Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է պահպանվի

Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է պահպանվի

Հոդվածի առանցքում

  • Ռեյգանը կարծում էր, որ չափազանց կարևոր է ցեղասպանության մասին հիշողությունը պահպանել ամերիկյան դիսկուրսում, ասելով, որ «ինչպես հայերի ցեղասպանությունը, այնպես էլ դրան հաջորդած կամբոջացիների ցեղասպանությունը և ուրիշ ժողովուրդների նման հալածանքները, Հոլոքոստի դասերը, երբեք չպետք է մոռացվեն»: Սակայն, նրանից հետո եկած նախագահները զգուշավոր էին «ցեղասպանություն» բառի հարցում, որպեսզի չնեղացնեն մեր երբեմնի մերձավոր դաշնակից Թուրքիային, նախընտրելով «կոտորածը» կամ «զանգվածային ողբերգությունը»:

Ուշադրությանն արժանի

Ամբողջ աշխարհում պատմության դասերին օսմանցիների իրականացրած էթնիկ զտման արշավի մասին դասավանդելը հետագա ոճրագործությունները կանխելու լավագույն միջոց է:

Այսօր Ռաքքան՝ Սիրիայի հյուսիս-արևելքում, Եփրատ գետի ափին գտնվող քաղաքը, որը հեռու չէ ժամանակակից Թուրքիայից, անպատիվ համբավ ունի, քանի որ Իսլամական պետություն խալիֆաթի նախկին մայրաքաղաքն էր և անունը կապված է բարբարոսությունների ու սարսափների հետ: Սակայն քաղաքի պատմության այդ ճաքը նորություն չէ: 1915 թ. այստեղ ապրող արաբ բեդուիները, սկսեցին ցնցող տեսարանների մասին պատմել. ցնցոտիներով հյուծված մարդկանց մասին, որոնք աննպատակ քայլում էին անապատում: Այդ խեղճերի մեծ մասը հայեր էին, որոնց Օսմանյան կայսրությունն ուղարկել էր մահապատժի սիրիական անապատի միջով:

Հարյուր հազարավոր հայեր, հույներ, ասորիներ և սիրիացիներ են ստիպված քայլել դեպի Ռաքքա և  Դեյր Զոր: Քրդերն ու բեդուին արաբները նրանց վաճառում էին որպես ստրուկներ, մի մասն էլ ստիպված ապաստան է փնտրել տեղացի օտարերկրացիների մոտ, որոնք մահմեդական էին կամ քրիստոնյա: Եփրատ գետը դարձավ գերեզմանոց նրանց համար, ովքեր չկարողացան այն անցնել, իսկ նրանք շատ էին: 1914-1923թթ. Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայեր և 1 մլն հույներ, ասորիներ ու սիրիացիներ ենթարկվեցին էթնիկ զտման, որի նպատակն էր ամբողջովին թուրքացնել կայսրությունը:

Այն համարվում է մեր ժամանակների առաջին ցեղասպանությունը ու  դարձավ այդ տերմինի առաջացման պատճառը: Այնուամենայնիվ, դրա ճանաչումն այսօր դժվար խնդիր է: Չնայած պատմական ապացույցներին, Թուրքիան շարունակում է ժխտել, որ ցեղասպանություն է եղել, իսկ դիվանագիտական ու տնտեսական պատժամիջոցներով  սպառնում է այն պետություններին, որոնք ամեն դեպքում այն ճանաչել են:

2019 թ. մարտին Ալաբաման դարձավ 49-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Սակայն Ռոնալդ Ռեյգանից հետո ԱՄՆ նախագահները չցանկացան հետևել նրա օրինակին, չնայած ԱՄՆ-ի կարևոր դերակատարությանը Օսմանյան կայսրության զոհերի օգնության հարցում: (1918 թ.-ին Մերձավոր Արևելքի օգնության մասին ակտի միջոցով Կոնգրեսը միլիոնավոր օգնություն է տվել մանկատներին և սննդի բաշխման կենտրոններին, որոնք օգնել են ողջ տարածաշրջանում միլիոնավոր հայ, հույն, ասորի և սիրիացի փախստականներին):

Ռեյգանը կարծում էր, որ չափազանց կարևոր է ցեղասպանության մասին հիշողությունը պահպանել ամերիկյան դիսկուրսում, ասելով, որ «ինչպես հայերի ցեղասպանությունը, այնպես էլ դրան հաջորդած կամբոջացիների ցեղասպանությունը և ուրիշ ժողովուրդների նման հալածանքները, Հոլոքոստի դասերը, երբեք չպետք է մոռացվեն»: Սակայն, նրանից հետո եկած նախագահները զգուշավոր էին «ցեղասպանություն» բառի հարցում, որպեսզի չնեղացնեն մեր երբեմնի մերձավոր դաշնակից Թուրքիային, նախընտրելով «կոտորածը» կամ «զանգվածային ողբերգությունը»: Նախկին նախագահ Օբամայի օգնական Բեն Ռոդեսը և Սամանթա Փաուերը նրա նախագահության ավարտից հետո նույնիսկ ներողություն  խնդրեցին ցեղասպանությունը չճանաչելու համար:

2019 թ. ապրիլին Ներկայացուցիչների պալատ և Սենատ են ներկայացվել բանաձևեր, որոնք, արժանացել են երկու կուսակցության հավանությանը և կարող են հիմք հանդիսանալ Ամերիկայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչմանը: Պարզ չէ, արդյոք դրանք էլ իրենցից առաջ եղած մյուս բանաձևերի նման լռության կմատնվեն, թե հաջողություն կունենան: Ամեն դեպքում, պետք է ավելին անել, որպեսզի ցեղասպանությունը արևմտյան դիսկուրսի առանձնահատկությունը դառնա. 2015-ին կատարված համազգային հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների միայն 35 տոկոսը գիտի, թե ինչ է տեղի ունեցել:

2016 թ.-ին ԱՄՆ-ի ընդամենը 10 նահանգում էին պահանջում ուսանողներին դասավանդել Հայոց ցեղասպանությունը: Կրթության համակարգից այդ առարկայի բացակայությունը ոչ միայն խոչընդոտում է դրա մասին քննարկումներին, այլ նաև օտարում է հայերի հետ տառապած փոքրամասնություններին, իսկ վերքերից ստացված նրանց տառապանքները շարունակվում են սերնդե սերունդ: Ասորական քաղաքականության ինստիտուտի տնօրեն Ռեյն Հաննան պատմում է, որ Ցեղասպանության տևական հետևանքները լայնորեն տարածվում են մինչ մեր օրերը:

Այսօր Սիրիայում Թուրքիայի սահմանի մոտ մեծ թվով ասորիներ կան, չնայած տեղափոխությունը շարունակվում է: Հայերը ցեղասպանությունից հետո իրենց տեղը գտան  Հայաստանում, հույները փախան Հունաստան, Իրաքի հրեաները՝ Իսրայել, 1940-ականներին տեղի ունեցած սարսափելի ջարդերից հետո: Բայց ցեղասպանությունից հետո ասորիները այդպես էլ մշտական բնակության վայր չգտան և այսօր Արևմուտքում գրեթե չգիտեն նրանց մասին: Նրանք հույս ունեն, որ Արևմտյան պետություններում կրթության միջոցով կիմանան իրենց տառապանքների պատմությունը:

Հատկանշական է, որ Կոնգրեսը 1915-ի ցեղասպանությունները ճանաչելու համար երկկողմանի ջանքեր է գործադրում, քանի որ դա են թելադրոմ ամերիկյան իդեալները: Սակայն միակ միջոցը, որը կերաշխավորի, որ պատմությունը չի կրկնվի Մերձավոր Արևելքում, քանի որ տարածաշրջանում քրիստոնյաների ճակատագիրը կրկին կախված է հավասարակշռության պահպանումից, ամենուրեք պատմության ուսումնական ծրագրերում ցեղասպանությունը ներառելն է, որպեսզի ապագա սերունդները պահպանեն զոհվածների հիշատակը և կանխեն այդ վայրագությունների կրկությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment