Ինչու են գիտնականները Հայոց Ցեղասպանությունը Ցեղասպանություն կոչում, իսկ Օբաման՝ ոչ

Ինչու են  գիտնականները Հայոց Ցեղասպանությունը Ցեղասպանություն կոչում, իսկ Օբաման՝ ոչ

Հոդվածի առանցքում

  • Ցեղասպանության ուսումնասիրությունների վերաբերյալ շատ քիչ բանավեճ է ընթանում գիտնականների շրջանում և պատմության, միջազգային հարաբերությունների ու փիլիսոփայության բազմաթիվ հեղինակությունների միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում ապրիլի 24-ի դեպքերը որակվում են որպես ցեղասպանություն:
  • Ցեղասպանություն եզրույթը ստեղծել է Ռաֆայել Լեմկինը, լեհ հրեան, որը, մինչև Միացյալ Նահանգներ ներգաղթելը, լեզվաբանություն և օրենք է սովորել Լվովում, ինչն օգնեց նրան խուսափել նացիստների հալածանքներից: Ըստ Սամանտա Փաուերի՝ Պուլիտցերյան մրցանակակիր «Խնդիր դժոխքից» գրքի, Լեմկինն այդ բառը ստեղծել է մասամբ ներշնչված հայերի սպանդով:
  • Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ ցեղասպանությունը, անկախ նրանից` կատարվել է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, միջազգային օրենքով հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել և պատժել:
  • «Կան ավելի քան բավարար ապացույցներ, որոնք վկայում են, որ հայերի զանգվածային սպանությունը ցեղասպանություն է: Հանցագործությունը հետագայում սահմանվել է 1948-ի ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայում: Հայոց Ցեղասպանությունն իրականացրած ու ողջ մնացած մեղավորներն, անշուշտ, միջազգային քրեական դատարանի կողմից կենթարկվեն պատասխանատվության»:
  • Միջազգային հարաբերությունների դասախոս Բերտ Պետնոուդն արտահայտել է հետևյալ տեսակետը. «100 տարի առաջ էլ հայերի կոտորածն ակնհայտ ցեղասպանություն էր, ակադեմիական համայնքն էլ է համաձայն է 100 տարի առաջ հայերի հետ կատարվածը կոչել ցեղասպանություն: Այն համապատասխանում է Ցեղասպանության կոնվենցիայի իրավական սահմանմանը»:
  • Ըստ Պետնոուդի, խնդիրն այն է, որ նույնիսկ ցեղասպանություն բառն չօգտագործելով «թուրքական կառավարությունը պետք է առանձնացներ սպանությունների համար մեղադրվող երիտթուրքերի կառավարության անդամներին, մասնավորապես ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային, ով ծրագրել էր հայերի սպանությունները: Մինչդեռ Թուրքիայում կան Թալեաթի անունով փողոցներ և հրապարակներ»:
  • Ֆաթմա Գոչեկը, որն այժմ Միչիգանի սոցիոլոգիայի համալսարանի պրոֆեսոր է, Թուրքիայում սովորելու տարիներին չի իմացել հայ խաղաղ բնակչության կոտորածի մասին: Սակայն ԱՄՆ տեղափոխվելուց հետո սկսել է ուսումնասիրել այդ թեման: Նրա «Բռնության ժխտում. օսմանյան անցյալը, Թուրքիայի ներկան և 1789-2009-ին հայերի դեմ հավաքական բռնությունը» գիրքը տպագրվել է նոյեմբերին:
  • 2008-ին որպես նախագահի թեկնածու, Օբաման խոստացավ օգտագործել ցեղասպանություն բառը: «Հայերի ցեղասպանությունը պնդում, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այլ լայնորեն ընդունված փաստ, որի հետևում ահռելի պատմական ապացույցներ են: Այդ փաստերը անհերքելի են», - ասել է նա: «Որպես նախագահ ես կճանաչեմ Հայոց Ցեղասպանությունը»:
  • «Եթե ԱՄՆ պաշտոնյան կամ Կոնգրեսը ասեն, որ դա ցեղասպանություն է, լուծեն հակասությունները», մենք կարող ենք «հետ գնալ ու փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու էր այն այդքան սարսափելի», - ասում Սիմոնը Յեյլից:

Ուշադրությանն արժանի

Յուրաքանչյուրը ոք, ով աչքի տակ է անցկացրել այս շաբաթվա վերնագրերը, որոնք վերաբերում էին  Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, կարող է մտածել, որ  ցեղասպանություն եզրույթի կիրառման հարցում գոյություն ունի մի բարձր ու ֆրակցիոն բանավեճ: Գերմանիան առաջին անգամ քննարկումներ է անցկացնում այդ բառի համար: Իսրայելը չի ​​օգտագործել այն, չնայած դա հիմք է հանդիսացել հետագա Հոլոքոստի համար: Նախագահ Բարաք Օբաման  էլ խուսափեց եզրույթն օգտագործել իր տարելիցի ուղերձում, չնայած լոբբիստները հույսով էին, որ հարյուրամյակը կարող է պատճառ լինել:

Սակայն, ըստ էության, ցեղասպանության ուսումնասիրությունների վերաբերյալ շատ քիչ բանավեճ է ընթանում գիտնականների շրջանում և պատմության, միջազգային հարաբերությունների ու փիլիսոփայության բազմաթիվ հեղինակությունների միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում ապրիլի 24-ի դեպքերը որակվում են որպես ցեղասպանություն:

«Գրեթե կոնսենսուս կա, որ Հայոց Ցեղասպանությունը ցեղասպանություն է», ասում է Դավիթ Սիմոնը, Յեյլի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսորն ու ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի համահեղինակը: «Տեղահանումներն ու ջարդերը այն  հանցագործություններն են, որոնք մենք հիմա գիտենք որպես ցեղասպանություն: 1915-ին չկար այդ բառը»:

Ցեղասպանություն եզրույթը ստեղծել է Ռաֆայել Լեմկինը, լեհ հրեան, որը, մինչև Միացյալ Նահանգներ ներգաղթելը, լեզվաբանություն և օրենք է սովորել Լվովում, ինչն օգնեց նրան խուսափել նացիստների հալածանքներից: Ըստ Սամանտա Փաուերի՝ Պուլիտցերյան մրցանակակիր «Խնդիր դժոխքից» գրքի, Լեմկինն այդ բառը ստեղծել է մասամբ ներշնչված  հայերի սպանդով: Այն բանից հետո, երբ Սողոմոն Թեհլերյանը, հայ վերապրածը, 1921-ին Բեռլինում սպանեց Թալեաթ փաշային, բռնության  հիմնական ղեկավարներից մեկին, Լեմկինը իր անվստահությունը հայտնեց պրոֆեսորին. «Հանցագործություն է Թեհլերյանի կողմից մարդ սպանելը, բայց հանցագործություն չէ, երբ  նրա կեղեքիչը սպանել է ավելի քան մեկ միլիոն մարդու: Սա ամենաանհամատեղելին է », – ասել է նա:

Նա, ի վերջո ստեղծեց ու նկարագրեց ցեղասպանությունը, որը ստացել էր հունական  geno-բառից, ինչը նշանակում է, ռասա կամ ցեղ և  cide լատիներեն սպանել բառից: Լեմկինը այն անվանել է «տարբեր գործողությունների համակարգված ծրագիր, որի նպատակն է խաթարել ազգային խմբերի կյանքի էական հիմքերը, այդ կերպ ոչնչացնելով այդ իսկ խմբերին»:

Նրա սահմանումն ընկած է 1948-ին ընդունված Ցեղասպանությունը որպես հանցագործություն կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի հիմքում: Այն ուժի մեջ մտավ 1951-ին, երբ 20 երկիր վավերացրեց կոնվեցիան: (ԱՄՆ-չստորագրեց փաստաթուղթը վավերացնելու մասին օրենսդրությունը մինչև 1988 թվականը: Նա 98-րդ պետությունն էր, որ դա հաստատեց): ՄԱԿ-ի կոնվենցիայի առաջին երեք հոդվածներում նշված է.

Հոդված I

Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ ցեղասպանությունը, անկախ նրանից` կատարվել է խաղաղ, թե պատերազմական պայմաններում,  միջազգային օրենքով հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել և պատժել:

Հոդված II

Սույն Կոնվենցիայով, ցեղասպանություն են համարվում հետևյալ գործողությունները, որոնք կատարվել են ամբողջությամբ կամ մասամբ ազգային, էթնիկական, ռասսայական կամ կրոնական խմբին ոչնչացնելու նպատակով: Դրանք են.

(ա) խմբի անդամների սպանություն

(բ) խմբի անդամների լուրջ ֆիզիկական կամ հոգեկան վնասի պատճառում

(գ) միտումնավոր գոյատևման այնպիսի պայմանների ստեղծում, որը կհանգեցնի խմբի ամբողջությամբ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման

(դ) միջոցառումներ, որոնք կկանխեն այդ խմբի ծնելիությունը

(ե) խմբի երեխաների բռնի հանձնումը մեկ այլ խմբի

Հոդված III

Հետևյալ գործողությունները պետք է պատժվեն.

(ա) ցեղասպանության իրականացում

(բ) ցեղասպանության դավադրություն

(գ) ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրում

(դ) ցեղասպանության փորձեր

(ե) մեղսակցությունը ցեղասպանությանը

Յեյլի համալսարանի Ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի կայքում հայերի էջում «Հայոց ցեղասպանություն» վերնագրով, գրված է. «Կան ավելի քան բավարար ապացույցներ, որոնք վկայում են, որ հայերի զանգվածային սպանությունը ցեղասպանություն է: Հանցագործությունը հետագայում սահմանվել է 1948-ի ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայում: Հայոց Ցեղասպանությունն իրականացրած ու ողջ մնացած մեղավորներն, անշուշտ, միջազգային քրեական դատարանի կողմից  կենթարկվեն պատասխանատվության»:

Սթենֆորդի համալսարանին կից  Հուվեր ինստիտուտի  գիտաշխատող և պատմության ու միջազգային հարաբերությունների դասախոս Բերտ Պետնոուդն արտահայտել է հետևյալ տեսակետը.

«100 տարի առաջ էլ հայերի կոտորածն ակնհայտ ցեղասպանություն էր, ակադեմիական համայնքն էլ է  համաձայն է 100 տարի առաջ հայերի հետ կատարվածը կոչել ցեղասպանություն: Այն համապատասխանում է Ցեղասպանության կոնվենցիայի իրավական սահմանմանը»:

Նույն տեսակետն է արտահայտում նաև Արմեն Տիգրանի Մարսուբյանը, Հարավային Կոնեկտիկուտի պետական ​​համալսարանի փիլիսոփայության պրոֆեսորը, որը նաև վարում  է համեմատական ​​ցեղասպանության դասընթացներ:

Երևանից, Հայաստանի մայրաքաղաքից հեռախոսով  նա Newsweek-ին ասել է.

«Երբ խոսում ես պատմաբանների հետ, ապա 10-ից  9-ի մոտ տարաձայնություն չկա»: Մարսուբյանը՝ հայկական ծագումով գիտնականը, ում ծնողները վերապրել են 1915 թվականը, ներկա էր հիշատակի պաշտոնական արարողությանը: Թուրքիան, ինչպես Մարսուբյանն է նշում, կտրականապես հերքում է, որ իրադարձությունները ցեղասպանություն են: Փոխարենը, երկիրը և նրա ղեկավարները պնդում են, որ մի շարք դեպքեր ուռճացված են (ըստ պատմաբանների, զոհերի թիվը մինչև 1.5 միլիոն է), իսկ դրանք էլ քաղաքացիական պատերազմի ու խռովությունների հետևանք են, որի ժամանակ մահացել են հայ քրիստոնյաներ և  թուրք մուսուլմաններ:

Այն բանից հետո, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դեպքերը որակեց որպես ցեղասպանություն, Թուրքիան հետ կանչեց Վատիկանում  իր դեսպանին: Այն հետ է կանչել նաև  մեկ այլ դեսպանի, երբ չորեքշաբթի Ավստրիայի օրենսդիրները նույնն արեցին:

Ըստ Պետնոուդի, խնդիրն այն է, որ նույնիսկ ցեղասպանություն բառն չօգտագործելով «թուրքական կառավարությունը պետք է առանձնացներ սպանությունների համար մեղադրվող երիտթուրքերի կառավարության անդամներին, մասնավորապես ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային, ով ծրագրել էր հայերի սպանությունները: Մինչդեռ Թուրքիայում կան Թալեաթի անունով փողոցներ և հրապարակներ»:

Պողոսյաննն ասում է, որ Թուրքիան 100 տարի մերժել է ու սխալ կրթել իր ժողովրդին» և «շատ դժվար կլինի այդ ամենը շրջել»: Բացի այդ, նա կարծում է, «որ Թուրքիան մտահոգված է, որ կլինեն դատական հայցեր փոխհատուցումների և գույքը վերադարձնելու պահանջներով»:

Միևնույն ժամանակ, մի քանի թուրք գիտնականներ և երիտասարդ սերնդի անդամներ միասնական են իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու անհրաժեշտության հարցում, ասում է Ռաֆիկի Ուբալդոն, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի վարչության անդամը և հաղորդակցության տնօրենը, վկայակոչելով Թաներ Աքչամին, Մասաչուսեթսի Կլարկ Համալսարանից և Ուղուր Ունգորին Նիդեռլանդների Ուտրեխտ համալսարանից:

Ֆաթմա Գոչեկը, որն այժմ Միչիգանի սոցիոլոգիայի համալսարանի պրոֆեսոր է, Թուրքիայում սովորելու տարիներին չի իմացել հայ խաղաղ բնակչության կոտորածի մասին: Սակայն ԱՄՆ տեղափոխվելուց հետո  սկսել է ուսումնասիրել այդ թեման:  Նրա «Բռնության ժխտում. օսմանյան անցյալը,  Թուրքիայի ներկան և 1789-2009-ին հայերի դեմ հավաքական բռնությունը» գիրքը տպագրվել է նոյեմբերին:

Պաշտոնական գծից նման անկեղծ շեղումը, սակայն, լի է վտանգներով: Ըստ Պողոսյանի, այդ թուրքերը կարող են հետապնդվել  Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածով, ինչը  հանցագործություն է համարում «թուրք»-ին վիրավորելը: Նախկինում նման օրենք կիրառվել է նաև նրանց դեմ, ովքեր 1915-ի դեպքերը կոչել են «ցեղասպանություն»:

Ինչ վերաբերում է այն առաջնորդներին, որոնք խուսափում են այդ եզրույթից, ինչպես օրինակ Օբաման,այլ պատճառներ ունեն: Դրանք աշխարհաքաղաքական են: Թուրքիան համարվում է որպես ՆԱՏՕ-ի դաշնակից: Սառը պատերազմի ժամանակ, նշում է Մարսուբյանը, այն եղել է նաև կարևոր դաշնակից ընդդեմ Խորհրդային Միության: Այժմ Թուրքիան վճռորոշ դեր ունի ISIS-ի դեմ պայքարում:

2008-ին որպես նախագահի թեկնածու, Օբաման խոստացավ օգտագործել ցեղասպանություն բառը: «Հայերի ցեղասպանությունը  պնդում, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այլ լայնորեն ընդունված փաստ, որի հետևում ահռելի պատմական ապացույցներ են: Այդ փաստերը անհերքելի  են», – ասել է նա: «Որպես նախագահ ես կճանաչեմ Հայոց Ցեղասպանությունը»:

Սակայն հինգշաբթի իր խոսքում նա չօգտագործեց այդ բառը, իրադարձություններն անվանելով Մեծ Եղեռն և հիասթափեցրեց ամերիկահայերին, ովքեր երկար տարիներ պայքարում են ​​ իրենց նախնիների դեմ կատարվածը ցեղասպանություն ճանաչելու համար:

Օբաման հինգշաբթի ասաց. «Ես մշտապես հայտարարել եմ իմ սեփական տեսակետը 1915 թվականին կատարվածի վերաբերյալ, և իմ տեսակետն չի փոխվել» : Հավանաբար նա ակնարկել է, որ դեռ կանգնած է 2008-ին ասածի հետևում և այդ որոշումը պրագմատիկ է եղել: Հայ ժառանգների համար «բաց վերք է, երբ իրենց տառապանքը չի ճանաչվում», – ասում է Մարսուբյանը: «Ճանաչումը պետք է  հոգեկան առողջության համար: Դա լավ է ոչ միայն հայերի, նաև Թուրքիայի և ամբողջ մարդկության համար», – ավելացնում է նա:

«Եթե ԱՄՆ պաշտոնյան կամ Կոնգրեսը ասեն, որ դա ցեղասպանություն է,  լուծեն հակասությունները», մենք կարող ենք «հետ գնալ ու փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու էր այն այդքան սարսափելի», – ասում Սիմոնը Յեյլից, որը կարծում է, որ լեզվաբանական բանավեճը վնասում է իրադարձությունները ավելի խորը հասկանալուն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment