Նշել Ցեղասպանության տարելիցը` ողջունելով հայ կոմպոզիտորներին

Նշել Ցեղասպանության տարելիցը` ողջունելով հայ կոմպոզիտորներին

Հոդվածի առանցքում

  • Համերգը ներկայացնում է շատ տարբեր ստեղծագործություններ` հայ կոմպոզիտորների 7 համար` ներառյալ Բոհիգյանի գործը, որի դեբյուտն այսօր է: Մյուս համարը նյույորքցի կոմպոզիտոր Իվ Բեգլարյանինն է: «Սպասելով Բիլլի Ֆլոյդին» ստեղծագործությունը ամերիկյան է, ներառում է շատ գործիքներ, այդ թվում` կիթառ, ջութակ և վիբրաֆոն:
  • Բոհիգյանի համարը կոչվում է «Արարատի ստվերի տակ», սա միակ ստեղծագործությունն է, որը ստեղծվել է հատուկ այս համերգի համար: Արարատ լեռը պատվելի խորհրդանիշ է, որը երևում է Հայաստանի մայրաքաղաք Երևանից: «Ես գրել եմ այն` հիշատակելով 100-րդ տարելիցը, բայց չեմ կարող ասել, որ այն նվիրված է Ցեղասպանությանը», - ասում է նա: Ստեղծագործությունը ներառում է հայկական երաժշտություն:
  • «Ես գիտեի իմ մեծ տատիկին, երբ փոքր էի, ես գնում էի նրա տուն ձմերուկ ուտելու»: Բայց նա զգում էր Ցեղասպանության հետ խաթարված կապը, քանի որ այն վաղուց էր տեղի ունեցել: Նա որոշել է վերընթերցել իր մեծ տատի հիշողությունները, որոնք պետք է խթանեին նրա ստեղծագործական ջիղը: Բոհիգյանի խոսքով, ինքը ցանկանում է, որ այս համերգը կենտրոնանա այն ամենի վրա, ինչ հայերն անում են այսօր:
  • Երբ Հայաստանը 1991-ին անկախություն հռչակեց, երկրում կար քիչ էլեկտրականություն, բայց շատ աղմուկ: Ամիրխանյանը այցելել է Երևան դրանից մի քանի տարի անց: Դերասանների խմբերը, որոնց թվում նաև նրա բարեկամներն էին, երեկոյան միասին հավաքվում էին և ներկայացում կազմակերպում մոմի լույսի տակ:

Ուշադրությանն արժանի

Ֆրեզնոյի Պետական երաժշտական նոր անսամբլի համերգի մեկնարկից 5 րոպե առաջ համերգ վարողը փոխարինվում է: Ծրագրի մի մասը էլեկտրոնային է, այնպես որ, կարևոր է, որ բանախոսը փոխարինվի:

Սա կարող է շփոթեցնել ծրագրի ղեկավարին: Նա միայնակ է թողնում 21-ամյա երիտասարդին, որը համերգի կազմակերպիչն է դարձել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ծրագրում իր ներդրած ավանդի համար: Բայց հարվածային գործիքների պատասխանատու և կոմպոզիտոր Ջոզեֆ Բոհիգյանը կարծես այդքան էլ մտահոգ չէ:

«Սա իմ ուժերից վեր է», – ասում է նա:

Բայց միևնույնն է` ամեն ինչ նրա շուրջն է ընթանում, բեմական վերջին պատրաստություններն են արվում, և նույնիսկ եթե ինչ-որ մեկը դաշնամուրի վրա սխալ հնչյուն է արձակում, դա երաժշտական ժամանակակից համերգի նախանշանն է:

Շատ արագ բոլորը հավաքվում են: Դռները բացվում են, և հանդիսատեսը զբաղեցնում է իր տեղը:

Համերգը ներկայացնում է շատ տարբեր ստեղծագործություններ` հայ կոմպոզիտորների 7 համար` ներառյալ Բոհիգյանի գործը, որի դեբյուտն այսօր է: Մյուս համարը նյույորքցի կոմպոզիտոր Իվ Բեգլարյանինն է: «Սպասելով Բիլլի Ֆլոյդին» ստեղծագործությունը ամերիկյան է, ներառում է շատ գործիքներ, այդ թվում` կիթառ, ջութակ և վիբրաֆոն:

«Նա ձայնագրել է ստեղծագործությունը, երբ ճանապարհորդում էր Միսսիսիպի գետով, և օգտագործել է դա որպես իր ստեղծագործության հիմք», – ասում է Բոհիգյանը:

Ներկայացված է նաև Տիգրան Մանսուրյանը` ամենահայտնի հայ կոմպոզիտորներից մեկը: «Նրա համարը շատ ազդեցիկ է հայկական ավանդական երաժշտության տեսակետից: Շատ ավելին է, քան մյուս բոլոր կոմպոզիտորներինը», – ասում է Բոհիգյանը:

Բոհիգյանի համարը կոչվում է «Արարատի ստվերի տակ», սա միակ ստեղծագործությունն է, որը ստեղծվել է հատուկ այս համերգի համար: Արարատ լեռը պատվելի խորհրդանիշ է, որը երևում է Հայաստանի մայրաքաղաք Երևանից: «Ես գրել եմ այն` հիշատակելով 100-րդ տարելիցը, բայց չեմ կարող ասել, որ այն նվիրված է Ցեղասպանությանը», – ասում է նա: Ստեղծագործությունը ներառում է հայկական երաժշտություն:

Բոհիգյանը մեծացել է` առաջին ձեռքից լսելով Հայոց Ցեղասպանության մասին, որը սկսվել է 1915-ին: Նրա մեծ տատիկը փոքր երեխա էր, ապրում էր Թոքատ գյուղում, երբ Օսմանյան կառավարությունը սկսեց հայերի տեղահանությունն ու սպանությունները:

«Նրա ամբողջ ընտանիքը, բացառությամբ իրենից և իր մորից, սպանվել են Թոքատում կամ սիրիական անապատ տանող ճանապարհին», – ասում է Բոհիգյանը. «Նա ուներ 5 կամ 6 քույր և եղբայր, նրանք բոլորը մահացել են»: 1920-ականներին նա հաստատվել է Ֆրեզնոյում, որտեղ առ այսօր կա հայկական մեծ համայնք: Նա իր զարմիկի` Բոբ Դեր Մուգրդեչյանի հետ գրել է իր հիշողությունների մասին, գիրքը կոչվում է «Սիրանույշ, իմ երեխան»:

«Ես գիտեի իմ մեծ տատիկին, երբ փոքր էի, ես գնում էի նրա տուն ձմերուկ ուտելու»: Բայց նա զգում էր Ցեղասպանության հետ խաթարված կապը, քանի որ այն վաղուց էր տեղի ունեցել: Նա որոշել է վերընթերցել իր մեծ տատի հիշողությունները, որոնք պետք է խթանեին նրա ստեղծագործական ջիղը: Բոհիգյանի խոսքով, ինքը ցանկանում է, որ այս համերգը կենտրոնանա այն ամենի վրա, ինչ հայերն անում են այսօր:

«Մենք փրկվել ենք և ստեղծել բոլոր այս հիանալի իրերը: Նպատակը եղել է հայերից ազատվելը, բայց չի հաջողվել»:

Չարլզ Ամիրխանյանի ստեղծագործությունը կոչվում է «Ծառին պես կա խորիմ», որը շատ տարբեր է Իվ Բեգլարյանի ստեղծագործությունից: Բոհիգյանի խոսքով, այն ամբողջությամբ էլեկտրոնային է, այստեղ օգտագործված են հայկական պարզ մոտիվներ: Ամիրխանյանը Սան Ֆրանցիսկոյի Other Minds երաժշտական կազմակերպության գործադիր տնօրենն է: Նրա ստեղծագործությունը բառերի կոլաժ է: Նրա խոսքով, ստեղծագործությունը գրվել է, երբ իր ընկերոջ հետ խոսել են հայոց լեզվի մասին:

«Ես ասացի, որ մեծ սիրով երաժշտական ստեղծագործություն կգրեմ հայերենով, որովհետև այն ունի շատ հետաքրքիր, կոկորդային հնչյուններ»:

Ստեղծագործությունը նա ձայնագրել է Շվեդիայում մի քանի տասնամյակ առաջ, երբ ամբողջ Ստոքհոլմում հեռախոսահամարների տեղեկատուներով փորձում էր գտնել մեկ հայի, որը կկարողանար օգնել իրեն արտաբերել հայերեն տառերը: Բայց ոչ մեկին չգտավ:

«Ես պարզապես որոշեցի, որ ինքս կկարողանամ արտաբերել այդ բառերը և ինքնուրույն ձայնագրել, բայց ես չգիտեի, թե որքանով եմ ճիշտ արտաբերում ստեղծագործության հիմնական բառերը: Հայերեն խնձոր բառը ես արտաբերում էի 2 րոպե շարունակ, իհարկե, հայերը, երբ լսում են, կարծում են, որ դա տարօրինակ է»:

Ամիրխանյանը մեծացել է Ֆրեզնոյում` երգելով իր տատիկի և պապիկի հետ հայկական եկեղեցում: Նրա մոր մայրը Ցեղասպանությունից փրկվելուց առաջ  հրազենային վնասվածք էր ստացել աչքի շրջանում. «Նա ապակե աչք ուներ, երբ ես երեխա էի», – ասում է Ամիրխանյանը:

Երբ Հայաստանը 1991-ին անկախություն հռչակեց, երկրում կար քիչ էլեկտրականություն, բայց շատ աղմուկ: Ամիրխանյանը այցելել է Երևան դրանից մի քանի տարի անց: Դերասանների խմբերը, որոնց թվում նաև նրա բարեկամներն էին, երեկոյան միասին հավաքվում էին և ներկայացում կազմակերպում մոմի լույսի տակ:

«Նրանք ամբողջ գիշերը երգում ու պարում էին», – ասում է Ամիրխանյանը: «Նրանք, չլինելով պրոֆեսիոնալներ, սովոր էին բեմին և սիրողական երաժշտությանը: Այնպես որ, որտեղ էլ գտնեք հայերի, դուք կգտեք երաժշտություն»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment