաչելուն, Հայաստանի Ազգային Ինստիտուտի ցուցակի համաձայն, ավելի քան 40 նահանգներ, ներառյալ Կալիֆորնիան, Օսմանյան Թուրքիայի գործողությունները ճանաչել են որպես ցեղասպանություն:
  • Արդարադատության դեպարտամենտի դիմումների համաձայն, Թուրքիան վերջին մի քանի տարիների ընթացքում միլիոնավոր դոլարներ է ծախսել ԱՄՆ պաշտոնյաների լոբբիի համար, որոնք ներառում են հատուկ ջանքերը՝ նրանց համոզելու, որ «ցեղասպանության հարցի հետ կապված լրջությունը փոխանցել այն հնարավոր սպառնալիքներին, որոնք կարող են սպառնալ» թուրք-ամերիկյան հարաբերություններին:
  • Շիֆֆը, ով երկար տարիներ փորձում է ԱՄՆ-ին համոզել ճանաչել ցեղասպանությունը, ասում է, որ միշտ կան որոշակի արդարացումներ, որ դա ճանաչման համար հարմար ժամանակ չէ, որ դա կարող էր հանգեցնել Իրաքյան պատերազմում Թուրքիայի հետ համագործակցության կորստին:
  • Աքչամը ասում է, որ ԱՄՆ-ի ճանաչումը երկու էական ազդեցություն կունենա՝ առաջինը կճնշի Թուրքիային՝ փոխել իր ժխտողական քաղաքականությունը, իսկ երկրորդը դուռ կբացի փոխհատուցման պոտենցիալ հայցերի համար, ինչպիսին որ եղել են ֆաշիստական Գերմանիայում Հոլոքոստից փրկվածների պահանջները:
  • Աքչամը, սակայն, կասկածում է, որ որ ԱՄՆ պաշտոնյաները շատ ավելի մեծ քաղաքական առավելություններ կունենան չճանաչելիս: Նա ասել է, որ դա «ոսկե գնդակ» է, որը ընդամենը մեկ անգամ է կրակում, կամ էլ կարող են այն կախել պատին՝ դրանով բացատրելով Թուրքիայի հետ «բարեկամության» շարունակման դրդապատճառները:

Ուշադրությանն արժանի

Երբ ավստրիական պառլամենտի կուսակցությունները անցյալ շաբաթ հռչակագիր ստորագրեցին, որը օսմանյան թուրքերի կողմից 1915 թվականին սկսված հայերի կոտորածները կոչում էր ցեղասպանություն, Թուրքիայի Հանրապետությունը հանդես եկավ հայտարությամբ, որում նշվեց, որ այդ որոշումը «անդառնալի հետք է  թողել թուրք-ավստրիական բարեկամության վրա» և հետ կանչեց Վիեննայում իր դեսպանին:

Երբ այս ամսի սկզբին Պապ Ֆրանցիսկոսը կոչ արեց միջազգային հասարակությանը՝ այդ վայրագությունները ճանաչել որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», Թուրքիան այդ հայտարությունը անվանեց անօրինական և հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին:

Հանրապետական Ադամ Շիֆֆը (D-Burbank) Times Community News-ին ասել է, որ դա բնորոշ է Թուրքիային՝ «պայթել» և սպառնալ, որ ժողովուրդը ընդունում է Առաջին աշխարհամարտի   տարիների կոտորածները որպես ցեղասպանություն, սակայն «դա վերջ չի դրել դրանցից և ոչ մեկի հետ հարաբերություններին»: Շիֆֆը, ով նմանատիպ անհաջող ձեռնարկումներ էր արել նաև նախկինում, հովանավորում էր անցյալ ամիս Ներկայացուցիչների պալատին ներկայացված այն բանաձևը, որպեսզի Միացյալ նահանգները 1.5 միլիոն հայերի կոտորածները պաշտոնապես ճանաչեին որպես ցեղասպանություն:

Թուրքական պաշտոնյաները չեն պատասխանել մեկնաբանությունների պահանջին: Այնուամենայնիվ, համաձայն Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության կայքի տեղեկության, որն ուղղված է այդ վիճաբանությանը,  պետական պաշտոնյաները ընդունում են, որ հայերի սպանությունները տեղի են ունեցել «ներհամայնքային հակասությունների և միջազգային պատերազմի հետևանքով», որի ժամանակ մահացել են նաև 2.5 միլիոն մուսուլմաններ:

Հայերը զենք են վերցրել Օսմանյան կառավարության դեմ և տեղափոխվել են իրենց քաղաքական նպատակների պատճառով, և ոչ թե կրոնական կամ ազգային, հայերը հիմնականում քրիստոնյա են, մինչդեռ  կայսրության պաշտոնական կրոնը իսլամն էր՝ այս էջի համաձայն, որում շարադրում են Թուրքիայի հեռանկարի «փաստերն ու խնդիրները»: Այնուամենայնիվ, ավելի քան 20 պետություն հայերի մահերը ընդունել է որպես ցեղասպանության արդյունք: Հայաստանի Ազգային Ինստիտուտի համաձայն, այս ցուցակում են Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան, Ռուսաստանը, սակայն ոչ Իսրայելը կամ Միացյալ Թագավորությունը:

Նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981 թվականին Նացիստական Գերմանիայում հրեաների Հոլոքոստի մասին խոսելիս նշել է «հայերի ցեղասպանությունը»: 1974 և 1984 թվականներին Ներկայացուցիչների Պալատը բանաձև է ընդունել, որը ապրիլի 24-ը հռչակում էր բոլոր ցեղասպանությունների, մասնավորապես 1915 թվականին Թուրքիայում կատարվածի զոհերի ոգեկոչման օր: Սենատը ոչ մի բանաձև չի ընդունել: Չնայած դաշնային մակարդակով չճանաչելուն, Հայաստանի Ազգային Ինստիտուտի ցուցակի համաձայն, ավելի քան 40 նահանգներ, ներառյալ Կալիֆորնիան, Օսմանյան Թուրքիայի գործողությունները ճանաչել են որպես ցեղասպանություն:

Դա արել են տեղական ինքնակառավարման մարմինները, ներառյալ առնվազն 10 համայնքներ Կալիֆորնիայում՝ սկսած 1975 թվականին Ֆրեզնոյից:Տեղական քաղաքները, որոնք  Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին հռչակագրեր են ընդունել, ներառում են Բերբանկը, Գլենդեյլը, Լոս Անջելեսը և Արևմտյան Հոլլիվուդը:

Հայոց Ցեղասպանությունը դաշնային մակարդակով ճանաչելու՝ առավել ուշ մի քանի փորձերը հաջողություն չեն ունեցել: 2000 թվականին նախագահ Քլինթոնի վարչակարգը հանդես եկավ բանաձևի դեմ՝ նշելով, որ դա կարող է բացասական հետևանքներ ունենալ Բալկաններում և Մերձավոր Արևելքում  ԱՄՆ շահերի վրա: Բուշի վարչակարգը հանդես էր եկել 2007 թվականին Շիֆֆի նմանատիպ ձեռնարկման դեմ՝ պնդելով, որ դա կխոչընդոտի ահաբեկչության դեմ պատերազմին:

Որպես հիմնական պատճառ մեջբերվել էին ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունները, թե ինչու այս շաբաթ նախագահ Օբաման այդ վայրագությունների ոգեկոչման 100-ամյա տարելիցին  չօգտագործեց «ցեղասպանություն» բառը: Իր նախընտրական արշավի ժամանակ Օբաման այդ վայրագությունները ցեղասպանություն էր անվանել և խոստացել նույնը անել, եթե ընտրվի, սակայն չի պահել խոստումը:

Արդարադատության դեպարտամենտի դիմումների համաձայն, Թուրքիան վերջին մի քանի տարիների ընթացքում միլիոնավոր դոլարներ է ծախսել ԱՄՆ պաշտոնյաների լոբբիի համար, որոնք ներառում են հատուկ ջանքերը՝ նրանց համոզելու, որ «ցեղասպանության հարցի հետ կապված լրջությունը փոխանցել այն  հնարավոր սպառնալիքներին, որոնք կարող են սպառնալ» թուրք-ամերիկյան հարաբերություններին:

Թուրքիայի և Gephardt Group Government Affairs-ի՝ նախկինում  Պալատի մեծամասնության առաջնորդ Դիկ Գերհարդի կողմից հիմնված  լոբբիստական կազմակերպության միջև կնքված վերջին համաձայնագիրը, որը լրացվել էր  անցյալ տարվա օգոստոսին, ցույց էր տալիս, Greenberg Taurig LLP իրավաբանական ընկերությունը մինչև 2014 թվականի վերջը ամսեկան պետք է ստանար ավելի քան 26 հազար դոլար, որպեսզի «դաստիարակեր և վերադաստիարակեր» ԱՄՆ-ի պաշտոնյաներին՝ «Թուրքիայի հետ ամուր հարաբերությունների» անհրաժեշտությամբ:

2007 թվականին Թուրքիան վճարել էր մի լոբբիստի հարյուրավոր ֆաքսերը և տասնյակ զանգերը, որոնք ուղղված էին ընտրված և նշանակված պաշտոնյաներին զգուշացնելուն՝ այն հնարավոր հետևանքների մասին, որոնք  կարող էին լինել Շիֆիի առաջարկած  Հայոց Ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված բանաձևի ընդունման  դեպքում: Նույն թվականին մեկ այլ  լոբբիստական կազմակերպություն ևս Թուրքիայի անունից ԱՄՆ պաշտոնյաների շրջանում միջովառումներ իրականացրեց:

Շիֆֆը, ով երկար տարիներ փորձում է ԱՄՆ-ին համոզել ճանաչել  ցեղասպանությունը, ասում է, որ միշտ կան որոշակի արդարացումներ, որ դա ճանաչման համար հարմար ժամանակ չէ, որ դա կարող էր հանգեցնել Իրաքյան պատերազմում Թուրքիայի հետ համագործակցության կորստին, կամ  ապահովել Թուրքիայի՝ կարևոր ռազմավարական բազայի նկատմամբ մուտք ունենալուն կամ խուսափել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու՝ Թուրքիայի պլանները խախտելուց:

Ամեն անգամ, երբ ճանաչման կոչ անող բանաձևը դրվում է օրակարգում, մի նոր արդարացում է առաջանում, և «նախագիծը դրանից անմիջապես հետո վերանում է»:

Մասաչուսեթսի Քլարք Համալասարանում Հայոց Ցեղասպանության  հարցերի մեջ մասնագիտացող, պատմության պրոֆեսոր Թաներ Աքչամը ասել է, որ դա սոսկ «ցեղասպանություն» եզրույթի կիրառման հարցը չէ, այլ այն, որ Թուրքիան պնդում է, որ նույնիսկ եթե հայերի նկատմամբ հանցանքներ են կատարվել, ապա դրանք ցեղասպանություն չեն:

Աքչամը ասում է, որ ԱՄՆ-ի ճանաչումը երկու էական ազդեցություն կունենա՝ առաջինը կճնշի Թուրքիային՝ փոխել իր ժխտողական քաղաքականությունը, իսկ երկրորդը դուռ կբացի փոխհատուցման պոտենցիալ հայցերի համար, ինչպիսին որ եղել են ֆաշիստական Գերմանիայում Հոլոքոստից փրկվածների պահանջները:

Աքչամը, ով Թուրքիայից է, ասել է. «Անկարան կարող է մի քանի ամիս հետ կանչել իր դեսպանին, սակայն «հետո ին՞չ»: Դրանք ընդամենը ավելի կմեկուսացնեն նրան: Դա այնպիսի մի դիրքորոշում է, որը օժանդակություն չի գտնի պետության կողմից»:

«Նրանք չեն կարող շարունակել ժխտել պատմական փաստերը, – ասում է Աքչամը, – ես անձամբ մտածում եմ, որ Թուրքիան այդքան լծակներ չունի»: Շիֆֆը նշում է, որ ժխտումը դարձել է թուրքական հոգեբանության մի մասը, և նրանց հանցագործությունների ընդունումը «կոչնչացնի» նրանց: Նա ասում է, որ այս տարի ԱՄՆ-ը տասնյակ տարիներ «ջուր ծեծելուց» հետո պետք է ընդունի ցեղասպանությունը:

Աքչամը, սակայն, կասկածում է, որ որ ԱՄՆ պաշտոնյաները շատ ավելի մեծ քաղաքական առավելություններ կունենան չճանաչելիս: Նա ասել է, որ դա «ոսկե գնդակ» է, որը ընդամենը մեկ անգամ է կրակում, կամ էլ կարող են այն կախել պատին՝ դրանով բացատրելով Թուրքիայի հետ «բարեկամության» շարունակման դրդապատճառները:

Ավելի վաղ՝ այս շաբաթվա սկզբին, Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն ցավակցություն հայտնեց հայ զոհերի ժառանգներին և ասաց, որ կարևոր է անկեղծորեն ընդունել պատմությունը: Սակայն նա խուսափել էր «ցեղասպանություն» բառից և դա անվանել «բարոյական և իրավաբանական առումով բավականին խնդրահարույց»՝ մեղքն ամբողջությամբ Թուրքիայի վրա դնելու և ամեն ինչ մի բառի հանգեցնելու համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment