Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանում տեղի է ունեցել քննարկում` հիշելով Հայոց Ցեղասպանությունը
Հոդվածի առանցքում
- 1915-ին Թուրքիայում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության հիշատակի կապակցությամբ Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի նախագահը մարդու իրավունքները պաշտպանող ակտիվիստների հետ քննարկել է Թուրքիայի ներկա դրությունը: Նախագահ Մարի Փափազյանը նշել է. Այսօրվա Թուրքիան 100 տարի առաջվա երկիրը չէ, մեզ համար կարևոր է հասկանալ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել:
- Չնայած կան փոփոխությունների ապացույցներ, ճշմարտությունն այստեղ որպես գործոն հանդես չի եկել: Մարդիկ միայն հիմա են սկսում տեսնել այն: Կավալայի խոսքով, մինչև վերջերս Թուրքիայի կառավարությունը չի ճանաչել հայերին. «Կարծում եմ դա այժմ փոխվում է»:
- Կավալան Anadolu Kültür կազմակերպության ղեկավարն է, կառույցը մարդկանց մոտեցնում է արվեստին, բիզնեսին և քաղաքացիական հասարակությանը` խթանելով տարածաշրջանային փոխադարձ ճանաչողությունը: Որպես մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություն` այն խրախուսում է Թուրքիայի և հարևան Հունաստանի ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը մշակութային բազմազանության տեսանկյունից:
Ուշադրությանն արժանի
1915-ին Թուրքիայում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության հիշատակի կապակցությամբ Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի նախագահը մարդու իրավունքները պաշտպանող ակտիվիստների հետ քննարկել է Թուրքիայի ներկա դրությունը:
Նախագահ Մարի Փափազյանը նշել է. «Այսօրվա Թուրքիան 100 տարի առաջվա երկիրը չէ, մեզ համար կարևոր է հասկանալ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչպիսի լարվածություն կա և ինչ կարող է ի հայտ գալ ապագայում»:
Ֆիլանտրոպ և Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպան Օսման Քավալան հրավիրված էր փետրվարի 19-ին տեղի ունեցած «Հիշելով Հայոց Ցեղասպանությունը» խորագրով միջոցառմանը, որը հովանավորել է պրոֆեսոր Արմեն Մարսուբյանը և փիլիսոփայության ֆակուլտետը: Մարսուբյանը նշել է.
«Երբ 4 տարի առաջ հանդիպեցի Օսմանին, մենք կարծում էինք, որ պատմական լուսանկարների ընտանեկան հավաքածուն, որը ներկայացնում է Ցեղասպանությունից առաջ, ընթացքում և դրանից հետո հայերի ապրելակերպը, կարող է օգնել Թուրքիայի հասարակությանը ճանաչել հայերին: Այն, ինչ նրանք գիտեն, խեղաթյուրված է, կամ էլ միայն տեղի ունեցածն է: Բայց երբևէ չի խոսվել այն մասին, թե ինչպես էին հայերն ապրում այդ հողերում մինչև Ցեղասպանությունը և ինչպես են նրանք փորձել վերականգնվել Ցեղասպանությունից հետո»:
1915-1923 թվականներին սպանվել է 1.5 միլիոն հայ, 1 միլիոնից ավելին արտաքսվել է:
Ձեռքի տակ ունեցած նշումներով` Փափազյանը Կավալային հարցերի շարք է հղում ժամանակակից թուրքական պետության մասին: Երբ նա այցելել էր Թուրքիա, այնտեղ հանդիպել էր Կավալային և քննարկել այս թեման: Միասին նրանք աշխատել են քննարկումը Հարավային Կոնեկտիկուտի համալսարան տեղափոխելու համար: Նա հարցեր է տալիս վերջին 100 տարվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած փոփոխությունների մասին:
Չնայած կան փոփոխությունների ապացույցներ, ճշմարտությունն այստեղ որպես գործոն հանդես չի եկել: Մարդիկ միայն հիմա են սկսում տեսնել այն: Կավալայի խոսքով, մինչև վերջերս Թուրքիայի կառավարությունը չի ճանաչել հայերին. «Կարծում եմ դա այժմ փոխվում է»:
Փոփոխությունների ազդանշանը, նրա խոսքով, հայկական եկեղեցիների նորոգումն էր: Նախկինում դրանց վրա ներկով գրառումներ էին արվում, որոնք այլանդակում էին եկեղեցիների դեմքը: Այժմ տեղի է ունենում դրանց վերականգնումը: Իր այցի ընթացքում Փափազյանը տեսել է այդ գրառումները և զարմացել է ինքնությունը վերագտնող հայերի ջանքերից:
Որոշ ժամանակ այս եկեղեցիները չեն առնչվել հայերի հետ, «հայ» բառը դրանց բնորոշելու համար չի էլ նշվել, քանի կառավարությունը մի քանի շաբաթ առաջ հանդես չի եկել նման առաջարկով:
Կավալան Anadolu Kültür կազմակերպության ղեկավարն է, կառույցը մարդկանց մոտեցնում է արվեստին, բիզնեսին և քաղաքացիական հասարակությանը` խթանելով տարածաշրջանային փոխադարձ ճանաչողությունը: Որպես մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություն` այն խրախուսում է Թուրքիայի և հարևան Հունաստանի ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը մշակութային բազմազանության տեսանկյունից:
Չնայած միջոցառումը պետք է սկսվեր 18.30-ին, խոսափողների տեխնիկական խոտանի պատճառով քննարկման մեկնարկը հետաձգվել է: Նախապես հայտարարված էր, որ քննարկմանը նախորդելու է ընդունելություն, որը տեղի էր ունենալու ժամը 17-ին, Anthony V. Pinciaro Memorial կոնֆերանսի սրահում:
Քննարկմանը այցելած ուսանողների փոքր թվի պատճառով մասնակիցներին միացել էին նաև ֆակուլտետի և համայնքի անդամները, որոնք հավաքվել էին 2 սեղանի շուրջ` համտեսելով թուրքական մշակույթը ներկայացնող ուտելիքներ: Այնտեղ կար թուրքական պանիր, յոգուրտ, լիմոնով հումուս և ընկույզով չամիչ:
Միջոցառման մուտքն ազատ էր համալսարանականների և հանրության համար: Այն այցելուներին հնարավորություն տվեց տեղեկանալ 100 տարի առաջ Թուրքիայում տեղի ունեցած դեպքերի մասին և հասկանալ, թե ինչ կարելի է սպասել մոտ ապագայում:
Համալսարանի անգլերեն լեզվի ֆակուլտետի պրոֆեսոր Ժան Ինկամփոն նշել է. «Ես չէի կարող բաց թողնել նման բացառիկ և կարևոր միջոցառումը»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ