Հայերի ցեղասպանությունը. Գերմանիան մեղավո՞ր է

Հայերի ցեղասպանությունը. Գերմանիան մեղավո՞ր է

Հոդվածի առանցքում

  • Վկա, թե մեղսակից: Բեռլինյան համագումարում պատմաբանները քննարկում են 100 տարի առաջ Գերմանիայի դերը Հայոց Ցեղասպանության հարցում: Նոր փաստերը ցույց են տալիս, որ Գերմանիայի մեղսակցությունը ավելի մեծ է, քան նախկինում ենթադրվում էր:
  • 160 պատմաբաններ Բեռլինում կենտրոնացած էին Գերմանիայի մեղսակցության վրա հայերի տառապանքների հարցում: Ըստ, Երևանի պետական ​​համալսարանից, հայ պատմաբան Աշոտ Հայրունու, գերմանացիները դիտվում են որպես հանցակից իրենց լռության և սառը անտարբերության պատճառով:
  • Կախված հաշվարկներից, 300 հազարից մինչև 1.5 միլիոն հայեր սպանվեցին թուրքերի կողմից, որը բնութագրվում է որպես ցեղասպանություն: Սակայն ժամանակակից Թուրքիայում, որը փոխարինեց Օսմանյան կայսրությանը, այդ դարաշրջանի մարդկային տառապանքները դեռևս պաշտոնապես դիտվում են որպես «պատերազմի հետ կապված տեղահանություն և անվտանգության միջոց»:
  • Պատմաբան Քրիստին Փշիչհոլզը (Pschichholz) Պոտսդամի համալսարանից կասկածներ չունի: Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆայլերը կարդալուց հետո նա եզրակացնում է, որ «Գերմանիայի կառավարությունը ծավալուն տեղեկություններ ուներ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության նկատմամբ կործանարար քաղաքականության վերաբերյալ:
  • Գերմանիայի մոտեցումը Հայոց Ցեղասպանության խնդրին ուղղակիորեն չի արտացոլում Գերմանիայի մեղսակցությունը այն ժամանակ: Գերմանական կառավարության պաշտոնյաները մշտապես խուսափում են օգտագործել ցեղասպանություն բառը, երբ խոսում են Հայաստանի մասին: Փոխարենը, նրանք օգտագործում են կոտորած և տեղահանում բառերը:
  • Նախկին Արևելյան Գերմանիայի քաղաքացիական իրավունքների ակտիվիստ և նախկինում խորհրդարանի անդամ սոցիալ-դեմոկրատներից Մարկուս Մերկելը Բունդեսթագում էր, երբ հայերի հարցն 10 տարի առաջ առաջին անգամ քննարկվեց: Նույնիսկ այն ժամանակ ոչ մի բանաձև Թուրքիայի վերաբերյալ չէր կարող ընդունվել, եթե այն պարունակում էր ցեղասպանություն բառը:
  • Ըստ DW աղբյուրների, գերմանական խորհրդարանը նախատեսում է դեբատներ ծավալել Հայոց Ցեղասպանության զոհերին հիշատակելու համար: Բայց փոքր է հավանականությունը, որ ինչ-որ բան կփոխվի փաստարկների հիշատակման պարագայում: Ընդհակառակը: Այժմ կա մեկ այլ բանավեճ, թե ով կներկայացնի Գերմանիան Հայաստանում ապրիլի 24-ի ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հիմնական հոգեհանգստի արարողություններում:

Ուշադրությանն արժանի

Վկա, թե մեղսակից: Բեռլինյան համագումարում պատմաբանները քննարկում են 100 տարի առաջ Գերմանիայի դերը Հայոց Ցեղասպանության հարցում: Նոր փաստերը ցույց են տալիս, որ Գերմանիայի մեղսակցությունը ավելի մեծ է, քան նախկինում ենթադրվում էր:

Գերմանական Ռեյխստագում 1916 թվականի սեպտեմբերի 29-ին դիվանագետ Գոթլիբ ֆոն Յագովը խորհրդարանին հաշվետվություն էր ներկայացնում Թուրքիայում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների մասին:

Դրանք զանգվածային տեղահանումների և մահապատիժների մասին էր, որ տեղի էին ունեցել Անատոլիայի արևելյան շրջաններում:

Գերմանական կայսրությունը գաղութային երկիր էր և նաև դաշնակից էր Օսմանյան կառավարությանը, որը նախկինում՝ նախքան առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը,  իրականացրել էր զանգվածային հալածանքներ քրիստոնյա հայերի նկատմամբ: «Մենք ամեն ինչ արել ենք, ինչ կարողացել ենք»,-հայտարարել էր Յագովը ի պաշտպանություն Գերմանիայի պասիվության: Այս լռությունն էլ զանգվածային սպանությունների նկատմամբ միջազգային պատմաբանների ուշադրության կենտրոնում էր Բեռլինյան համագումարում:

Պատմաբանները դիտարկում են Գերմանիայի կայսրության ներգրավվածությունը հայերի տեղահանության հարցում, որպես ապացուցված փաստ: Սակայն գերմանացիների խաղացած դերը դեռ վերջնական պարզ չէ: Նրանք ընդամենը վկանե՞ր են, թե, ըստ էության, մեղսակիցներ:

Կախված հաշվարկներից, 300 հազարից մինչև 1.5 միլիոն հայեր սպանվեցին թուրքերի կողմից, որը բնութագրվում է որպես ցեղասպանություն: Սակայն ժամանակակից Թուրքիայում, որը փոխարինեց Օսմանյան կայսրությանը, այդ դարաշրջանի մարդկային տառապանքները դեռևս պաշտոնապես դիտվում են որպես «պատերազմի հետ կապված տեղահանություն և անվտանգության միջոց»: Զոհերի թիվը շարունակում է վիճարկման առարկա մնալ Թուրքիայում՝ բարդացնելով Թուրքիայի և Հայաստանի հաշտեցումը:

Գերմանիան գիտեր և փակեց աչքերը

160 պատմաբաններ Բեռլինում կենտրոնացած էին Գերմանիայի մեղսակցության վրա հայերի տառապանքների հարցում: Ըստ, Երևանի պետական ​​համալսարանից, հայ պատմաբան Աշոտ Հայրունու, գերմանացիները դիտվում են որպես հանցակից իրենց լռության և սառը անտարբերության պատճառով:

Գերմանիայի կառավարությունը պարզապես կանգնած նայում էր, թե ինչպես է երիտթուրքական կառավարությունը արտաքսում հայերին Թուրքիայից դեպի Միջագետքի անապատներ՝ մի տարածաշրջան, ուր այժմ ժամանակակից Իրաքն է, Քուվեյթը և Սիրիան: Գերմանացիները պնդում են, որ նրանք չեն ցանկացել խառնվել, թեև նրանք շատ լավ տեղեկացված էին, թե ինչ է կատարվում:

Պատմաբան Քրիստին Փշիչհոլզը (Pschichholz) Պոտսդամի համալսարանից կասկածներ չունի: Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆայլերը կարդալուց հետո նա եզրակացնում է, որ «Գերմանիայի կառավարությունը ծավալուն տեղեկություններ ուներ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության նկատմամբ կործանարար քաղաքականության վերաբերյալ: Բազմաթիվ զոհեր, մահապատիժներ և հարկադիր աշխատանքներ: Գերմանացի դիվանագետները քրտնաջան նոթեր էին գրում այն ամենի մասին, ինչ տեղի էր ունենում իրենց շուրջ:

Պատմական վկաները բավական տեղեկացված էին վայրագություններից, ինչպես ցույց է տալիս ուղարկված գրությունը՝ թվագրված 1915 թվականի հուլիսի 7-ով, որը գրել էր Պոլսում (այժմ Ստամբուլ) Գերմանիայի դեսպանը Կայսերական կանցլերին: Այն ասում է, «որ դա կառավարության մտադրությունն է [թուրքական կառավարությունը նկատի ունի] ոչնչացնել հայկական ռասան թուրքական կայսրության մեջ»:

Պատմաբան Ռոլֆ Հոլսֆիլդը (Holsfeld) Լեփսիշաուսից՝ Պոտսդամում հայտնի գիտահետազոտական ​​ինստիտուտից, ասում է, որ «այն փաստը, որ ցեղասպանություն է տեղի ունեցել Օսմանյան կայսրության տարածքում 1915 և 1916 թվականներին պաշտոնապես հայտնի է եղել Գերմանիայի կառավարությանը ավելի քան 100 տարի»: Գերմանիայի մոտեցումը Հայոց Ցեղասպանության խնդրին ուղղակիորեն չի արտացոլում Գերմանիայի մեղսակցությունը այն ժամանակ:

Գերմանական կառավարության պաշտոնյաները մշտապես խուսափում են օգտագործել ցեղասպանություն բառը, երբ խոսում են Հայաստանի մասին: Փոխարենը, նրանք օգտագործում են կոտորած և տեղահանում բառերը:

2015 թվականի փետրվարին Linkspartei-ն, գերմանական արմատական ձախակողմյան կուսակցությունը, հարցրեց խորհրդարանին Թուրքիայում հալածված հայերի նկատմամբ օգտագործվող տերմինների մասին, և կառավարությունը որոշեց շարունակել օգտագործել նույն տերմինաբանությունը:

Պատճառն այն էր, որ կառավարությունը չէր ցանկանում վտանգի ենթարկել հայ-թուրքական հաշտեցման գործընթացը: Գերմանիայի կառավարության քաղաքականությունն է՝ կատեգորիզացիան պետք է թողնել գիտնականներին:

Հայաստանը ավելի քան 20 այլ երկրների հետ միասին և Բեռլինի համագումարի պատմաբանների մեծ մասը 1915-ի իրադարձությունները դասակարգում են իբրև ցեղասպանություն՝ համաձայն 1948 թվականի ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի:

Մոտ մեկ տարի առաջ նախկին վարչապետ, այժմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խախտեց թուրք պաշտոնյաների տասնամյա լռությունը: Նա ներողություն խնդրեց զոհերից ու նրանց ժառանգներից և խոսեց հայերի արտաքսման «անմարդկային հետևանքների մասին»: Նա չխոսեց ցեղասպանության մասին:

Անփառունակ դեր

Նախկին Արևելյան Գերմանիայի քաղաքացիական իրավունքների ակտիվիստ և նախկինում խորհրդարանի անդամ սոցիալ-դեմոկրատներից Մարկուս Մերկելը Բունդեսթագում էր, երբ հայերի հարցն 10 տարի առաջ առաջին անգամ քննարկվեց:

Նույնիսկ այն ժամանակ ոչ մի բանաձև Թուրքիայի վերաբերյալ չէր կարող ընդունվել, եթե այն պարունակում էր ցեղասպանություն բառը: Մի մեծ քննարկումից հետո հրապարակած փաստաթուղթը հայտարարում էր, որ գերմանացիները ներողություն են խնդրում Գերմանական կայսրության «անփառունակ դերի» համար: Ավելին հնարավոր չէր ասել: Նույնիսկ կոմունիզմի օրոք, ասում է Մերկելը, պատմությունը սահմանվում էր քաղաքականությամբ:

Սակայն Գերմանիան կարող էր ուղարկել մի կարևոր քաղաքական ուղերձ՝ ճանաչելով հայ ժողովրդի ցավը որպես ցեղասպանություն: Նա ասում է. «Ամեն ոք, ով չի օգտագործում այդ տերմինը, հիմնականում ավելի մեղմ որակավորում է տալիս այդ տառապանքներին և աղետին»:

Պատմաբան Աշոտ Հայրունին Երևանի պետական ​​համալսարանից կարծում է, որ դա Գերմանիայի կառավարության պարտականությունն է և նշում. «Կարևոր է, որ Գերմանիայի կառավարությունը ընդունի որոշում, որը կճանաչի ցեղասպանությունը և  կդատապարտի այն որպես այդպիսին»:

Դեպի Երևան՝ մի փոքր գերմանական պատվիրակության հետ

Ըստ DW աղբյուրների, գերմանական խորհրդարանը նախատեսում է դեբատներ ծավալել Հայոց Ցեղասպանության զոհերին հիշատակելու համար: Բայց փոքր է հավանականությունը, որ ինչ-որ բան կփոխվի փաստարկների հիշատակման պարագայում:

Ընդհակառակը: Այժմ կա մեկ այլ բանավեճ, թե ով կներկայացնի Գերմանիան Հայաստանում ապրիլի 24-ի ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հիմնական հոգեհանգստի արարողություններում: Էթնիկական խմբի տեղահանումը սկսվել էր 1915 թվականի ապրիլի 24-ին Ստամբուլի Հայդարփաշա կայարանից:

Մինչև հիմա Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ այն դեռ ճշտում է, թե ով պետք է պաշտոնապես ներկայացնի Գերմանիան Հայաստանի մայրաքաղաքում:

Տեղեկացված աղբյուրները նշում են, որ Գերմանիայի գաղտնապահությունը այս հարցի վերաբերյալ կարող է բերել այնտեղ բարձր մակարդակի քաղաքական գործիչների բացակայությանը: Հնարավոր է, որ միայն Գերմանիայի դեսպանը կմասնակցի միջոցառմանը, այն դեպքում, երբ Ֆրանսիան կներկայացնի հենց նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պատմաբան Յուրգեն Գոթշլիշը (Gottschlich) սա որակեց «սկանդալային»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment