Տեղացի հայերը նշում են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը

Տեղացի հայերը նշում են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը

Հոդվածի առանցքում

  • Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու կանանց գիլդիայի նախագահ Թերջանյանը հիշում է, թե ինչպես են նրա տատն ու պապը կորցրել իրենց ծնողներին, երբ Թուրքիայի կառավարությունն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսեց ոչնչացնել հայ ժողովրդին:
  • Այս տարի լրանում է Ցեղասպանության 100 տարին, որի ժամանակ փորձագետների գնահատմամբ 1,5 միլիոն մարդ է մահացել: Սուրբ Ստեփանոս եկեղեցու անդամները կմասնակցեն ողբերգության հիշատակման մի շարք արարողություններին:
  • Ապրիլի 12-ին Հոլոքոսթի Կենտրոնը, Մարդու իրավունքների և Հայոց Ցեղասպանության կրթության BROOKDALE համայնքային քոլեջը կներկայացնի գիրք «Հարյուր տարվա խիզախության ժառանգություն. Նշվում է Հայոց Ցեղասպանության վերապրածների կյանքը մեր համայնքում» վերնագրով:

Ուշադրությանն արժանի

Լոնգ Բրանչ – Սիլվա Թերջանյանն իր պատմություն ունի Հայոց Ցեղասպանության մասին:

Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու կանանց գիլդիայի նախագահ Թերջանյանը հիշում է, թե ինչպես են նրա տատն ու պապը կորցրել  իրենց ծնողներին, երբ Թուրքիայի կառավարությունն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսեց ոչնչացնել հայ ժողովրդին:

«Նրանք կարողացան փախչել, երբ փոքր էին , բայց, ցավոք կորցրեցին իրենց ծնողներին», – ասաց Թերջանյանը ընդմիջելով Զատիկի առիթով եկեղեցում կատարվող նախապատրաստական աշխատանքը: «Դա շատ ծանր է ինձ համար, ես դեռ հուզվում եմ դրա մասին խոսելիս»:

Այս տարի լրանում է Ցեղասպանության 100 տարին, որի ժամանակ  փորձագետների գնահատմամբ 1,5 միլիոն մարդ է մահացել: Սուրբ Ստեփանոս եկեղեցու անդամները կմասնակցեն ողբերգության հիշատակման մի շարք արարողություններին:

«Այսօր մենք ի վիճակի ենք խոսել դրա մասին: Մենք իրենց կյանքը կորցրած մարդկանց ձայնն ենք», ասել է Թերջանյանը: Թուրքիայի կառավարությունը, սակայն, չի խոսում դրա մասին: «Մինչև օրս նրանք դա ժխտում են», բացատրել է նա:

Ապրիլի 12-ին Հոլոքոսթի Կենտրոնը, Մարդու իրավունքների և Հայոց Ցեղասպանության կրթության BROOKDALE համայնքային քոլեջը կներկայացնի գիրք «Հարյուր տարվա խիզախության ժառանգություն. Նշվում է Հայոց Ցեղասպանության վերապրածների կյանքը մեր համայնքում» վերնագրով:

Գրքում զետեղված են ցեղասպանության վերաբերյալ տեղի հայ համայնքի ավելի քան 50 անձի, այդ թվում Թերջանյանի, գնահատականները:

Ապրիլի 24-ին Սուրբ Ստեփանոս եկեղեցին դրոշ կբարձրացնի, որին կհաջորդի «Մեր հարյուրերորդ ապրիլի 24-ը», դրան էլ կհետևեն  աղոթքն ու հիշատակման դասական համերգը: Ապրիլի 24-ին սկսվեց ցեղասպանությունը:

«Այդ օրը սկսվեց հիմնական կոտորածը: Նրանք մեր ժողովրդին դուրս հանեցին Ստամբուլից ու տարան տարբեր վայրեր, որտեղի երբեք չվերադարձան», – ասաց Թերջանյանը:

Հայաստանի Հանրապետությունը հարյուրամյա տարելիցի առթիվ որպես պաշտոնական խորհրդանիշ է ընտրել անմոռուկ ծաղիկը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment