Հայոց Ցեղասպանության Հարյուրամյակը

Հայոց Ցեղասպանության Հարյուրամյակը

Հոդվածի առանցքում

  • Հայոց Ցեղասպանությունը կարևոր է, քանի որ Օսմանյան Թուրքիայի տեսանկյունից դա «հաջողված» գործողություն էր: Այն դարձավ մնախագիծ 20-րդ դարի հետագա ցեղասպանությունների համար: Տխրահռչակ Ադոլֆ Հիտլերն ասել է. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»:
  • Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի ներկա կառավարության վրա, որպեսզի այն ընդունի հայ ժողովրդի դեմ իր նախորդների կատարած ցեղասպանությունը:

Ուշադրությանն արժանի

Տէր, 2015 –ը Հայոց Ցեղասպանության հարյուրամյակն է, որը մեկ միլիոն հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների կյանքեր խլեց:

Հայոց Ցեղասպանությունը կարևոր է, քանի որ Օսմանյան Թուրքիայի տեսանկյունից դա «հաջողված» գործողություն էր: Այն դարձավ մնախագիծ 20-րդ դարի հետագա ցեղասպանությունների համար: Տխրահռչակ Ադոլֆ Հիտլերն ասել է. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»:

Հայոց Ցեղասպանության իրականացման հարաբերական հաջողությունը խրախուսել է մյուսներին, այդ թվում  Հիտլերին, ԻդիԱմինին, Փոլ Փոտին և Ռուանդայի իշխանություններին՝ իրականացնելու նոր ցեղասպանություններ:

Կարևոր է, որ միջազգային հանրությունը 1915 և 1922 թթ. հայ ժողովրդի դեմ կատարված վայրագությունները ճանաչի ու ընդունի որպես ցեղասպանություն, որպեսզի հայ ժողովրդի համար ապահովվի արդարությունն ու պատասխանատվությունը և ամրապնդի գլոբալ իրավագիտությունը՝ կանխելու ցեղասպանության հետագա գործողությունները:

Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ կոնգրեսը և Եվրոպական խորհրդարանը արդեն ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, բայց շատ այլ երկրներ, այդ թվում Իռլանդիան և Մեծ Բրիտանիան, դեռ պետք է կատարեն այդ քայլը:

Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի ներկա կառավարության վրա, որպեսզի այն ընդունի հայ ժողովրդի դեմ իր նախորդների կատարած ցեղասպանությունը: Թուրքիան հավակնում է անդամակցել Եվրամիությանը, Եվրոպան ցանկանում է,  որ Թուրքիան դրական կամուրջ լինի դեպի Մերձավոր Արևելք և դեպի իսլամական համայնքներ:

Եվրոպական Միությունը պետք է հասկացնի Թուրքիային, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը  նախապայման է  լինելու  ԵՄ անդամակցության համար և, հնարավոր է, որ այն հանգեցնի Հայաստանի և Թուրքիայի անդամակցությանն այդ կառույցին:

Դոկտոր Էդվարդ Հորգան

Քասթլթոյ

Լիմերիկ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ 

Write a comment