Քեզ հետ, Հայաստա’ն

Քեզ հետ, Հայաստա’ն

Հոդվածի առանցքում

  • Մարտին 5-ին Երուսաղեմի թատրոնում տեղի է ունենալու հատուկ համերգ: Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը միջազգային ճանաչում ունեցող էստոնացի ջութակահար և դիրիժոր Անդրես Մուստոնենի ղեկավարությամբ կներկայացնի համերգային ծրագիր` նվիրված Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին:
  • Համերգներ կլինեն նաև Թալինի սուրբ Հովհաննես եկեղեցում, Բրյուսելի Գեղեցիկ արվեստների պալատում, Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնում, Նյու Յորքի Կարնեգի սրահում, Հռոմի Սանտա Սեցիլիա սրահում, Լոնդոնի Կադոգա սրահում, Վիեննայի Մուսիկվերեին սրահում:
  • Համերգային ծրագիրն ընդգրկում է երաժշտական հետևյալ կտորները` Կոմիտասի «Դրվագներ Պատարագից», Ռոստոմյանի «Չորրորդ սիմֆոնիան», Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից «Ադաջիո» և Բեթհովենի No. 3 «Էրոիկա» Սիմֆոնիան:

Ուշադրությանն արժանի

Մարտին 5-ին Երուսաղեմի թատրոնում տեղի է ունենալու հատուկ համերգ: Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը միջազգային ճանաչում ունեցող էստոնացի ջութակահար և դիրիժոր Անդրես Մուստոնենի ղեկավարությամբ կներկայացնի համերգային ծրագիր` նվիրված Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին:

Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, համագործակցելով Երևանում կայացած «Հեռանկարներ» երաժշտական փառատոնի հետ, կներկայացնի հայ գրեթե բոլոր հայտնի կոմպոզիտորների երաժտությունը, ինչպես նաև Բեթհովենի «Էրոիկա» սիմֆոնիան:

Հայ վետերան կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը, ով համերգի նախաձեռնողն է, նշել է, որ Երուսաղեմում կայանալիք համերգն իր տեսակով առաջինն է միջազգային համերգների շարքում: «Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի հիշատակին նվիրված մի շարք համերգներ են լինելու ամբողջ աշխարհում: Երկու տասնյակից ավելի հայտնի երաժիշտներ ներկայանալու են հիշատակի համերգներով աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում` «Քեզ հետ, Հայաստա’ն» խորագիրը կրող երաժշտական միջոցառումների շրջանակում, որը մեկնարկելու է Իսրայելում:

Համերգներ կլինեն նաև Թալինի սուրբ Հովհաննես եկեղեցում, Բրյուսելի Գեղեցիկ արվեստների պալատում, Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնում, Նյու Յորքի Կարնեգի սրահում, Հռոմի Սանտա Սեցիլիա սրահում, Լոնդոնի Կադոգա սրահում, Վիեննայի Մուսիկվերեին սրահում:

Անվանի երաժիշտերի շարքում են Բելգիայի Ազգային և Լա Սկալա ֆիլհարմոնիկ, Ռոյալ ֆիլհարմոնիկ և Մարինյան սիմֆոնիկ նվագախմբերը, Զալցբուրգի կամերային երաժտության տունը. Դիրիժորներ` Վալերի Գեորգիև, Պինչաս  Զուկերման, Ջորջ Փեհլիվանյան և Ջոն Աքսելրոդ.

Մենակատարներ` Եվգենի Կիսին, Մաքսիմ Վենգերով, Միշա Մայսկի, Ջուլիան Ռաչլին և Սերգեյ Նակարիակով»:

Ինչ վերաբերում է Հայոց Ցեղասպանությանը, ապա Ռոստոմյանի խոսքով, դա իր ժողովրդի պատմության ողբերգական էջերից մեկն է, որը յուրաքանչյուր հայ կրում է իր սրտում:

«Դա պարզապես մարդկային կյանքերի կորուստ չէր, այլև այսօր Թուրքիայի տարածքում գտնվող քաղաքների և մշակութային կոթողների ոչնչացում էր»,-նշել է նա: «Ես թուրք ժողովրդի դեմ ոչինչ չունեմ, ավելին` երաժիշտ թուրք ընկերներ ունեմ: Սակայն ամբողջ աշխարհը և մասնավորապես Թուրքիան, պետական մակարդակով ստիպված է ընդունել եղելությունը, քանի որ այդ սարսափելի փաստն իրոք եղել է: Հակառակ դեպքում` ցեղասպանությունը կարող է կրկնվել, որի համար վախենում է յուրաքանչյուր հայ»:

Համերգային ծրագիրն ընդգրկում է երաժշտական հետևյալ կտորները` Կոմիտասի  «Դրվագներ Պատարագից», Ռոստոմյանի «Չորրորդ սիմֆոնիան», Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից «Ադաջիո» և Բեթհովենի No. 3 «Էրոիկա» Սիմֆոնիան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment