Ճապոնական ներկալումն նմա՞ն է հայերի իսլամական ցեղասպանությանը

Ճապոնական ներկալումն նմա՞ն է հայերի իսլամական ցեղասպանությանը

Հոդվածի առանցքում

  • Մացումոտոն Կալիֆորնիայի համալսարանի շրջանավարտ է, դեղձ աճեցնող ֆերմեր, «Վերջին ֆերմերի իմաստությունը» գրքի հեղինակն ու ստեղծագործության ու գրականության համար James Beard Award-ի թեկնածուն: Նա համեմատականներ է անցկացնում ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտի կողմից 1942 թվականի փետրվարի 19-ի «Կարգադրություն 9066»-ով ամերիկյան ճապոնացիների ներկալումն Առաջին աշխարհամարտի ժամանակ՝ 1915 թվականին հայերի բնաջնջմանն ուղղված թուրքական ջանքերի հետ:
  • «1900-ական թվականներին Օսմանյան կայսրության փլուզման ընթացքում Երիտթուրքական շարժումը իշխանությունը զավթեց և դաշնակցեց Գերմանիայի հետ Առաջին աշխարհամարտի ժամանակ: Հայերը որպես թշնամի ճանաչվեցին, որովհետև իբրև թե այդ պատերազմում ռուսների կողմից էին: Զանգվածային մահապատիժների ու ջարդերի արշավը շարունակվեց ավելի քան մեկ տասնամյակ»:
  • Միություն և առաջադիմություն կոմիտեն հայերին ընկալեց նրանց որպես մի վարակ: Միություն և առաջադիմություն կոմիտեի առաջնորդ Բեհաէդդին Շաքրին ու Մահմեդ Նազիմը, երկուսն էլ բժիշկներ, հայերին կոչեցին «տուբերկուլյոզի մանրէներ», որ վարակում են պետությունը, իսկ հոգեբան Մեհմեդ Ռեշիդը նրանց անվանեց «վտանգավոր մանրէներ»: Այսպիսով թուրքերը սկսեցին ապազինել, որսալ ու ոչնչացնել նրանց:
  • Մացումոտոն կոչ է անում ընթերցողներին «ճանաչել պատմությունը այնպես, որ դա երբեք չկրկնվի», բայց չի տեսնում այն ինչպես որ դա կա: 1915 թվականին թուրքական բնաջնջման արշավի ամենամոտ զուգահեռները ներկայիս «Իսլամական պետության», որն հայտնի է նաև որպես «Սիրիայում և Շամում Իսլամական պետություն» անվամբ, վայրագություններն են, որոնց Մացումոտոն նույնպես մոռացել է հիշատակել:

Ուշադրությանն արժանի

Արմատական իսլամը ուժգնացնում  է սպանության, գլխատումների, առևանգումների, տանջանքների, եկեղեցիների այրման ու քրիստոնյաների ոչնչացման թիրախավորման արշավը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Աղոթքի նախաճաշի ժամանակ  իր վերջին ելույթին նման գործողությունները քննադատել ցանկացողներին ասաց ավելի խոնարհ դառնալ խաչակիրների, Իսպանական ինկվիզիցիայի և ԱՄՆ-ում Ջիմ Քրոուի պատճառով: Դեննիս Պրագերը սա անվանեց «բարոյական ապուշություն» և դա այժմ ավելի ակնհայտ է:

Քննարկեք Դեյվիդ Մաս Մացամոտոյի «Ծաղիկներ հիշելու. պատվելով ամերիկյան ճապոնացիներին և հայերին» փետրվարի 15-ի Sacramento Bee-ում՝ վերնագրված «Երբեք չմոռանալ ճապոնացիների և հայերի դեմ կատարված գազանությունները» գրքերը: Մացումոտոն Կալիֆորնիայի համալսարանի շրջանավարտ է, դեղձ աճեցնող ֆերմեր, «Վերջին ֆերմերի իմաստությունը» գրքի  հեղինակն ու ստեղծագործության ու գրականության համար James Beard Award-ի թեկնածուն: Նա համեմատականներ է անցկացնում ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտի կողմից 1942 թվականի փետրվարի 19-ի «Կարգադրություն 9066»-ով ամերիկյան ճապոնացիների ներկալումն Առաջին աշխարհամարտի ժամանակ՝ 1915 թվականին հայերի բնաջնջմանն ուղղված թուրքական ջանքերի հետ:

«Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ամերիկյան ճապոնացիները ձերբակալվեցին, նրանց ստիպեցին լքել իրենց տները և ներկալվեցին տեղափոխության ճամբարներում»,- գրում է Մացումոտոն: «Իմ ընտանիքը տարիներ է վատնել փշալարերի ետևում, որովհետև նրանք թշնամի են թվացել»: Մեծանալով Կալիֆորնիայի կենտրոնական հովտում՝ Մացումոտոն ասում է, որ նա ճանաչում է բազմաթիվ հայերի: Քննարկել է նրանց փորձի իր մեկնաբանությունը:

«1900-ական թվականներին Օսմանյան կայսրության փլուզման ընթացքում Երիտթուրքական շարժումը իշխանությունը զավթեց և դաշնակցեց Գերմանիայի հետ Առաջին աշխարհամարտի ժամանակ: Հայերը որպես թշնամի ճանաչվեցին, որովհետև իբրև թե այդ պատերազմում ռուսների կողմից էին: Զանգվածային մահապատիժների ու ջարդերի արշավը շարունակվեց ավելի քան մեկ տասնամյակ»: Մացումոտոն այս իրադարձությունները ամբողջությամբ կապում է Առաջին աշխարհամարտի հետ և ոչինչ չի նշում ցեղասպանության հարցում թուրքերի իսլամական մոտիվների մասին:

Ինչպես նշում է Փիթեր Բալաքյանը «Այրվող Տիգրիսում», թուրքական արշավը հայերի դեմ սկսվել էր 1890-ական թվականներին՝ Առաջին աշխարհամարտից շատ առաջ, և այն շարունակվեց, որովհետև թուրքերը հասկացան, որ անպատիժ կերպով կարող են սպանել, տանջել ու տեղափոխել հայերին:

Երիտթուրքերը, ավելի կոնկրետ Միություն և առաջադիմություն կոմիտեն, իսլամիստներ էին, ովքեր հավատում էին, որ թուրքերը կարող են վերածնունդ ապրել միայն  ոչ  մուսուլման տարրերի ոչնչացմամբ, որոնց մեջ քրիստոնյա հայերը ամենանկատելին էին: Օսմանյան կայսրության օրոք հայերը մարգինալացվեցին՝ իսլամական դատարանների առանց որևէ օրինական իրավունքի ու հովանավորության:

Միություն և առաջադիմություն կոմիտեն հայերին ընկալեց նրանց որպես մի վարակ: Միություն և առաջադիմություն կոմիտեի առաջնորդ Բեհաէդդին Շաքրին ու Մահմեդ Նազիմը, երկուսն էլ բժիշկներ, հայերին կոչեցին «տուբերկուլյոզի մանրէներ», որ վարակում են պետությունը, իսկ հոգեբան Մեհմեդ Ռեշիդը նրանց անվանեց «վտանգավոր մանրէներ»: Այսպիսով թուրքերը սկսեցին ապազինել, որսալ ու ոչնչացնել նրանց:

Մացումոտոն բացատրում է, որ թուրքական գործողությունները նշվում են որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» և որ «1,5 միլիոն հայեր են սպանվել՝ չհաշված բռնաբարվածներն ու ծեծվածները»:  Դա ճիշտ է, սակայն Կալիֆորնիայի համալսարանի շրջանավարտը ոչ մի հուշում չի տալիս առաջադեմ ամերիկացիների կողմից կատարված այս ահաբեկչական ժամանակաշրջանին:

«Ես չեմ հավատում, որ խավարի տարիները երբևէ ներկայացել են ավելի սարսափելի տեսարաններով, քան այժմ տեղի են ունենում Թուրքիայում»,-գրել է ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն: ԱՄՆ հյուպատոս Լեսլի Դևիսը՝ նախկին փաստաբան ու լրագրող, գրել է. «Մենք բոլորս կարող ենք լսել, թե ինչպես են նրանք բարեպաշտությամբ կոչ անում Ալլահին օրհնել իրենց՝ սպանել ատելի քրիստոնյաներին»:

Դևիսը գրում է՝ Goeljik լճի մոտ «հազարավոր հայեր՝ հիմնականում անմեղ ու անպաշտպան կանայք ու երեխաներ, մորթվել են լճի ափերին ու բարբարոսաբար այլանդակվել»:

Դա այդքան էլ նման չէ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ամերիկյան ճապոնացիների ներկալմանը: Միակ մարդիկ, ովքեր հայերի փորձն ունեն, հրեաներն են, որոնց Մացումոտոն մոռանում է հիշատակել: Նա կարող էր նշել Հիտլերի մեկնաբանությունը «Ո՞վ է հիշում հայերին» և այն ոգեշնչումը, որ նա ստացել էր Հայոց Ցեղասպանությունից:

Մացումոտոն կոչ է անում ընթերցողներին «ճանաչել պատմությունը այնպես, որ դա երբեք չկրկնվի», բայց չի տեսնում այն ինչպես որ դա կա: 1915 թվականին թուրքական բնաջնջման արշավի ամենամոտ զուգահեռները ներկայիս «Իսլամական պետության», որն հայտնի է նաև որպես «Սիրիայում և Շամում Իսլամական պետություն» անվամբ, վայրագություններն են, որոնց Մացումոտոն նույնպես մոռացել է հիշատակել:

Բերկլիի շրջանավարտը թվում է, թե հասկանում է, որ ԱՄՆ կողմից ամերիկյան ճապոնացիների ներկալումը, որ տեղի է ունեցել 1942 թվականի թետրվարի 19-ին, Երկրորդ աշխարհամարտից երկար չի տևել, չի կրկնվել և ամբողջությամբ ճանաչվել է Միացյալ Նահանգների կողմից: Ինչպես նշում է պարոն Մացումոտոն, նրա հարազատ ընտանիքը ևս ԱՄՆ կառավարությունից ու նախագահ Ջորջ Հ. Վ. Բուշից ներողության պաշտոնական նամակ է ստացել:

Այդտեղ չկան զուգահեռներ Իսլամական աշխարհի հետ, որը դեռևս շարունակում է ժխտել Հայոց Ցեղասպանությունը: Իսլամական բնաջնջման արշավը Երկրորդ աշխարհամարտի ներկալման հետ  հավասարեցնելը Նախաճաշի ժամանակ նախագահի ելույթին հավասար բարոյական ապուշություն է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment