Հարավարևելյան Միչիգանի ամերիկահայերը հիշատակում են օսմանյան թուրքերի իրականացրած կոտորածների 100-րդ տարելիցը
Հոդվածի առանցքում
- Հարավարևելյան Միչիգանի ամերիկահայերը հիշատակում են Օսմանյան Թուրքիայի իրականացրած 1.5 միլիոն հայերի կոտորածների 100-րդ տարելիցը:
- Detroit News-ի տվյալով, 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների շրջանակում, ապրիլի 24-ին Լիվոնիայի Սուրբ Մարիի Անտիոքյան ուղղափառ եկեղեցում կմատուցվի պատարագ: Քարոզ կկարդա կաթոլիկ կարդինալ Ալեն Վինյերոնը:
Ուշադրությանն արժանի
Հարավարևելյան Միչիգանի ամերիկահայերը հիշատակում են Օսմանյան Թուրքիայի իրականացրած 1.5 միլիոն հայերի կոտորածների 100-րդ տարելիցը:
Պատմաբանները Առաջին աշխարհամարտի տարիներին և դրանից հետո տեղի ունեցած սպանությունները նկարագրում են որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն: Թուրքիայի գործող կառավարությունը շարունակում է ժխտել, որ Ցեղասպանություն է տեղի ունեցել:
ԱՄՆ-ում անցկացված մարդահամարը ցույց է տալիս, որ 447 հազար ամերիկացիներ հայկական ծագում ունեն, նրանցից մոտ 17 հազարն ապրում է Միչիգանում: Detroit News-ի տվյալով, 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների շրջանակում, ապրիլի 24-ին Լիվոնիայի Սուրբ Մարիի Անտիոքյան ուղղափառ եկեղեցում կմատուցվի պատարագ: Քարոզ կկարդա կաթոլիկ կարդինալ Ալեն Վինյերոնը:
Ապրիլի 13-ին Ուեյնի Պետական Համալսարանի շրջանավարտների կենտրոնում կկայանա քննարկում ռեժիսոր Էրիկ Նազարյանի և ջութակահար Նունե Մելիքյանի հետ: Դերասան Էրիկ Բոգոսյանն էլ ապրիլի 18-ին կխոսի Dearborn’s Edsel Ford ավագ դպրոցում:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ