«Եղել է և չի եղել» ըստ Մելինե Թումանիի
Հոդվածի առանցքում
- Մելինե Թումանին իր «Եղել է և չի եղել» հուշագրությունում փնտրում է թուրքերի նկատմամբ ատելության պատճառները։
- Թումանին աշխարհում ատում է այն ամենը, ինչ թուրքական է:
- Իրանահայ, ամերիկաբնակ գրողը ինքնության արմատները փորձել է գտնել Թուրքիայում, որտեղ ընկերացել է Հրանտ Դինքի հետՙ:
- Թումանին զգուշավոր լավատես է, որ թուրքերը աստիճանաբար հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին:
Ուշադրությանն արժանի
1915-ից 1923 թ. ավելի քան 1 միլիոն հայեր, ամենայն հավանականությամբ, սպանվել են Օսմանյան Թուրքիայում: Եւս միլիոնը փախուստի դիմեց կամ փրկվեց ու տեղահանվեց Սիրիայի անապատում: Այս փաստերն է օգտագործել Մելինե Թումանին նրբերանգներով գրված «Եղել եւ չի եղել» հուշագրության մեջ:
Թումանին՝ Թեհրանում ծնված հայ-ամերիկացին, պայքարում է իր ժողովրդի ողբերգական պատմության, ինչպես նաեւ խիստ սահմանափակումների դեմ, որոնք զգացել է իր ինքնության պատճառով ամենաարգելված վայրում՝ Ստամբուլում:
Թումանին նկարագրում է մանկությունը, որի կենտրոնում Հայ Դատն է (թարգմանվում է Հայոց գործ): Տարվա հիսուն շաբաթը նա ապրել է ամերիկյան կյանքով հյուսիսային Նյու Ջերսիի արվարձանում, բայց անհամբեր սպասել մյուս երկու շաբաթներին, որն անցկացնում էր Ֆրանկլինի Հայաստան ճամբարում:
Այս ակտիվ հայկական մանկության ընթացքում Թումանին խորապես գիտակցել է, որ աշխարհում ատում է այն ամենը, ինչ թուրքական է:
«Սփյուռքն իր զարգացման ու փոխարկվելու ընթացքում ընդունեց, որ թուրքերը ատում են մեզ, մենք՝ թուրքերին: Եվ դա էր հաղթաթուղթը»:
Այս ատելությունը նա գիտակցել է 1998 թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ: Այն տեղի էր ունենում Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանում, որտեղ Թումանին բարձր կուրսի ուսանող էր: Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների գծով թուրք պրոֆեսորը եւ հայ գրականության աղյուսակը կազմող ուսանողը հայտնվեցին գոռգռացող խմբում, որտեղ գործը հասավ ֆիզիկական առճակատման:
Թումանին, որը վեճի ականատեսն էր, գիտակցում է, որ իր արհամարհանքը Թուրքիայի հանդեպ մի մասն է թուրքերի եւ հայերի միջև տեղի ունեցածի, մի շարք պատմական փաստերի, որոնք Թուրքիան դեռեւս պաշտոնապես հերքում է: Դա նրան նյարդայնացնուն էր, եւ նա հարցնում է. «Ուրիշ ի՞նչ վտանգավոր ընկալումներ, կեղծ ենթադրություններ կարող են խաղարկվել հայերի եւ թուրքերի միջեւ»:
Այս հարցի պատասխանը Թումանին կարող է գտնել միայն Թուրքիայում: 2003-ին կատարած իր առաջին ուղեւորության ժամանակ նա նկարագրում է, թե ինչպես ծանոթացավ այդ ժամանակաշրջանի վերաբերյալ երկրի պաշտոնական վարկածին, որտեղ 500-ամյա Օսմանյան կայսրության օրոք հայերին ներկայացնում են, որպես դավաճաններ:
Թումանիի գրքի վերնագիրը արտացոլում է այն, ինչը շեշտադրված է նրա գրքում:
«Եղել է և չի եղել» հայերեն եւ թուրքերեն արտահայտություն է, որը ցույց է տալիս այդ մշակույթների հատումը, մատնանշում է տվյալ պատմվածքի ճշմարտության շերտերն ու բարդությունները, ինչպես նաեւ, հեքիաթասացին ենթարկեցնում է հեքիաթին:
2006 թվականին Թուրքիա կատարած երկրորդ ուղևորության ժամանակ Թումանին երկու տարի բնակվում է Ստամբուլում, այցելում հեռավոր շրջաններ, ապարդյուն փնտրում Հայոց պատմությունը հաստատող փաստեր: Նա տեղեկացավ, որ Թուրքիան հույս ունի Հայոց ցեղասպանության շուրջ անկեղծ քննարկումներ անցկացնել տեղական պատմաբանների, լրագրողների, գիտնականների եւ ակտիվիստների հետ:
Նրա ընկերներից է եղել ՀրանտԴինքը՝ ազդեցիկ փոքրամասնության Ակոս թերթի հայ-թուրքական խմբագիրը: Հայկական հարցերով բացահայտ խմբագրականների պատճառով Դինքը մի շարք դատավարություններում պատասխանող կողմ է եղել: Նրան մեղադրել են թուրք ժողովրդին վիրավորելու համար: 2007 թվականի հունվարին թուրք ազգայնականը նրան սպանեց, այդ փաստը ծնեց ժամանակավոր միասնություն, որը հռչակեց «Մենք բոլորս Հրանտ ենք, մենք բոլորս հայեր ենք» կարգախոսները:
Թումանիի թուրքական այցը տեղի է ունենում նաեւ մեկ այլ հակասության ֆոնի վրա: 2004 թ.-ին նա աղմկահարույց ակնարկ է գրում The Nation-ին , որտեղ նա պնդում է, որ հայկական Սփյուռքի ցեղասպանության ճանաչման մոլուցքը դարձել է Թուրքիայի նկատմամբ ատելության հոմանիշ: Նա կարծում է, որ դա կարող է վնասել հետխորհրդային Հայաստանին, որը հնարավորություն ունի տնտեսապես օգտվել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից:
Իր հուշերում, Թումանին խոստովանում է, որ այս թեզը կարող է սխալ լինել, բայց նա նշում է, որ շատ մոտ է գտնելու իր զգացմունքը արդարացնող փաստարկը.
«Չգիտեմ` ինչպես պաշտպանել այդ զգացմունքը, որը 1915 թ. հետ կապված մեր մոլուցքն է, որը ոչնչացնում է մեզ»:
Թումանին խիզախորեն բացահայտում է ինքնության մասին իր մտածողության մեջ առաջացած ճեղքերը, բայց նա նաեւ զգուշավոր լավատես է, որ թուրքերը աստիճանաբար հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին: Նա գրում է, որ այս տարվա Ցեղասպանության հիշատակի օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակայնորեն նշել է, որ 1915 թվականը էական էր, ինչպես հայերի, այնպես էլ մյուսների համար: Թումանին իր հուշերում բացատրում է, որ գուցե Էրդողանի լուռ ճանաչումը վկայում է հայկական մեկ այլ ասացվածք. «Ջուրը՝ ճշմարտության եւ պարզության խորհրդանիշը միշտ կարող է ճաքեր գտնել հոսելու համար»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։