Մեկնարկել են Հայոց Ցեղասպանության վերաբերյալ դասախոսություններ

Մեկնարկել են Հայոց Ցեղասպանության վերաբերյալ դասախոսություններ

Հոդվածի առանցքում

  • Ընդունելության ընթացքում մի խումբ մարդիկ զրուցելով սպասում են առաջին դասախոսությանը «Հայոց Ցեղասպանությունը ֆիլմում: Տեսական և համեմատական հեռանկարներ» շարքից, որը ներկայացնում է հայագետ, Ֆրեզնոյի պետական համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Միրնա Դուզջյանը:
  • Սերժ Ավեդիքյանի Chienne d’Histoire» գործում: Այն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ է, որը չի հիշատակում Հայոց Ցեղասպանության մասին: Փոխարենը, ֆիլմը պատկերում է Կոնստանտնուպոլսում թափառող շների վերացումը 1910 թվականին:Ֆիլմը հաղթել է կարճամետրաժ ֆիլմերի շարքում 2010 թվականի Կաննի կինոփառատոնում:
  • «Անկեղծ ասած, ես շատ բան չգիտեմցեղասպանության մասին: Եթե ես նայեի ֆիլմը առաջ, ես կարող էի այն կապել միայն հրեական Հոլոքոստի հետ»,- ասաց Օսորնոն: «Ես կարծում եմ, որ ֆիլմը խորհրդանշական է և հնարավոր է մեկնաբանել կախված ձեր գիտելիքներից: Այն հստակ մեսիջ է ուղարկում»:
  • «Մասնակիցների քանակը ֆանտաստիկ էր: Լավ կլինի տեսնել նաև ավելի շատ ուսանողներ, որոնց ճանաչում ենք, ուսանողներ, ովքեր հետաքրքրվում են ֆիլմով: Ես կարծում եմ, որ նրանք կարող են շատ բան ստանալ սրանից: Անհրաժեշտ չէ հետաքրքրվել Հայոց Ցեղասպանության խնդրով: Սա ավելի շատ նրա մասին է, թե ինչպես ենք մենք տեսնում և մեկնաբանում ֆիլմը, այլ ոչ թե ցեղասպանության պատմությունը»-, ասաց Դուզջյանը:

Ուշադրությանն արժանի

Ընդունելության ընթացքում մի խումբ մարդիկ զրուցելով սպասում են առաջին դասախոսությանը «Հայոց Ցեղասպանությունը ֆիլմում: Տեսական և համեմատական հեռանկարներ» շարքից, որը ներկայացնում է հայագետ, Ֆրեզնոյի պետական համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Միրնա Դուզջյանը:

Դուզջյանը իր դոկտորականը պաշտպանել է համեմատական գրականության ոլորտում Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում: Նա Ֆրեզնոյի համալսարանում երեք դասախոսություններ կունենա գարնանային կիսամյակում:

Առաջին քննարկումը չորեքշաբթի երեկոյան նվիրված էր «Ցեղասպանությունը որպես ալեգորիա Սերժ Ավեդիքյանի Chienne d’Histoire» գործում: Այն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ է, որը չի հիշատակում Հայոց Ցեղասպանության մասին: Փոխարենը, ֆիլմը պատկերում է Կոնստանտնուպոլսում թափառող շների վերացումը 1910 թվականին:Ֆիլմը հաղթել է կարճամետրաժ ֆիլմերի շարքում 2010 թվականի Կաննի կինոփառատոնում:

Ավեդիքյանը մտադիր չէր ներկայացնել Հայոց Ցեղասպանությունը իր ֆիլմում: Այն մատնանշվել է  ֆիլմի ցուցադրումից հետո, պատմում է Դուզջյանը: «Մարդիկ, ովքեր գիտեն Հայոց Ցեղասպանության մասին և ուսումնասիրել են այն, կարող էին հստակ տեսնել նմանություն, և դա պարզապես ստիպում է ձեզ ավելի զգացմունքային լինել», – ասում է Մարինե Վարդանյանը՝ Հայ ուսանողական կազմակերպության նախագահը:

Ֆիլմը ներկայացնում է ավելի վաղ պատմական իրադարձություններ: Պոլսում 1910 թվականին փողոցները լցված էին թափառող շներով: Նորաստեղծ կառավարությունը որոշում է արտաքսել շներին քաղաքից հեռու մի ամայի կղզի, ուր նրանք սովամահ կլինեին:

«Ֆիլմը իսկապես սարսափեցնում է: Ես գիտեմ, որ նրանք մարդիկ չեն: Դրանք շներ են, բայց դուք կարող եք իսկապես զուգահեռներ տեսնել: Այն վայրը, որտեղ նրանք արտաքսում են թափառող շներին ամայի կղզի է, ինչպես որ Հայոց Ցեղասպանության ժամանակ նրանք արտաքսել են մարդկանց դեպի անապատ», – ասում է Վարդանյանը:

Ֆրեզնոյի պետական համալսարանի ուսանող Ջոսին Օսորնոն կապեց ֆիլմը Հայոց Ցեղասպանության մասին միայն դասախոսության վերնագրի պատճառով:

«Անկեղծ ասած, ես  շատ բան չգիտեմցեղասպանության մասին: Եթե ես նայեի ֆիլմը առաջ, ես կարող էի այն կապել միայն հրեական Հոլոքոստի հետ»,- ասաց Օսորնոն: «Ես կարծում եմ, որ ֆիլմը խորհրդանշական է և հնարավոր է մեկնաբանել կախված ձեր գիտելիքներից: Այն հստակ մեսիջ է ուղարկում»:

Դուզջյանը ասում է, որ այս տեսակի միջոցառումները կարևոր են համայնքի համար, քանի որ այն բացահայտում է նրանց համար քիչ հայտնի ֆիլմային գործերը ցեղասպանության վերաբերյալ:

«Որպես հայ, այս տեսակի միջոցառումները հուզիչ են ինձ համար, և դա այն է, ինչով ես ցանկանում եմ զբաղվել: Ուսանողների համար, ընդհանուր առմամբ, դա լավ առիթ է մտովի զարգանալու, այլ մշակույթի և այլ տեսանկյունից պատմական իրադարձության մասին սովորելու», – ասաց Վարդանյանը:

Նա քաջալերեց ուսանողներին հաճախել դասախոսություններին նշեով, որ դա լավ մշակութային կրթական փորձություն է, հատկապես այն պատճառով, որ մոտենում է Ցեղասպանության 100-ամյակը:

«Մասնակիցների քանակը ֆանտաստիկ էր: Լավ կլինի տեսնել նաև ավելի շատ ուսանողներ, որոնց ճանաչում ենք, ուսանողներ, ովքեր հետաքրքրվում են ֆիլմով: Ես կարծում եմ, որ նրանք կարող են շատ բան ստանալ սրանից: Անհրաժեշտ չէ հետաքրքրվել Հայոց Ցեղասպանության խնդրով: Սա ավելի շատ նրա մասին է, թե ինչպես ենք մենք տեսնում և մեկնաբանում ֆիլմը, այլ ոչ թե ցեղասպանության պատմությունը»-, ասաց Դուզջյանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment